20-ամյա «Սյունյաց երկիրը». կարծիքներ, շնորհավորանքներ...

28.08.2023 14:38
2815

Ազատ Գասպարյան, ՀՀ վաստակավոր շինարար, «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊ ընկերության տնօրեն

Հիշում եմ «Սյունյաց երկրի» ծնունդը շատերի մեջ այդ ժամանակ բնական մի հարց կար՝ կկարողանա՞ հարատեւել նոր լրատվամիջոցը, թե՞ շատ թերթերի նման՝ մի քանի համար թողարկելուց հետո, կփակվի՝ որեւէ հետք չթողնելով...

«Սյունյաց երկիրը» դիմացավ տարիների բազմաթիվ փորձություններին, արժանապատվորեն կանգնեց մարտահրավերներին դեմ հանդիման ու անցավ երկու տասնյակ տարով չափվող ճանապարհը: Եվ դա՝ շնորհիվ մի խումբ նվիրյալների, ովքեր սիրում են իրենց գործը, ովքեր սիրում են իրենց հողն ու ջուրը, ովքեր պրոֆեսիոնալ են, ովքեր Սյունիքը համարել ու համարում են հայոց պետության եւ պետականության ողնաշարը:

«Սյունյաց երկիրն» ի սկզբանե գրավեց իմ ուշադրությունը, ինչո՞ւ:

Ամենայն պատասխանատվությամբ մարզի մերօրյա տարեգրությունն է հյուսում՝ լինելով անցուդարձի կենտրոնում: Ոչ մի իրադարձություն չի վրիպում նրա աչքից: Ուրախանում է Սյունիքում կատարվող ամեն մի լավով, դրականով՝ անկախ այն հանգամանքից, թե ով է այդ արարումի հեղինակը: Համ ու հոտ է տալիս բոլոր երկրաշեն գործերին, որ կատարվել ու կատարվում են մարզում:

Նրա լրագրային կամ գրական հերոսներն այն սյունեցիներն են, ովքեր Սյունիքում քարի վրա քար են դնում: Նրա հերոսը սահմանը պահող զինվորն է, Արցախյան պատերազմներում նահատակված հայորդին, ուսուցիչն ու հողի մշակը, շինարարն ու մշակույթի գործիչը... 44-օրյա պատերազմում նահատակված սյունեցիներին նվիրված համարը, կարելի է ասել, գագաթնակետն էր նման գործերի:

Մյուս կողմից՝ թվում է, թե այդ թերթն ականատեսն է Սյունիքի անցած դարերի իրադարձությունների, եւ մեր փառահեղ նախնիների դեսպանն է ներկայի ու ապագայի մեջ:

Ճիշտ է ասված՝ «Սյունյաց երկրի» հատուկ համարները վաղը հանդերձավորելու են Սյունիքի պատմությունը...

Մեր այս լրագիրը, անկասկած, լինելու է վաղվա մեջ, ու եթե որեւէ մեկը կամենա հետադարձ հայացք ձգել 2000-ականների առաջին երկու տասնամյակի սյունիքյան անցուդարձին, ապա նախեւառաջ թերթելու է այս պարբերականի էջերը:

Հենց այդպես էլ «Սյունյաց երկիրը» 20 տարվա ընթացքում կանգնեցրել ու հավերժին պահ է տվել իր տաճարը, որ բոլորինս է...

Այսօր էլ մարզի բնակչության ընթերցող մասի, առավել եւս գրավոր խոսքը հասկացող ու գնահատող մարդկանց ուղեցույցներից է, որից մարդիկ խոսք են սպասում, ճշմարիտ խոսք, շիտակ խոսք, իրերն իրենց անունով կոչող խոսք...

Մեզ բաժին հասած ժամանակը, ինչպես տեսնում եք, արագ հոսքի մեջ է, եւ երեկվա՝ ինչ-որ տեղ ըմբոստության կոչող թերթը 2020֊ի պատերազմից հետո դարձել է մեր ընդհանուր ցավն իր մեջ ամփոփող, պետության եւ ազգային գաղափարների շուրջ համախմբվելուն, մեր նոր հառնումին աջակցող հարթակ...

Չափազանցություն չի լինի, եթե ասեմ՝ «Սյունյաց երկրի» հոբելյանը մեր բոլորի տոնն է: Սակայն ուզում եմ առանձնացնել թերթի խմբագրակազմին՝ Սամվել Ալեքսանյանի գլխավորությամբ, եւ կոլեկտիվի յուրաքանչյուր անդամին հղել իմ ջերմ եւ սրտաբուխ շնորհավորանքները: Ուզում եմ, որ թերթը՝ իր դավանած արրժեքներով, իր որդեգրած սկզբունքներով այսուհետ նույնպես ներկա գտնվի սյունիքյան ոչ դյուրին ընթացքի առաջնագծում, ինչպես եղել է 20 տարի շարունակ:

Շնորհավոր հոբելյանդ, «Սյունյաց երկի՚ր»:

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26

Այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է

23.08.2026 11:41

Շնորհավո'ր տոնդ, Քաջարան․ Մանվել Փարամազյան

22.08.2026 14:22

Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. Գլխավոր դատախազն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները

22.08.2026 12:02

Մենք հպարտ ենք լինել Քաջարանի կողքին և մեր ներդրումն ունենալ նրա շարունակական զարգացման ու բարեկեցության գործում․ ԶՊՄԿ

22.08.2026 10:19

ԿԽՄԿ–ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Ամատունի

21.08.2026 22:19

Այս ամբողջ ընթացքում Ձեր պահվածքը եղել է իսկական հավատավորի և հոգևոր առաջնորդի պահվածք՝ զուսպ ու վեհ․ Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան առթիվ

21.08.2026 19:37

Ձեր հոգևոր ծառայությունը, հատկապես այս օրերին, առանձնահատուկ դեր և նշանակություն ունի Հայոց Եկեղեցու միասնականության գործում․ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան առթիվ

21.08.2026 19:35

Առանձնակի երախտագիտությամբ ենք հիշում Ձեր հետևողական և սկզբունքային ձայնը Արցախի հայության իրավունքների պաշտպանության հարցում. Արցախի ԱԺ նախագահի ուղերձը՝ Վեհափառին

21.08.2026 19:31

Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է

21.08.2026 16:52

Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը չի կարող լիարժեք լինել առանց հայ գերիների ազատ արձակման․ The Washington Times

21.08.2026 16:47