Արցախում ողբերգական պայթյունի զոհերի նախնական թիվը հայտնի է

13.10.2023 16:29
1305

Արցախում սեպտեմնբերյան ռազմական գործողությունների, զոհերի դուրսբերման, վիրավոր զինծառայողների ու քաղաքացիական անձանց տարհանման, բռնի տեղահանության ֆոնին՝ սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած չարաբաստիկ պայթյունն իսկական դժողք դարձրեց արցախցիների կյանքը։

Պատերազմի զոհերին գումարվեցին ևս հարյուրավորները, այրվածքներով ու մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հարյուրավորները տեղափոխվեցին բուժհաստատություններ, նույքան մարդկանց ճակատագիր դեռևս հայտնի չէ։ 

Անհետ կորած համարվող քաղաքացիների, զոհերի ու վիրավորների մասով MediaHub-ը զրուցել է Արցախի քննչական կոմիտեի ներկայացուցչի հետ։ Ըստ քննչական կոմիտեի ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փաստահավաք առաքելության հավաքագրած տվյալների, պայթյունի զոհ է դարձել 212 քաղաքացի։ Հայաստանյան ու արտասահմանյան բուժհաստատություններ են տեղափոխվել հարյուրավոր քաղաքացիներ, նրանց մի մասի առողջական վիճակը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ 

Մինչև հոկտեմբերի 4-ը Արցախի փրկարարների կողմից այդ տարածքում իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում տարհանված դիերի մի մասը ճանաչելի են եղել, 150 անճանաչելի դիակ գտնվում է դատաբժշկական փորձաքննության բյուրոյում։ 

Մեզ փոխանցեցին. բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն անհետ կորած համարվող հարազատներ և նրանց մասին որևէ լուր չունեն և դիակների նույնականացման համար դեռևս ԴՆԹ թեստ չեն հանձնել, կարող են մոտենալ Մխիթար Հերացի 5 հասցեով՝ դատաբժշկական և գիտագործական կենտրոն։ 

Ի դեպ, տեղեկությունը, թե իբր ադրբեջանական կողմը պայթյունից հետո վիրավորներ է տեղափոխել Ակնա (Աղդամ) կամ Շուշի, իրականությանը չի համապատասխանում։ 


Ըստ ականատեսների՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող, ՊՆ-ին պատկանող վառելիքի պահեստի տարածքում 500-ից ավելի մարդ է եղել, այդ թվում՝ կանայք ու երեխաներ։ Նախնական վարկածով պայթյունը և դրան հետևած հրդեհը անվտանգության կանոնների չպահպանման հետևանք է։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40