«Զանգեզուրի միջանցք»-ը նպատակ ուներ մասնատել Հայաստանը և կտրել Իրանի կապը Եվրոպայի հետ. Թեհրանը խափանել է այս դավադրությունը. Խամենեիի խորհրդական

10.06.2025 12:28
687

Իրանն արագ և վճռական արձագանք է տվել Հարավային Կովկասում ճգնաժամին։ Երբ որոշ երկրներ փորձել են կապ ստեղծել Նախիջևանի և Ադրբեջանի միջև Հայաստանի միջոցով՝ «Զանգեզուրի միջանցք» անվան տակ, մի ծրագիր, որն իրականում նպատակ ուներ մասնատել Հայաստանը և կտրել Իրանի կապը Եվրոպայի հետ, Իրանի Իսլամական Հանրապետությունը զգոնությամբ և հեղինակությամբ է դիմակայել դրան՝ խափանելով այս դավադրությունը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի գերագույն առաջնորդի միջազգային գործերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Tasnim-ի հետ զրույցում:

«Ինչպես խոստովանել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ամեն ինչ պատրաստ էր այս միջանցքի գործարկման համար, սակայն Իրանը թույլ չտվեց, որ այն կյանքի կոչվի։ Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Իսլամական Հանրապետությունը, նույնիսկ առանց Ռուսաստանի աջակցության, կարողացել է պահպանել Կովկասի անվտանգությունը իմաստուն քաղաքականության միջոցով և կանխել ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածաշրջանում։ Իրանի խելացի ներկայությունը Հարավային Կովկասում ոչ միայն պաշտպանում է ազգային շահերը, այլև հանդես գալիս որպես ուժեղ արգելք տարածաշրջանում արտաքին ազդեցության դեմ», - ընդգծել է նա։

Պաշտոնյայի խոսքով՝ Զանգեզուրի նախագծի հետ կապված թշնամիների վերջնական նպատակն էր հյուսիսից մեկուսացնել Իրանը և հարավից շրջապատել Ռուսաստանը, սակայն այս նախագիծը ձախողվել է։

 

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40