Եկեղեցի-պետություն հարաբերությունների հարցերով աշխատանքային խումբն սկսել է աշխատանքը

03.05.2019 14:54
1042

Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 3-ին: 

Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, անդրանիկ նիստը նախագահել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 Նիստի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն է ուղղել  աշխատանքային խմբի անդամներին և ներկաներին:

«Մեծարգո վարչապետ, Հոգևոր հայրեր, հարգարժան պետական այրեր և ներկաներ,
ողջունում և Մեր օրհնությունն ենք բերում ձեզ: Մեր ուրախությունն ենք հայտնում Եկեղեցի-պետություն հարաբերությունների արդյունավորման նպատակով աշխատանքային խմբի առաջին նիստի գումարման առիթով: 
Հայրենի պետության և մեր Եկեղեցու հարաբերությունների կանոնակարգման այս նոր ձևաչափը բարեպատեհ հնարավորություն է քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը և փնտրելու դրանց լուծման ուղիներ՝ ի խնդիր մեր Եկեղեցու առաքելության արդյունավորման՝ հանուն մեր երկրի և ժողովրդի:
Մեր պատմությունը լավագույնս վկայում է, որ Եկեղեցին հոգեփրկչական իր առաքելության ծիրում անուրանալի ներդրում է ունեցել հայկական պետության զորացման և ամրապնդման գործում, նաև պետության սատարումով արգասավորել է իր հոգևոր ծառայությունը մեր ժողովրդին: Եկեղեցու և պետության հարաբերությունները Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի և Սուրբ Տրդատ Գ թագավորի սերտ գործակցության շնորհիվ նվիրագործվել են Հայաստանի՝ առաջին քրիստոնյա պետություն հռչակումով, որը եղել և մնում է մեր ժողովրդի փառքն ու պարծանքը: Պետականության բացակայության պայմաններում Եկեղեցին շարունակել է խնամել ու առաջնորդել մեր ժողովրդին՝ արթուն պահելով անկախ պետականության վերականգնման գիտակցությունը և ջանքեր ներդնելով հայոց պետության վերահաստատման համար: 

Հայրենի պետականությունը անսասան պահելու և պետական շահերով առաջնորդվելու Հայոց Եկեղեցու դիրքորոշումը լավագույնս արտացոլված է Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի հայտնի ձևակերպման մեջ, որը Հայոց Եկեղեցու ողջ պատմության ընթացքում առանցքային է եղել մեր հայրապետների ու եկեղեցականների գործունեության մեջ:

Մեր Եկեղեցու առաքելությունը վերափոխել է մեր ժողովրդի կյանքը հոգևոր, կրթական, գիտական և մշակութային նշանակալի ձեռքբերումներով: Եկեղեցու հոգեփրկչական առաքելության առանցքում հոգևոր-բարոյական արժեհամակարգով անձի կերտումն է, ազգի հավատավոր, հայրենասեր, օրինապահ զավակի կրթությունն ու դաստիարակումը, ինչը նաև պետության առաջնահերթությունն է քաղաքացու ձևավորման պատասխանատու գործում: Այս առումով մեծապես կարևոր է պետության և Եկեղեցու համագործակցությունը՝ թելադրված ազգային մեր շահերով ու գերակայություններով, մեր ազգային ինքնությունը, ոգին, նկարագիրը պահպանելու հրամայականով:

