Երբ գալիս է սեպտեմբերը

09.09.2014 00:38
4143

Նաիրա խաթունն ու հանրակրթությունը

Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունում վերջին մեկ տարում հաստատված գործելաոճը շարունակում է մտահոգել մարզի հանրությանը եւ հատկապես այդ վարչության ողջամիտ աշխատակիցներին ու հանրակրթության ներկայացուցիչներին: Դա ամենեւին էլ պատահական չէ. կրթության վարչությունը մարզպետարանի բացառիկ օղակներից է, որի գործելակերպի հանդեպ հետաքրքրությունն օրինաչափ է, բացատրելի եւ… անհրաժեշտ: Դա այն օղակն է, որի գործունեությունն ուղղակիորեն առնչվում է աճող սերնդի կրթության ու դաստիարակության սրբասուրբ գործին, մեր ժողովրդի վաղվա օրվան:

Ամիսներ առաջ էինք գրել, որ կրթության վարչության պետը շատ քիչ ժամանակ է նվիրում այն գործին, որի համար ինքը պետությունից բարձր աշխատավարձ է ստանում: Ասել էինք նաեւ (եւ դա հաստատում են նրա հետ ամեն օր ու անմիջապես շփվող գործընկերները), որ անբավարար է տիրապետում իր պարտականություններին (ավելի ճիշտ` տիրապետում է սիրողական մակարդակով), քաջալերում է դպրոցի տնօրեններից մի քանիսի ապօրինի գործողությունները, ովքեր վարչության պետի հետ մերձավորի կարգավիճակ ունեն:

Նրան գրեթե ամեն օր ժամերով կարելի է տեսնել պարապությունից տառապող ու շիվար փոխմարզպետ Աշոտ Մարդյանի աշխատասենյակում: Եվ դժվար թե նրանց սոյբաթները կապ ունենան կրթության համակարգի գործերի հետ, քանզի փոխմարզպետը կրթական գործի իմացությունից հեռու է հարյուրավոր մղոններով:

Կրթության վարչության պետին գրեթե ամեն օր կարելի է տեսնել նաեւ ներպալատական խժդժությունների առաջին գծում, որի նպատակը մարզպետի լիազորություններից (տեւական ժամանակ նրա փաստացի չգոյության պայմաններում) պատառիկներ փախցնելն ու ազդեցության սեփական ուրթը զորացնելն է: Եվ այդ ոլորտում, կարելի է ասել, «հաջողություններ» արձանագրեց. նախ` կարողացավ մարզպետարանից դուրս վռնդել իր գլխավոր մրցակիցներից մեկին, ապա կարողանում էր հնարավորինս նվազեցնել մարզպետարանի թիվ մեկ բանսարկուի դերակատարությունը ներպալատական խաղերում:

Դպրոցի տնօրենների վերջին երկու խորհրդակցությունում` նվիրված դպրոցի աշխատակազմում իրականացվող կրճատումներին (ե՛ւ Գորիսում, ե՛ւ Կապանում), խոսում էր արհամարհական տոնով, մուննաթ անելով, հոխորտանքով, հաթաթաններով, ինչի արդյունքում վերջնականապես սպառվեցին նրան լուրջ ընդունելու ռեսուրսները: Իմիջիայլոց, այդ խորհրդակցություններում հայտարարեց, որ հանրակրթական դպրոցներում այս ուսումնական տարում հարյուր աշխատատեղ է կրճատվում, չլիներ Վահե Հակոբյանը` չորս հարյուր հոգի կկրճատվեին (ա՜յ քեզ պետական քաղաքականություն):

Հետեւողականորեն ուղղորդում էր դպրոցի տնօրեններին` թերթերից որը կարելի է ընթերցել, որը` ոչ:

Ամիսներ առաջ էլ վհուկաորս էր սկսել Կապանի դպրոցներում` բացահայտելու այն տնօրեններին եւ ուսուցիչներին, ովքեր դեմ էին կենսաթոշակային համակարգում «պարտադիր կուտակային» բաղադրիչի ներդրմանը:

