Համահայկական ծաղկի փառատոն Սիսիանում

09.06.2015 12:24
2754

Տեւական ընդմիջումից հետո հունիսի 5-ին Սիսիանի մարզադաշտում անցկացվեց Համահայկական «Ծաղկի տոն» փառատոնը: Այն իրականություն դարձրեց Սյունիքի մարզի հաշմանդամների «Խարիսխ» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ: Առանձին տաղավարներում ներկայացված էին հաշմանդամների ձեռքերով պատրաստված կիրառական արվեստի նմուշներ, գեղանկարներ, ձեռքի աշխատանքներ, հրավիրված էին երաժշտական կոլեկտիվներ, անհատ կատարողներ: Հաշմանդամների «Փյունիկ» միության Գյումրու մասնաճյուղի ղեկավար Արմինե Նիկողոսյանի փոխանցմամբ՝ իրենք ձգտել են Սիսիան բերել Գյումրվա կոլորիտը, համն ու հոտը: Գյումրեցիների տաղավարում Ֆայտոն Ալեքն էր՝ Հեղնարով, Գյումրու ծեսերը, արհեստն ու արվեստն արտացոլող պարագաները: Փառատոնին մասնակցում էին հանրապետության հինգ մարզ եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գայանե Գրիգորյանը «Սյունյաց երկրի» հետ զրույցում կարեւորեց նման միջոցառումների անցկացումը, մանավանդ երիտասարդ հաշմանդամների փոխշփման առումով: Ի դեպ, Արցախը ներկայացնող տաղավարում փառատոնի մասնակիցներին հյուրասիրում էին ժենգյալով հաց ու գինի:

Վայոց ձորը ներկայացնում էր հաշմանդամների «Սատար» հասարակական կազմակերպությունը (նախագահ՝ Աշխեն Մարգարյան): Կազմակերպության անդամներին միացել էր Վայոց ձորի ժողգործիքների երգի համույթը (ղեկավար՝ Սամվել Գրիգորյան): «Եկել ենք, որ մեր ազգային-ժողովրդական երգով ուրախացնենք տոնի մասնակիցներին», - ասում է համույթի ղեկավարը:

Բնականաբար, առավել ներկայացուցչական էր Սիսիանի պատվիրակությունը, փառատոնին մասնակցում էին Սիսիան քաղաքը եւ տարածաշրջանի համարյա բոլոր գյուղերը, փառատոնի կայացմանը մեծապես նպաստել էր Սիսիանի քաղաքապետարանը (համայնքի ղեկավար՝ Աղասի Հակոբջանյան):

Ողջերթի խոսքեր ներկաներին հղեց Սյունիքի մարզի հաշմանդամների «Խարիսխ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Իսաջանյանը. «Երկու տարի երազել եմ, որ այս միջոցառումն իրականություն դառնա, որ ցույց տանք, թե ինչի են ընդունակ սահմանափակ կարողություններով մարդիկ, նախկինում նպատակը մեկն էր լինում. հաշմանդամին ինտեգրել հասարակությանը, այս անգամ ցանկացել ենք հակառակն անել, հասարակությանն ենք ուզում հաղորդակից դարձնել հաշմանդամի կյանքին, քանզի որքան էլ հաշմանդամն առողջ լինի, պատրաստ լինի ինտեգրվելու հասարակությանը, եթե դուռը չբացվի, դիմացինը չընդունի նրան, ոչինչ չի ստացվելու, այս անգամ չակերտավոր դուռ բացելու միջոցառում ենք անվանել»: Ս.Իսաջանյանը ելույթի ավարտին այն միտքը հայտնեց, որ ջանացել են տոն կազմակերպել, իսկ թե որքանով է հաջողվել, այդ մասին կարող է կարծիք հայտնել հանդիսականը:

Սյունիքի մարզպետարանի անունից փառատոնի կազմակերպիչներին ու մասնակիցներին շնորհակալություն հայտնեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հովիկ Ալեքսանյանը: Փառատոնի բացման արարողությանը մասնակցում էր Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ով շրջեց տաղավարներով, ծանոթացավ դրանց ցուցադրանքին, հետաքրքրվեց հաշմանդամների առօրյայով:

Փառատոնի շրջանակում Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնում «Տիկնիկ» հասարակական կազմակերպության (նախագահ՝ Գրիշա Մարգարյան) ուժերով բեմադրվեց «Սասունցի Դավիթ» տիկնիկային ներկայացումը, որ հավանությամբ ընդունվեց հանդիսականի կողմից: Փառատոնի ծրագիրը ներառում էր մրցանակաբաշխություն: Մրցանակներ էին սահմանվել «Ծաղկի ամենահարուստ տեսականի» անվանակարգում, որ հանձնվեց Սիսիանի Սալվարդ գյուղի ներկայացուցիչներին, որոնց պատրաստած տեսականու մեջ 73 տեսակի ծաղիկ կար: «Ծաղիկներից պատրաստված ամենագեղեցիկ կոմպոզիցիայի» համար մրցանակը բաժին ընկավ Գյումրուն, փառատոնի մասնակիցներից ամենաակտիվ համայնք ճանաչվեց Եղեգնաձոր քաղաքը, ամենահայկական համայնքը՝ Արցախը: Շարադրությունների մրցույթում հաղթող ճանաչվեց Սիսիանի N4 դպրոցի ութերորդ դասարանի աշակերտուհի Գայանե Խառատյանը: Խրախուսական մրցանակների եւ պատվոգրերի արժանացան միջոցառման մի խումբ մասնակիցներ:

Փառատոնի մասնակիցները եղան Շաքեի ջրվեժում, Սիսիանի այլ դիտարժան վայրերում: «Ծաղկի տոն» փառատոնը եզրափակվեց տոնական հրավառությամբ:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40