Թող այն կառավարությունները, որոնք ապավինում են ԱՄՆ-ին և Եվրոպային, նայեն Ուկրաինայի ներկայիս վիճակին. Խամենեի

02.03.2025 16:45
741

Ուկրաինայում ստեղծված իրավիճակից առաջին դասն այն է, որ արևմտյան պետությունների և նրանց խամաճիկ հանդիսացող երկրների աջակցությունը պատրանք է։ Այս մասին X-ում գրել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։

«Բոլոր կառավարությունները պետք է սա հասկանան։ Թող այն կառավարությունները, որոնք ապավինում են ԱՄՆ-ին և Եվրոպային, նայեն Ուկրաինայի ներկայիս վիճակին»,- ուկրաիներեն գրել է Խամենեին։

Այսպիսով, նա հիշեցրել է 2022 թվականի մարտի 1-ի իր հայտարարությունը, որում ասում էր, որ «Ուկրաինայի ճգնաժամի հիմնական պատճառն ԱՄՆ քաղաքականությունն է», և Ուկրաինան «այդ քաղաքականության զոհն է»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 28-ին ժամանել էր Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանքային ռեսուրսների վերաբերյալ բանակցությունների համար։ Սակայն դրանք խափանվել են Զելենսկու, Թրամփի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի միջև թեժ լեզվակռվի պատճառով:  ԱՄՆ նախագահը Զելենսկուն մեղադրել է երրորդ համաշխարհային պատերազմի հետ խաղաղու, ԱՄՆ-ի օգնությունը չգնահատելու և հրադադար չցանկանալու համար։ Վեճին միացել է նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Ավելի ուշ Թրամփը հայտնել է, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության։ Ուկրաինայի ղեկավարը վաղաժամ լքել է Սպիտակ տունը՝ առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու: 

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40