Կրթական համակարգի աշխատողների օգոստոսյան ավանդական ժողովում (26 օգոստոսի 2014թ.) ներկայացավ մի ելույթով, որի մեջ դպրոցական կյանքին առնչվող գոնե մեկ լուրջ խնդիր կամ մտահոգություն չմատնանշեց: Ոլորտի փորձառու մասնագետները մեզ համոզում են, որ ինքը չէր կարող անկեղծ խոսք ասել, քանզի` ա) Սյունիքի հանրակրթության թիվ մեկ պրոբլեմը ինքն է` Նաիրա Ավանեսյանը, բ) ինքը խորությամբ չի տիրապետում գործին, գ) ոլորտի խնդիրների մի զգալի մասն առաջացել է իր եւ իր յուրային տնօրենների ոչ պրոֆեսիոնալ ու կամայական գործունեության հետեւանքով:

Օգոստոսի 29-ին տարածվեց մի փաստաթուղթ` «Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ուղերձը` գիտելիքի օրվա առթիվ»: Նույնանման փաստաթուղթ տարածվում էր նախորդ տարիներին եւս: Եվ նպատակ էր ունենում մատնանշել հանրակրթության առաջնայնությունները, գնահատել իրավիճակը: Այդ փաստաթուղթը սովորաբար պատրաստում էր կրթության վարչության պետը (կամ պատրաստվում էր նրա մասնակցությամբ ու գիտությամբ) եւ ներկայացվում մարզպետին: Այս տարվա ուղերձը (անպայման ընթերցեք) ցնդաբանության եւ անգրագիտության մի անօրինակ հուշարձան է: Մեզ համոզում են, որ կրթության վարչության պետը դրա հետ որեւէ առնչություն չունի. եթե այդպես է, ապա շատ վատ է. մի՞թե կրթության ոլորտի առաջին դեմքին չի հետաքրքրել, թե ինչ գնահատական է տրվում իր ոլորտին, որ խնդիրներն են առաջնային հայտարարվում:

Կրթության վարչությունն անցած մեկ տարում քանիցս հայտնվեց աղմկահարույց պատմությունների մեջ, ինչը, անշուշտ, ավելի ցեխոտեց մարզպետարանի լրջագույն այդ օղակի դիմապատկերը: Այդ պատմություններից վերջինի մասին` ստորեւ:

Կրթության վարչության կրթության բաժնի մասնագետ Նելլի Կարապետյանը, ով ռուսաց լեզվի երկարամյա, փորձառու ուսուցչուհի է եւ դրական համբավ ունի մարզի ու հատկապես Կապանի մանկավարժական հանրության մեջ, հուլիսի 7-ին մեկնում է Երեւան` ՀՀ քաղծառայության խորհրդի հայտարարած մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնելու նպատակով: Մրցույթը մարզպետարանի կրթության բաժնի պետի թափուր տեղի համար էր հայտարարված (թե ինչու է բաժնի նախկին պետ Արսեն Գրիգորյանը պաշտոնանկ արվել ու այլ աշխատանքի փոխադրվել` չեն ասում): Նելլի Կարապետյանը մեկնում է Երեւան` աշխատակազմի ղեկավարին ու վարչության պետին տեղյակ չպահելով` հիմքեր ունենալով, որ նրանց համար ինքն անցանկալի թեկնածու է, որ նրանք այլ թեկնածու ունեն կրթության բաժնի պետի համար:

Մեկ օր անց մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռազմիկ Ղազարյանը նախաձեռնում է Նելլի Կարապետյանին աշխատանքից հեռացնելու գործընթաց: Միայն մարզպետարանի իրավաբանական բաժնի պետի համառ դիմադրության շնորհիվ է, որ Ռազմիկ Ղազարյանի պլանը ձախողվում է: Կառլեն Կոզմանովը կարողանում է հիմնավորել, որ Նելլի Կարապետյանին աշխատանքից ազատելու որեւէ հիմք չկա` հիշեցնելով «Քաղծառայության մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթները:

Բայց ամենաուշագրավը, ըստ Նելլի Կարապետյանի, իր եւ Ռազմիկ Ղազարյանի հանդիպումն է լինում, որը սկսվում է աշխատակազմի ղեկավարի մուննաթով. «Մարզպետն ասել է, որ դուք ազատված եք աշխատանքից: Նախկինում էլ երկու անգամ քեզ հեռացնում էին, բայց ես փրկեցի»: Եվ դրան հաջորդում է Ռազմիկ Ղազարյանի վիրավորական արտահայտությունների շարքը: «Ռազմիկ Ղազարյանը, ով տարիներ առաջ, երբ դասավանդում էի իր զավակներին, քանիցս գլխիկոր ու սփրթնած լսում էր իմ հանդիմանանքը, ներողություն հայցում անդադար, այդ օրն ինձ հետ խոսում էր բացառապես վիրավորական արտահայտություններով», - պատմում է Նելլի Կարապետյանը:

