ՀԱՊԿ-ն առաջին անգամ օգտագործել է իր խաղաղապահներին Ղազախստանում ստեղծված իրավիճակի պատճառով

06.01.2022 21:25
1082

ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումները հինգշաբթի սկսել են առաջադրանքներ կատարել Ղազախստանի տարածքում: Այդ հանրապետության իշխանությունները, երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված, կազմակերպությունից օգնություն էին խնդրել մեկ օր առաջ, հաղորդում է ТАСС-ը։

ՀԱՊԿ խաղաղապահների համար այս գործողությունը կազմակերպության պատմության մեջ առաջինն է, մինչ այդ նրանք միայն զորավարժությունների են մասնակցել:

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը չորեքշաբթի երեկոյան հայտարարեց, որ դիմել է ՀԱՊԿ-ին օգնության խնդրանքով։ Մի քանի ժամ անց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այժմ նախագահում է Հավաքական անվտանգության խորհուրդը, հայտարարեց, որ խաղաղապահներ կուղարկվեն այդ հանրապետություն «սահմանափակ ժամկետով՝ իրավիճակը կայունացնելու և կարգավորելու համար»։

Առայժմ հայտնի չէ, թե ՀԱՊԿ-ը որքան զորք կուղարկի Ղազախստան: Ընդհանուր առմամբ, կազմակերպության խաղաղապահ զորախումբը կազմում է մոտ 3,6 հազար մարդ, սակայն Հավաքական խաղաղապահ ուժերի կազմը յուրաքանչյուր դեպքում որոշվում է՝ ելնելով կոնկրետ իրավիճակից:

Հայտնի է, որ ՌԴ օդադեսանտային ուժերի ստորաբաժանումներ են ուղարկվել Ղազախստան, որոնք արդեն սկսել են կատարել իրենց առաջադրանքները։ Հանրապետությանն օգնություն ցուցաբերելու մտադրության մասին են հայտարարել Բելառուսն ու Տաջիկստանը։

Ղրղզստանում հայտնել են, որ ղրղզ զինվորականները կմասնակցեն միայն ռազմավարական օբյեկտների պահպանությանը և «խռովությունների մասնակիցների դեմ որևէ գործողություն չեն իրականացնի»։ Նրանց թիվը կորոշվի ուրբաթ, քանի որ հինգշաբթի համապատասխան որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող երկրի խորհրդարանը չկարողացավ քվորում ապահովել։

1lurer.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40