Ազգային գրադարանային շաբաթը՝ նորարարության և մշակութային ժառանգության համադրությամբ

13.04.2026 12:43
665

Սյունիքի մարզային գրադարանում մեկնարկեց Ազգային գրադարանային շաբաթը, որն անցկացվում է Հայաստանի գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ՝ սկսած 2002 թվականից։ Շաբաթվա նպատակն է՝ ընդգծել գրքի և գրադարանի դերը հասարակության կրթամշակութային զարգացման գործում։

Այսօրվա  միջոցառումն անցկացվում է «Հայ լեզվաբանության նահապետը» խորագրի ներքո՝ նվիրված հայ մեծանուն լեզվաբան, բարբառագետ Հրաչյա Աճառյանին:

Միջոցառման գաղափարական առանցքը միավորում է անցյալն ու ներկան՝ շեշտադրելով դպրոցական գրադարանների դերը որպես նորարարական կրթական միջավայր։ Ժամանակակից գրադարանները վաղուց դադարել են լինել պարզապես ընթերցասրահներ․ այսօր դրանք կրթական հարթակներ են, որտեղ աշակերտները զարգացնում են իրենց գիտելիքները, ձևավորում նոր մտածողություն և կիրառում ժամանակակից տեխնոլոգիաներ։

Միջոցառման մեկնարկը տրվեց Կապանի թիվ 2 երաժշտական դպրոցում՝ Կոմիտասի ստեղծագործության կատարմամբ՝ ընդգծելով հայկական մշակութային ժառանգության կարևորությունը։

Միջոցառման շրջանակում Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները ներկայացրին Աճառյանի կյանքն ու գործունեությունը՝ դաստիարակչական գծով կազմակերպիչ Դիանա Բադալյանի ղեկավարությամբ։

Ելույթ ունեցավ նաև գրաբարագետ, քաղաքագետ և հասարակական գործիչ Ալեքսանդր Քանանյանը, ով իր խոսքում կարևորեց Աճառյանի դերը՝ որպես հայ լեզվաբանության հիմնադիրներից մեկը։

Միջոցառման ավարտին կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին մասնակիցներին՝ կարևորելով նման նախաձեռնությունների շարունակականությունը։

Այս միջոցառումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ լեզուն, գիրքը և կրթությունը միայն անցյալի արժեքներ չեն․ դրանք գործող ուժ են, որոնք այսօր էլ ձևավորում են մտածողություն, պահպանում ազգային ինքնությունը և բացում նորարարության ճանապարհը։

Իզա Ասծատրյան

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02