Նելլի Կարապետյանը, ով առանց այդ էլ առողջական խնդիրներ ուներ, Ռազմիկ Ղազարյանի «քաղաքակիրթ» զրույցից հետո հայտնվում է ավելի վատ առողջական վիճակում, անաշխատունակության թերթիկ վերցնում եւ մնում տանը` բուժվելու:

Այս հանգրվանում բեմահարթակ է բարձրանում բացառապես նման իրավիճակների համար լույս աշխարհ եկած մի հին ու նոր պերսոնաժ` Աշոտ Ծատրյանը` մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետը (ի դեպ, Աշոտ Ծատրյանին խոստացել էինք հիշեցնել առասպելական Միդասի ականջների պատմությունը` կրկնված մեր օրերում: Դա այն ժամանակ էր, երբ նա սկսեց ակտիվ դերակատարություն ունենալ Սիսիանի հիվանդանոցը կազմաքանդելու գործընթացում: Մեր խոստումն ուժի մեջ է): Նա հանձնարարություն է ստանում Ռազմիկ Ղազարյանից` ճշտել, թե որքանով է հիմնավոր Նելլի Կարապետյանի անաշխատունակության թերթիկը: Աշոտ Ծատրյանն էլ, մոռանալով, որ անաշխատունակության թերթիկ տալը բացառապես բժշկի (այս դեպքում` ընտանեկան բժիշկ Անահիտ Ջհանգիրյանի իրավունքն է), եզրակացնում է եւ զեկուցում` անաշխատունակության թերթիկը շինծու է:

Նելլի Կարապետյանին հայտարարվում է խիստ նկատողություն:

Ստեղծված իրավիճակում Նելլի Կարապետյանն այլեւս նպատակահարմար չի գտնում մասնակցել կրթության բաժնի պետի թափուր տեղի համար օգոստոսի 23-ին տեղի ունեցած մրցույթին: Կրթության բաժնի պետ է ընտրվում Եղվարդի դպրոցի ուսմասվար Հայկ Հարությունյանը, ով, բարեբախտաբար, կրթության աշխատողների կողմից դրականորեն է բնութագրվում: Սակայն… Արդյո՞ք օրինական կարող է համարվել մի մրցույթ, որին մասնակցելու համար հայտագրվածները (ոչ միայն Նելլի Կարապետյանը) ինչ-ինչ պատճառներով հրաժարվեցին մասնակցել մրցույթին:

Այդ ամենից հետո Նելլի Կարապետյանը քիչ հավանական է համարում իր հետագա աշխատանքը Նաիրա Ավանեսյանի ղեկավարության ներքո, ով, թեեւ այդ պահին արձակուրդում էր, բայց մատը մատին չխփեց իր ենթակայի պատիվը, արժանապատվությունն ու օրինական շահերը պաշտպանելու համար:

Եվ Նելլի Կարապետյանը հարց է բարձրացնում` բարոյական ի՞նչ իրավունքով է Ռազմիկ Ղազարյանը զբաղեցնում Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:

Նա օրինաչափ է համարում, որ իրենից բացատրություն պետք է պահանջեին մեկ օր աշխատանքի չներկայանալու համար: Բայց բացատրություն պահանջելուց առաջ Ռազմիկ Ղազարյանը պետք է կանգներ հայելու առաջ, մի լավ նայեր իրեն ու հիշեր, թե քանի-քանի հոգի են ամեն օր անհարգելի պատճառով բացակայում կամ ուշանում աշխատանքից, թե քանի-քանի հոգի են օրերով քնում մարզպետարանի իրենց աշխատասենյակներում կամ համակարգչային խաղերով օր մթնեցնում: Առհասարակ, ինչպես կարծում է Նելլի Կարապետյանը, Ռազմիկ Ղազարյանի գործունեությունը` կապված կադրերի ընդունման, ազատման հետ, ինչպես եւ գործուղումներին ու ֆինանսներին, հանգամանալից ուսումնասիրման կարիք ունի:

