Արամը՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր հայրը

28.05.2025 10:27
1111

1879 թ. մարտի 19-ին Կապանի Զեյվա գյուղում ծնված Սարգիս Հովհաննիսյանը հետագայում պետք է ամբողջ հայությանը հայտնի դառնար մեկ այլ անունով՝ Արամ, Արամ փաշա, Արամ Մանուկյան, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր հայր: 1918 թ. Մայիսյան ճակատագրական, ծայրահեղ ծանր օրերին, երբ թուրքական զորքերը ներխուժել էին Արարատյան դաշտ, և երբ դրված էր հայ ժողովրդի լինել-չլինելու հարցը, Արամը կարևորագույն դեր խաղաց:

Հայոց Մեծ եղեռնի ժամանակաշրջանում Արամը կազմակերպեց և իր իսկ առաջարկությամբ ստեղծված բազմակուսակցական Հայ ինքնապաշտպանության զինվորական մարմնի հետ ղեկավարեց Վանի 1915 թ. ապրիլյան ինքնապաշտպանությունը:

Վանի ինքնապաշտպանության հաղթանակից հետո Արամ Մանուկյանը նշանակվեց Վանի նահանգապետ, որով էլ սկսվեց նրա պետական գործունեությունը:

Արամի գլխավորությամբ Վասպուրականի հայությունը ձեռնամուխ եղավ թուրք-քրդական ավազակախմբերից նահանգի անվտանգության ապահովման, քայքայված տնտեսության վերականգնման, գաղթականության խնամքի, օրինականության և կարգուկանոնի ապահովման և այլ խնդիրների լուծմանը: 72 օր գոյատևած Վանի նահանգապետությունը հետագայում Մանուկյանին օգնեց անկախության վերականգնման հարցում և դարձավ հայոց պետականության նախատիպը:

«Կար ահավոր վտանգը, որ ճակատած Վանի դեմ, գլխովին ոչնչացմամբ կսպառնար Վասպուրականի հայության: Սակայն, փառք բախտին, կար և պիտի հայտնվեր Արամը: Եվ, առաջնորդի իմաստությունը, միացած վասպուրականցիի հերոսականության՝ հրեղեն պատնեշ պիտի կանգներ Վանի շուրջը:

Ան պիտի հեգներ մոլեգնած թշնամիի երեսնօրյա գրոհները՝ խրոխտալով…

Արամն ու Վանը եկան վկայելու աշխարհին, թե, այո՛, հայությունը կարելի է ջարդել, երբ ան անզեն է, անհամերաշխ և անղեկավար, բայց ո՛չ պարտության մատնել, ո՛չ ալ կասեցնել ընթացքը հայ արիության, երբ ան կը ղեկավարվի Ցեղի Ոգիեն»: (Գարեգին Նժդեհ)

1917 թ. դեկտեմբերին, թուրքական ներխուժման վտանգի տակ, Թիֆլիսի Հայոց Կենտրոնական Ազգային և Հայ զինվորական խորհուրդների կողմից Արամն իբրև լիազոր գործուղվեց Երևանի նահանգ:

«Ամեն ոք իր մասին է մտածում: Իր երկրի սահմաններից այն կողմ եթե նայող կա, նայում է միայն հանուն իր շահերի: Ոչ ոք, ոչ մի մարդ չի ուղարկի տաճկական ճակատ՝ տուն գնացող ռուսներին փոխարինելու համար: Եթե ընդհանուր ուժերով ճակատ պահելու խոսք էլ է լինում, դա լոկ խոսք է՝ զուրկ իրական հիմքից ու անկեղծությունից: Հայերով ո՛չ ոք չի հետաքրքրվում, շոշափելի օգնություն հասցնելու մտքով: Դրա հակառակը, կա դավադրական վերաբերմունք: Մենակ ենք և պետք է ապավինենք միա՛յն մեր ուժերին՝ թե՛ ճակատը պաշտպանելու և՛ թե երկրի ներսը կարգ հաստատելու համար»,- այսպես է արտահայտվել Մանուկյանը՝ Երևան ժամանելուց հետո:

Մեծապես Արամի անձնուրաց աշխատանքի շնորհիվ հաջողվեց կարճ ժամանակում ստեղծել պետական իշխանության մարմիններ, կանոնավոր հայկական զորք, երկրում հաստատել կարգուկանոն, ճնշել թուրք-թաթարական հակահայկական-հակապետական շարժումները, մեղմել պարենային ծանր դրությունը:

«Դժգոհները չեն ճանաչում Արամին: Երբ ճանաչեն, կհամոզվեն, որ ներկայումս նա ՄԻԱԿ կարող մարդն է այդ պաշտոնի (զինվորական վարիչի) համար:

Եվ ինչո՞ւ եմ հրաժարվում. որովհետև մեկ է՝ ես ինքս առանց Արամի ոչինչ չեմ անելու: Ես այժմ էլ առանց Արամի հետ խորհրդակցելու ոչ մի կարևոր քայլ չեմ առնում, իսկ վարիչի պաշտոնը հանձն առնելու պարագային, գրասենյակս տեղափոխելու եմ նրա մոտ»: (Զորավար Մովսես Սիլիկյան)

1918 թ. մայիսյան ճակատագրական, ծայրահեղ ծանր օրերին, երբ թուրքական զորքերը ներխուժեցին Արարատյան դաշտ, և երբ դրված էր հայ ժողովրդի լինել-չլինելու հարցը, Արամը կարողացավ իր շուրջը համախմբել նվիրյալ այլ գործիչների ու ժողովրդի մեջ բորբոքել պայքարի ոգին: Արդյունքում կազմակերպվեցին Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոնք էլ հնարավոր դարձրին Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումը:

«Վանը վկայական մըն էր միայն: Եվ Արամ անգամ մըն ալ Երևանով եկավ ապացուցանելու, թե բախտը չէր, որ զինքը օրվան մարդ կը դարձներ, այլ ինքն էր, որ բախտը կը կառավարեր կռվելու և հաղթելու համար»: (Շահան Նաթալի)

Սարդարապատի ճակատամարտի հաղթանակից հետո Հայաստանի առաջին Հանրապետության հիմնումից հետո ՀՀ կառավարության մեջ Արամ Մանուկյանին վստահվեց միաժամանակ ներքին գործերի, լուսավորության, հաղորդակցության, պարենավորման և խնամատարության նախարարությունները, ինչպես նաև տեղական իշխանության խնդիրները:

1919 թ. հունվարի 29-ին հայ ժողովրդի մեծագույն զավակն ու ազգային հերոսը մահացավ բծավոր տիֆից: Ըստ ժամանակակիցների՝ Արամ Մանուկյանի հուղարկավորությունն իսկական համաժողովրդական սուգի է վերածվել: Հանրապետության հիմնադրի հուղարկավորության ժամանակ Նիկոլ Աղբալյանը, արցունքն աչքերին, ասել է պատմական դարձած հետևյալ խոսքը. «Երբ գիշերը գա, մտեք ձեր հոգու սենյակն ու խոսեք ձեր խղճի հետ և ասեք` արդյոք աշխատե՞լ եք հայ ժողովրդի համար, ինչպես Արամը, եղե՞լ եք այնքան անձնազոհ, որքան Արամը, տվե՞լ եք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը»:

Ռոզա Խաչատրյան

 

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33