Փառք ենք տալիս Տիրոջը, որ անկախության անցնող տարիների ընթացքին նշանակալի քայլեր են կատարվել մեր պետության և Եկեղեցու հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Այդուհանդերձ, առկա են լուծման կարոտ կարևոր հարցեր ու խնդիրներ: Մենք հույս ունենք, որ այս աշխատանքային խմբի շրջանակներում կգտնվեն արդյունավետ լուծումներ ազգային մեր կյանքում Եկեղեցու առաքելության անխոչընդոտ իրականացման համար: Քննարկումների ընթացքում, կարծում ենք, նկատի պիտի առնվեն ելակետային որոշ իրողություններ ու դիտարկումներ, որոնք ներկայացնում ենք ստորև.
  1. ՀՀ Սահմանադրությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ճանաչում է որպես Ազգային Եկեղեցի՝ հաշվի առնելով Եկեղեցու բացառիկ առաքելությունը մեր ժողովրդի կյանքում: Միաժամանակ Սահմանադրությամբ երաշխավորված է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը: Հայ Առաքելական Եկեղեցուն առանձնահատուկ կարգավիճակի տրամադրումը երբեմն միտումնավոր ներկայացվում է որպես խտրականության դրսևորում, ինչը միանշանակ կողմնակալ գնահատական է և չի ներդաշնակում միջազգային փորձի և ընդունված չափանիշների հետ: Տարբեր երկրների, այդ թվում նաև եվրոպական մի շարք պետությունների կրոնական օրենսդրությունների ուսումնասիրությունը և փորձը փաստում են, որ տվյալ երկրի ու ժողովրդի պատմության մեջ մեծ դեր ունեցած կրոնական հաստատության առանձնահատուկ կարգավիճակը որևէ ձևով չի ենթադրում խտրականություն կրոնական կազմակերպությունների նկատմամբ: 
    2. Կրոնական կազմակերպությունների՝ պետությունից անջատվածության սահմանադրական հիմնադրույթը երբեմն թյուրըմբռնմամբ ընկալվում է Հայոց Եկեղեցու պատմականորեն նվիրագործված առաքելությունը սահմանափակելու իմաստով: Այս կողմնորոշումը փորձ է արվում հիմնավորել վկայակոչելով պետության աշխարհիկության սկզբունքը: Մինչդեռ «աշխարհիկ պետություն» հասկացությունը չի կրում հակաեկեղեցական կամ ապակրոնական տարր և չի բացառում պետության և Եկեղեցու գործակցությունը ու չի խոչընդոտում դրա իրականացմանը կյանքի զանազան ոլորտներում, առավել ևս՝ քրիստոնեական հարուստ ժառանգություն և հնագույն ավանդույթ ու անցյալ ունեցող Հայաստանում: 
    3. Եկեղեցական հիմնահարցերի օրենսդրական կարգավորումներում պետք է նկատի առնվեն նաև Հայոց ցեղասպանության, ինչպես և խորհրդային տարիներին Եկեղեցու նկատմամբ իրագործված հալածանքների հետևանքով Հայ Առաքելական Եկեղեցուն հասցված նյութական և մարդկային ահռելի վնասներն ու կորուստները, այդ թվում՝ վանքերի, եկեղեցիների, եկեղեցական ենթակառուցվածքների ավերումն ու ոչնչացումը և ունեցվածքի ու կալվածքների բռնազավթումը: Այս ամենը, ինչպես և այդ ժամանակաշրջանում Եկեղեցի-պետություն հարաբերությունների փաստացի չգոյության իրողությունը չեն թույլատրել վերականգնելու կրած կորուստները: Այս համատեքստում կարևոր է պետության զորակցությունը, որպեսզի Եկեղեցին կարողանա վերականգնել անհրաժեշտ պայմաններն ու հնարավորությունները իր առաքելության համար ի հայրենիս և ի սփյուռս: Աշխատանքային այս խմբի գործունեության հետ կապված են դրական սպասումներ թե՛ հոգևորականության, թե՛ հավատավոր մեր ժողովրդի շրջանակներում: Վստահ ենք, որ Եկեղեցի-պետություն գործակցության ընդլայնումը պիտի նպաստի մեր ժողովրդի ազգային և հոգևոր կյանքի զորացմանը, գիտակից ու օրինապահ քաղաքացու ձևավորմանը, ընտանիքների ամրությանը, Եկեղեցու պայծառությանը և պետության հզորությանը: Մեր աղոթքն է, որ Տերը խաղաղ երկնքի ներքո բարօրություն ու բարգավաճում պարգևի հայրենի մեր երկրին և արդյունավորի մեր ժողովրդի և հայրենի իշխանությունների բոլոր ջանքերը՝ հանուն մեր հայրենիքի, մեր ազգային կյանքի առաջընթացի և շեն ու պայծառ գալիքի»:

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08