Մեր հարցին` տեղյա՞կ էր այդ ամենին մարզպետը, չե՞ք փորձել նրան տեղեկացնել, որ Ձեզ հանիրավի հալածում են, նա պատասխանեց «Իմաստ ունե՞ր մտնել նրա մոտ, он мистер ноль, он դատարկություն…»:

Սեպտեմբերի 1-ի առիթով մարզի կրթության աշխատողներից շատերին մտահոգում էին մի քանի հարց եւս, որոնց պատասխանն ակնկալում ենք ստանալ Նաիրա Ավանեսյանից:

Արդյո՞ք կրթության վարչության պետը կապ ունի դպրոցներում իրականացվող տետրերի ու գրքերի (շատ հաճախ ապօրինի) առեւտրի հետ: Եթե ոչ, ապա ինչո՞ւ դեմ չի կանգնում դպրոցականներին ասպատակելու «օրինականացված» այդ արշավին:

Արդյո՞ք կրթության վարչության պետը կապ ունի դպրոցներում թեւածող դրամահավաքության հետ: Ճիշտ է, միջնակարգ եւ հիմնական դպրոցները դրամահավաքությամբ զիջում են Գորիսի, Կապանի, Սիսիանի ավագ դպրոցներին, բայց եւ չեն հրաժարվում կողոպուտի այդ ձեւից:

Արդյո՞ք հավաստի են շրջանառվող խոսակցությունները, որ վերջին մեկ տարում մարզի երկու դպրոցում, մարզպետարանի գիտությամբ, միջնակարգ կրթության երկու ատեստատ է «անհետացել»:

Ի՞նչ գործով կամ առաքելությամբ է կրթության վարչության երիտասարդ աշխատակցուհին պարբերաբար հրավիրվում «Լեռնահայաստան» կոչվող հիմնադրամ:

Ի՞նչ է տեղի ունեցել Եղեգի միջնակարգ դպրոցում, որի համար քրեական գործ է հարուցվել: Ինչո՞ւ էր Սյունիքի օրվա մարզպետը դպրոցի տնօրենների հավաքում հանդիմանում իրավապահներին` Եղեգի դպրոցում բացահայտված ապօրինություններին իրավական ընթացք տալու համար: Ինչի՞ հետ համաձայն չէր մարզպետը:

Մարզի ո՞ր դպրոցներում է անցած ուսումնական տարում արձանագրվել բարձր դասարանցի աղջիկների հղիության երկու դեպք, արդյո՞ք այդ դպրոցների տնօրենները պատասխանատվության են ենթարկվել:

Ինչպե՞ս է Քաջարանին մերձ դպրոցներից մեկի տնօրեն Անուշի որդին հայտնվել կրթության վարչության աշխատակազմում, ի՞նչ հաստիք էր զբաղեցնում, ինչո՞ւ հանկարծակի ազատվեց աշխատանքից:

Ի՞նչ հանգամանքների արդյունքում է աշխատանքից ազատվել Կապանի N10 դպրոցի տնօրեն Արթուր Հակոբյանը:

Երկար ժամանակ է Նաիրա Ավանեսյանը երազել դառնալ Սյունիքի մարզպետարանի աշխատակից: Եվ նրա երազանքն ի կատար ածվեց տարիներ առաջ: Հիմա նա մարզպետարանին նայում է ոչ թե դիմացի զբոսայգու նստարանից` անրջի մեջ ընկած ու կարոտով, այլ` ներսից: Լավ, խելոք աշխատողի համբավ ուներ, երբ անչափահասների հետ տարվող աշխատանքի համակարգողն էր… Նշանակվելով կրթության վարչության պետ` միանգամից կերպափոխվեց եւ դարձավ խոչընդոտ մարզի հանրակրթության ճանապարհին: Լինելով նաեւ սպորտի ու երիտասարդության գործերի թիվ մեկ պատասխանատուն` մեկ տարվա ընթացքում գոնե մեկ րոպե չնվիրեց այդ ոլորտներին:

Կրթության, երիտասարդության եւ սպորտի վարչության պետի պաշտոնում նրա հետագա աշխատանքի հանդուրժումն ուղղակի անթույլատրելի է, եթե, իհարկե, մենք լուրջ ենք վերաբերվում մեր երեխաների կրթության ու դաստիարակության գործին, սպորտին ու երիտասարդությանն առհասարակ:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ 

 

         

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30