Պոլոսկով Մհերը խորացնում է Քաջարանի իրական սեփականատերերի առեղծվածը, իսկ Սյունիքը սպասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պարզաբանմանը

15.05.2020 17:45
2523

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության ունեցվածքի վերաբաշխման համար պատերազմը, որ մեկնարկել է 2014-ին, նոր դրսեւորումներ է ունենում մեր օրերում…

Քաջարանի սեփականատերերին սպասարկող մայրաքաղաքային մամուլը 2020 թ. մայիսի 15-ին հրապարակել է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ տնօրեն Մհեր Պոլոսկովի հետ հարցազրույցը՝ «Հայաստանը հնարավորություն ունի դառնալու երրորդ երկրներում հանքավայրեր շահագործող խոշոր ընկերությունների կենտրոն» վերտառությամբ:

Այդ հարցազրույցը եւս մեկ վկայություն է այն ամենի, թե ինչ անողոք մարտեր են մղվում կոմբինատի բաժնետոմսերի հերթական վերաբաշխման համար:

Որպեսզի պարզ լինի, թե ինչու հենց այս օրերին լույս աշխարհ եկավ Մհերի հարցազրույցը, հիշենք ակնհայտը. վերջին  օրերին ընթերցողի սեղանին են հայտնվել մամուլի մի շարք հրապարակումներ, որոնք ավելի են խորացնում Քաջարանի իրական սեփականատերերի առեղծվածը:

Ահա, թե ինչ հրապարակումների մասին է խոսքը.

• «Բաժնետերերի նոր փոփոխություններ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում. «Քրոնիմետը» սեփականատերերի ցանկում այլեւս չկա» (Մկրտիչ Կարապետյան, Սիվիլնեթ, 2 մայիսի),

• ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանի ֆեյսբուքյան գրառումն առ այն, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կեղծ փայատերերի օգնությամբ ԶՊՄԿ-ում բաժնեմասեր է ձեռք բերել, որ Արթուր Վանեցյանի հորը պատկանող ընկերությունը դարձել է նաեւ ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող,

• ապրիլի 29-ին հայտարարությամբ հանդես եկավ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ նշելով՝ «Պաշտոնապես հայտարարում եմ, որ  ԶՊՄԿ-ում փայաբաժինների փոփոխության ողջ պատմությունը կատարվել է վարչապետի անմիջական գիտությամբ»,

• «Առաջին լրատվականը» մայիսի 1-ին հայտարարեց, որ Վանեցյանը ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող ընկերությունը հիմնել է Մհեր Սեդրակյանի որդու հետ համատեղ,

• Ռուսաստանի առողջապահության նախկին նախարարը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի բաժնետեր (Մկրտիչ Կարապետյան, Սիվիլնեթ, 25 մարտի 2020 թ.),

• Ի՞նչ է կատարվում Քաջարանում. հանքաքարի արդյունահանման ծավալները մեծանում են, պետությանը վճարվող հարկերը՝ նվազում («Սյունյաց երկիր», 25.04.2020թ.),

• Մի քանի օր առաջ էլ Էդմոն Մարուքյանը  (8 մայիսի 2020 թ.) հայտնի բանակռվում կասկածի տակ դրեց «Քրոնիմետի» հանկարծակի անհետանալը ԶՊՄԿ-ի բաժնետերերի ցանկից եւ փորձեց իմանալ, թե ո՞ւմ է անցել նրան պատկանող 75 տոկոս բաժնեմասը:

 

***

Մամուլի վերոնշյալ հրապարակումներում բարձրացված բազմաթիվ հարցերից եւ ոչ մեկին, ցավոք, Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեռեւս չի պատասխանել:

Եվ մոգոնելով Մհերի հետ զրույցը, նրա նախաձեռնողները փորձել են պատասխանել հայ հանրությանը հետաքրքրող այդ հարցերին կամ ստեղծել պատասխանի պատրանք:

Առաջ անցնելով փաստենք, որ հարցազրույցում Մհերը չի պատասխանել բարձրացված եւ հայ հանրությանը հետաքրքրող հարցերից գոնե մեկին:

Ընդհակառակը՝ հարցազրույցն ավելի է խորացրել կասկածը, թե ինչ է կատարվում Հայաստանի ամենախոշոր հանքարդյունաբերական ձեռնարկությունում:

Նախ՝ արձանագրենք մի անմեղ իրողություն. Մհերին Սյունիքում  որեւէ մեկը լուրջ չի ընդունում՝ անգամ միրուքային հեղափոխությունից հետո:

Հայաստանի կառավարությունն էլ իր հերթին շարունակում է գաղտնի պահել նրա կենսագրությունը:

«Սյունյաց երկիրն» այդ փաստը արձանագրել է դեռեւս 2017 թ. սեպտեմբերի 2-ին հրապարակված մի հոդվածում՝ «Է՜յ, ո՞վ ես դու, որ…» վերտառությամբ:

Հիմա՝ հարցազրույցի մի քանի ակնհայտ ձախողումների մասին:

Մհերն իր զրույցում շրջանցեց Սյունիքին վաղուց հետաքրքրող հարցը, թե ինչպե՞ս կամ ի՞նչ եղանակով է ինքը դարձել ընկերության բաժնետոմսերի 7,5 տոկոսի սեփականատեր, ինչպե՞ս կամ ի՞նչ եղանակով են ընկերության սեփականատեր դարձել Նարեկը (Ամբարյան), Վահեի եղբայր Կարենը՝ յուրաքանչյուրը 2,5 տոկոսի չափով:

Մհերը չպատասխանեց հարցին՝ Վանեցյան Արթուրն իրո՞ք կեղծ փայատերերի օգնությամբ բաժնետոմսեր է ձեռք բերել Քաջարանում, ինչի մասին բարձրաձայնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը:

Մհերը չպատասխանեց հարցին, թե ի՞նչ եղանակով  է 2014-ից հետո «Զանգեզուր մայնինգում» կատարվել սեփականատերերի փոփոխություն  (նվիրատվությո՞ւն, ռեկե՞տ, առուվաճա՞ռք…»:

Ի դեպ, Մհերը չպատասխանեց մամուլում բազմիցս բարձրացված հարցին՝ արդյո՞ք բնության մեջ գոյություն ունի Ժան Ժակ Լուի Փոլ Բաֆե անունով անձնավորություն, որին, ըստ Սիվիլնեթի, մոլորակում ոչ ոք չի տեսել, ով էլ տիրացել է «Զանգեզուր մայնինգին», ով էլ իր բաժնեմասը վաճառել է Միխայել Զուրաբովին:

Մհերը չպատասխանեց հարցին, թե Քաջարանի պատճառով ստեղծված բնապահպանական աղետալի վիճակից տուժած սյունեցի վարորդների փոխարեն ինչո՞ւ է կոմբինատից բեռներ փոխադրում Վանեցյան Արթուրի հայրը:

Մհերը չպատասխանեց ամենագլխավոր հարցին՝ ինչո՞ւ է «Քրոնիմետը» հրաժարվել բաժնետոմսերի 75 տոկոսից:

Իմիջիայլոց, «Սյունյաց երկիրը» դեռեւս 2017 թ. նոյեմբերի 9-ի հրապարակման մեջ էր նշել, որ Պիլարսկին ուզում է վաճառել իր բաժնեմասը եւ ինչու է ուզում վաճառել (անպայման ընթերցեք հոդվածը՝ «Ծերուկ Պիլարսկին ի վերջո հասկացել է, որ խաբված է, եւ այն մասին, թե ինչո՞ւ էր Պետրոս Մեծ կայսրն առանց դատ անելու գլխատում հույժ կարճահասակներին» (9 նոյեմբերի 2017 թ., N 36 (454)):

Մհերը չի ասում, թե ում է անցել «Քրոնիմետին» պատկանող 75 տոկոսի 62,5 տոկոսը:

Մհերն ասում է՝ «ԶՊՄԿ բաժնետերերի ժողովի որոշմամբ ընկերությունը ձեռք է բերել «Քրոնիմետ» ընկերությունների խմբին պատկանող բաժնետոմսերը (75 տոկոս)»:

Եվ հարց է ծագում՝ իսկ ո՞ր բաժնետերերի ներկայացուցիչներից բաղկացած ժողովի որոշմամբ է ԶՊՄԿ ընկերությունը ձեռք բերել «Քրոնիմետի» բաժնետոմսերը:

Ի վերջո ի՞նչ ասել է ԶՊՄԿ ընկերություն այս դեպքում, երբ այլեւս 75 տոկոսի սեփականատեր «Քրոնիմետը» չկա:

Դատելով Մհերի ասածից, նաեւ Սիվիլնեթի 2020 թ. մայիսի 2-ի հրապարակումից՝ այդ պահին ԶՊՄԿ ընկերության սեփականատերերն են եղել՝

• Գերմանիայի քաղաքացի Թոմաս Հայլը (12,5 տոկոս),

• ՌԴ առողջապահության նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը (12,5 տոկոս),

• Մհեր Պոլոսկովը (7,5 տոկոս),

• Նարեկ Ամբարյանը (2,5 տոկոս)

• Վահե Ա. Հակոբյանի եղբայր Կարենը (2,5 տոկոս):

Եվ ուրեմն՝ արդյո՞ք վերոնշյալ հինգ անձինք են ձեռք բերել «Քրոնիմետ» գերմանական ընկերության մյուս 62,5 տոկոսը, թե՞ ուրիշ անձինք, որոնց անունները գաղտնի է պահվում:

Ահա, թե որքան հարցեր է առաջ բերել եւ որքան հարցեր է անպատասխան թողել Մհերի հարցազրույցը:

Անկեղծորեն՝ որեւէ մեկը Սյունիքում անհայտ կենսագրությամբ Մհերից լուրջ եւ հիմնավոր խոսք չէր էլ սպասում…

Ուստի եւ սպասում ենք Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի պարզաբանումին, մանավանդ որ Արթուրը (Վանեցյան) օրեր առաջ բարձրաձայնեց՝ «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ԶՊՄԿ-ում փայաբաժինների փոփոխության ողջ պատմությունը կատարվել է վարչապետի անմիջական գիտությամբ»:

Հ.Գ. 1

Սյունիքյան բեռնատարների վարորդների զգալի մասը շարունակում է մնալ գործազուրկ:

Քաջարանի բեռնափոխադրումները շարունակում է իրականացնել Վանեցյան Արթուրի հայրիկի եւ Սեդրակյան Մհերի որդու ընկերությունը: 

Հ.Գ. 2

Երրորդ երկրներում հանքավայրեր շահագործող խոշոր ընկերությունների կենտրոն դառնալու երազը հրամցնելուց  առաջ Մհեր Պոլոսկովը պետք է պատասխանի, թե վերջին երկու տարում ի՞նչ է կատարվում Արծվանիկի պոչամբարում, որքա՞ն հանքաքար է տարեկան արդյունահանվում եւ ինչո՞ւ է 2020 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով կտրուկ նվազել պետությանը վճարվող հարկերի չափը:

Ի դեպ, ինչպե՞ս էր ստացվել, որ մեկ օրում ՊԵԿ-ը  կարողաց էր ստուգել Հայաստանի ամենախոշոր հանքարդյունաբերական ձեռնարկության գործունեությունը:

Ի՞նչ ճակատագիր ունեցավ հայտնի քրեական գործը, որ հարուցվել էր պոչուկատարի աղմկահարույց վթարից հետո:

 «Սյունյաց երկիր»

 

 

Ինչ ունեինք մինչև այս իշխանությունները և ինչ ունենք հիմա․ հունիսի 7-ը գնահատական տալու օրն է. Աննա Գրիգորյան

14.05.2026 23:19

Արման Թաթոյանը բացահայտում է մարդկանց ընտրությունը վերահսկելու և վախեցնելու մեխանիզմը

14.05.2026 21:50

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46