Խոզնավարի և Խնածախի ուղղությամբ Ադրբեջանի սադրանքները չեն դադարում

29.04.2025 11:43
887

Մարտի 20-ից Սյունիքի արևելյան սահմանի և հատկապես Խոզնավար ու Խնածախ գյուղերի ուղղությամբ Ադրբեջանը պարբերաբար կրակում է...

Գյուղացիները գրեթե նույն գնահատականն են տալիս՝ «Կրակոցներն ամեն օր երեկոյան սկսում են, տևում մինչև լուսաբաց»։

Ոմանք էլ ավելի են բացում փակագծերը և արտահայտում իրենց նկատառումները։

Արավուսի նախկին վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանի խոսքով՝ ադրբեջանցիները կրակում են, որպեսզի սահմանամերձ գյուղերի բնակիչները վախենան ու լքեն իրենց բնակավայրերը, բայց, բարեբախտաբար, վախեցած ու խուճապի մատնված մարդ չկա...

Խնածախի բնակիչն էլ ասում է՝ «Մենք կանանց ու երեխաներին հույս ենք տալիս, որ ամեն ինչ լավ է լինելու, բան չկա՝ չվախենաք, խուճապի չմատնվեք, բայց ինքներս էլ հասկանում ենք, որ ամեն ինչ օրեցօր դեպի վատն է գնում»։

Մեկ ուրիշն էլ, թե՝ «Մերոնց վրա վաղուց հույս չենք դնում։ Ասում են՝ կրակոցները թիրախային չեն, խաղաղ բնակիչների վրա չեն կրակում։ Մեր տունն Ադրբեջանի դիրքից ուղիղ գծով 120 մետր հեռավորության վրա է, ղեկավարները թող գան ու մի գիշեր մեզ հետ լուսացնեն...»։

Խոզնավարցի Հրայր Ալավերդյանի կարծիքով էլ՝ «2022-ի աշնանն էին թուրքերն ուզում նվաճել մեր այս գյուղերը, սակայն բոլորս ոտքի կանգնեցինք և արժանի հակահարված տվեցինք ագրեսորին։ Իսկ հիմա... Նախկին ոգին այլևս չկա, դրա ապացույցներից մեկն էլ մեր իշխանավորների ուշացած, ոչինչ չտվող և վախվորած այցելություններն են»։

Ոմանք էլ արդարացնում են մեր մարտական դիրքերի լռությունը՝ «Իրենց նպատակն էլ հենց դա է, որ մերոնք կրակեն։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրություններն էլ նման նպատակ են հետապնդում։ Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ մի անգամ մերոնք կրակեն՝ իրենք կհարձակվեն՝ արդարանալով, թե պաշտպանվում են հայերից»։

***

Օրեր առաջ տեղական իշխանության ներկայացուցիչները, ԱԺ մի քանի պատգամավոր այցելել են Խնածախ և Խոզնավար։ Սակայն, ինչպես ցույց են տվել հետագա զարգացումները, այդ այցելություններն ավելի քան ձևական են եղել։

Այցելություններից հետո մինչև հիմա նրանք չեն համարձակվում բարձրաձայնել, որ թշնամին մեկ ամիս շարունակ կրակում է մեր գյուղերի վրա՝ թիրախավորելով բնակելի տներն ու քաղաքացիական ենթակառուցվածքները։

Այդ պարոնները չեն ուզում հրապարակավ դատապարտել Ադրբեջանի սանձարձակությունները՝ վախենալով ադրբեջանցիների զայրույթից։

Այդ պարոնները դեռևս չեն պատասխանել գլխավոր հարցերին՝ ինչո՞ւ մեր առաջապահները համարժեք պատասխան չեն տալիս թուրքերին, անցած մեկ ամսում կոնկրետ ի՞նչ քայլեր է ձեռնարկել կառավարությունը՝ Սյունիքի սահմանապահ այդ գյուղերի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։

***

Վերջին շրջանում՝ ժամանակ առ ժամանակ, տեղի ունեցող սադրանքներին արձագանքում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Օրինակ, ՀՀ ՊՆ-ն հաղորդել է Խնածախի ուղղությամբ ապրիլի 22-ին՝ Ադրբեջանի կողմից կատարված կրակոցների մասին, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը։ Եվ կոչ է արել ադրբեջանական կողմին՝ հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստն ու հանդես գալ հրապարակային պարզաբանմամբ։

Ապրիլի 23-ին էլ ՀՀ ՊՆ-ն կոչ է արել ադրբեջանական կողմին՝ հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանմամբ։

Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչներն էլ Խոզնավարում արձանագրել են (ապրիլի 22-ին) կրակոցների դեպքեր, որի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Ընդ որում՝ արձանագրվել է, որ կրակոցներն իրականացվել են մերձակայքում գտնվող ադրբեջանական դիրքերից։

ՀՀ վարչապետի աշխատակազմն էլ առաջարկել է Ադրբեջանին՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության Հայաստան–Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին Ադրբեջանը չի արձագանքել։

Պաշտոնական բազմաթիվ նման հաղորդագրությունների համապատկերի վրա կամ դրան զուգահեռ տարօրինակ մեկ այլ միտում է վերջին օրերին նկատվում Սյունիքում։

Մեր տգետների նախիրի օգնությամբ որոշ մարդիկ (մի կողմ դնելով պաշտոնական հաղորդագրությունները) տեղի ունեցած և շարունակվող սադրանքների համար մեղադրում են ոչ թե ադրբեջանցիներին, այլ՝ լրագրողներին...

Ոմանք էլ՝ ստրուկի իրենց կարգավիճակը վերահաստատելու համար,  առիթը բաց չեն թողնում հայտարարելու, թե իրենք չեն սիրում լրագրողներին՝ ընդ որում՝ լրագրողներին չսիրելու մասին ավելի շատ հայտարարում են նրանք, ովքեր իրենց փուչիկ գոյությունն ապահովում են բացառապես լրատվամիջոցների օգնությամբ...

Մեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է հունիսի 26-ին. Վարդեւանյան

24.06.2026 21:29

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21