Ինչպե՞ս կհատուցվի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասը

17.05.2016 15:05
1711

Մայիսի 14-ին Սիսիանի քաղաքապետարանում հրավիրվել էր համայնքի ղեկավար Աղասի Հակոբջանյանի՝ ս/թ ապրիլի 2-ի կարգադրությամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության զինծառայողներին եւ կամավորականներին նյութական օժանդակության տրամադրման աշխատանքները համակարգող շտաբի նիստ: Քննարկման թեման «Որոտան» թերթի էլեկտրոնային տարբերակում մայիսի 12-ին հրապարակված «ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՎԱՔՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ԾԱԽՍԵԼ ԵՆ … ՀԱՑ ՈՒՏԵԼՈՒ ՎՐԱ՞» վերտառությամբ հոդվածն էր:

Հոդվածագիրը, հղում կատարելով քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրությանը (որտեղ, ի դեպ, մանրամասն հաշվետվություն է ներկայացվել, թե որքան գումար է հանգանակվել եւ որտեղ է ծախսվել այդ գումարը մայիսի 4-ի դրությամբ (ոչ թե ապրիլի 4-ի, ինչպես գրել է «Որոտանը»)), նշել է, որ հանգանակվել է 7 միլիոն 105 հազար դրամ գումար, այնուհետեւ հավելել. «Ըստ Սիսիանի քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրության, պարզվում է, սակայն, որ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության զինծառայողներին եւ կամավորականներին նյութական օժանդակության տրամադրման նպատակով սիսիանցիների հանգանակած գումարը ծախսվել է ոչ թե բանակի եւ խրամատում հայրենիքի համար մարտնչող զինվորի կարեւորագույն կարիքները հոգալու, այլ՝ … հաց ուտելու, ինչ-որ մեքենայի վերանորոգման, ինչ-որ վառելիքի ծախսեր անելու վրա…»:

Ահա Սիսիանի քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրությամբ հրապարակված ծախսերը մայիսի 4-ի դրությամբ՝

1. Թաղման արարողությունների ծախս՝ 2 602 370

2. Վառելիքի ծախս՝ 396700

3. Արցախ առաքված սնունդ՝ 2 318 530

4. Մեքենայի վերանորոգման ծախս՝ 130 000

ԸՆԴԱՄԵՆԸ    ԾԱԽՍ՝ 5 447600

ՄՆԱՑՈՐԴ՝ 1 657400

Ստացվում է, որ հոդվածագիրը «հաց ուտել» ասելով նկատի ունի սիսիանցի 9 զոհերի թաղման արարողությունների կազմակերպումը: Շտաբի անդամները վրդովված են. սա վիրավորանք է ոչ միայն շտաբի անդամների, Սիսիանի բնակչության, այլեւ իրենց կյանքը հայրենիքին զոհաբերած կամավորականների ընտանիքների հասցեին:

Շտաբի պետ Աղասի Հակոբջանյանի տեղեկացմամբ՝ շտաբը բարեխղճորեն արձանագրել է յուրաքանչյուր սիսիանցու ներդրումը, նպատակային ծախսել յուրաքանչյուր լուման: Դժվարին այս պահին մարդկային կորուստներ կրած Սիսիանում մթնոլորտ պղտորելը դատապարտելի է եւ համապատասխան գնահատականի պետք է արժանանա: Հոդվածագիրը աղավաղել է պաշտոնական հաղորդագրությունը, շփոթության մեջ գցել ընթերցողին, զրպարտել, անհիմն մեղադրել է հայրենանվեր գործ կատարած մարդկանց:

Ի դեպ, հոդվածը արտատպվել է նաեւ այլ էլեկտրոնային լրատվամիջոցներում՝ թյուր կարծիքների ու մեկնաբանությունների տեղիք տալով, մեկնաբանություններ, որոնք հարիր չեն սիսիանցու կերպարին ու հեղինակությանը:

Շտաբի նիստին հրավիրվել էր նաեւ հոդվածագիր Արեւհատ Ամիրյանը, ով այդպես էլ չներկայացավ:

Այնուամենայնիվ, առաջարկ եղավ պահանջել լրատվամիջոցից տպագրել հերքում, այլապես  ստիպված կլինեն ընտրել պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման՝ ՀՀ քաղօրենսգրքի 1087.1 հոդվածով մատնանշված՝ ասել է թե՝ դատական ճանապարհը:

sisian.info
16 մայիսի 2016թ.

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12