Խոսք Նոր տարվա և Սուրբ ծննդի առիթով

31.12.2014 17:05
5316

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Կապանի քաղաքապետ

Սիրելի՛ կապանցիներ
Անցնող տարվա հետ մեր անկախ պետության պատմության էջերը հարստացան եւս մեկ տարվա իրադարձություններով, որոնց կերտողների թվում նաեւ մենք ենք: Այս տարեմուտը բոլորիս համար թող նոր վերելքների ու նոր բերկրանքի սկիզբ դառնա:

Թո՛ղ որ այս նոր տարին բազում երջանիկ պահերի, անթիվ ժպիտների ու հաջողությունների տարի լինի: Խաղաղությունը թո՛ղ իշխի մեր երկրի սահմաններին, մեր օջախներում, մեր սրտերում եւ ամենուր:

Եթե հետադարձ հայացք ձգենք, կտեսնենք, որ անցնող տարվա ընթացքում քաղաքում կան արված շատ աշխատանքներ, լուծում ստացած բազում խնդիրներ: Գալիք տարում այդ աշխատանքները շարունակվելու են: Ակնհայտ է, որ դեռեւս անելու շատ բան կա: Դժվարությունները հաղթահարելու ենք միասին եւ տարեցտարի հասնելու ենք նրան, որ ունենալու ենք բարեկարգ ու գեղեցիկ քաղաք:
Թո՛ղ գալիք նոր տարին լինի արգասաբեր, հայ զինվորը՝ միշտ քաջ ու անվախ, հայ մայրերը՝ անհոգ, մանուկները՝ ուրախ եւ բոլորս՝ երջանիկ:

Բոլորիդ մաղթում եմ ուրախ Ամանոր եւ հաճելի տոնական օրեր, ցանկանում, որ ձեր օջախներում տիրեն խաղաղությունը, երջանկությունը, միասնությունն ու սերը:
Շնորհավո՛ր Ամանոր եւ Սուրբ ծնունդ:


 

ԱՐՇԱՎԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Մեղրու քաղաքապետ

Ձիու տարին մոտենում է իր եզրագծին, մեկ տարով էլ է մեծանում այս հին ու հնագույն մոլորակը: Սովորաբար անցնող ու գալիք տարվա այս ջրբաժանին միշտ ամփոփվում են ծրագրվածն ու կատարվածը, նախանշում գալիք տարվա անելիքները, ինչպես նաեւ ավանդույթի համաձայն հնչեցնում Ամանորի բարի հղումներ: Որպես համայնքի ղեկավար՝ իմ եւ մեր համաքաղաքացիների անունից սիրով շնորհավորում եմ մեր հանրապետության ու մարզի բոլոր բնակիչների Ամանորն ու Սուրբ ծնունդը: Մաղթում եմ, որ 2015 թվականին մեր երկրում թեւածի խաղաղությունը, թո՛ղ գալիք տարին դառնա առավել հանդուրժողականության, կայունության, առատության ու ժողովրդի բարեկեցության տարի:

Թո՛ղ նոր աշխատատեղերի բացման, տնտեսական աշխուժության ու աճի հետեւանքով հայրենի տուն դառնան օտար ամայի ճամփաներում աշխատանք ու հանգրվան փնտրող մեր հայրենակիցները, թո՛ղ էլ ավելի զարգանան ու հզորանան մեր համայնքները, ասել է թե՝ մեր անկախ երկիրը: Թ՛ող ժամանակավոր այս դժվարությունները շուտ հեռանան մեր իրականությունից, թո՛ղ նորից արժանավայել ապրեն հայ աշխատավորն ու կենսաթոշակառուն, եւ Հայաստան անկախ մեր երկիրը կարողանա անհանգիստ այս աշխարհում պահպանել իր արժանապատիվ տեղն ու դերը:
Թո՛ղ 100-ամյա եղեռն հիշեցնող տարեթիվը վերջակետ դնի մեր տխուր հիշողություններին ու մեկնարկ տա միայն հաղթանակների ու հաջողություններ գրանցող ձեռքբերումների:

Այս պայծառ լավատեսությամբ էլ ասենք` գալդ բարի՛, Ամանո՛ր, բե՛ր հային ժպիտ, խաղաղ երկինք, ստեղծագործ աշխատանք ու նաեւ ֆինանսական կայունություն:


 

ՎԱՐԴԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Քաջարանի քաղաքապետ

Սիրելի՛ քաջարանցիներ, սյունեցիներ
Պատմության գիրկն է անցնում 2014 թվականը՝ իր հետ շրջելով Քաջարանի տարեգրության եւս մեկ էջ: Մեզնից յուրաքանչյուրն այս օրերին ի մի է բերում տարվա ընթացքում արվածն ու չարվածը, ձեռքբերումներն ու հաջողությունները, թերացումներն ու բացթողումները: Անցնող տարին, որը կարծես մեկ ակնթարթ էր, Քաջարանի համար հաջողությունների, նոր ձեռքբերումների ու ծրագրերի, առաջընթացի տարի կարելի է համարել: Այս ժամանակահատվածում մեր տքնաջան եւ միահամուռ աշխատանքի շնորհիվ կարողացանք դրական տեղաշարժ արձանագրել ոչ միայն քաղաքի արտաքին տեսքում, այլեւ աշխուժություն մտցնել մշակութային եւ սպորտային կյանքում, որոնցով Քաջարանը դարձավ ավելի ներկայանալի:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հայտարարած «Տարվա երիտասարդական մայրաքաղաք-2015» մրցույթին մասնակցության հայտ ներկայացրեց նաեւ Քաջարանը եւ ճանաչվեց 2015-ի «Տարվա երիտասարդական փոխմայրաքաղաք», իսկ արդեն տարեվերջին Քաջարանն արժանացավ ՀՀ նախագահի «Տարվա լավագույն մարզական համայնք» 2-րդ մրցանակին:

Հավատարիմ մնալով մեր սկզբունքներին եւ քաղաքում ձեւավորված ավանդույթներին՝ կարողացանք հավուր պատշաճի նշել բոլոր պետական եւ համաքաղաքային տոնական ու նշանավոր օրերը: Դրանցից ուզում եմ առանձնացնել հատկապես Բանակի օրվա, Տեառնընդառաջի, Կանանց տոնի, Հաղթանակի եւ խաղաղության տոնի, Քաջարանի 56-ամյակի, Ուսուցչի տոնի միջոցառումները, բակային ճամբարների, «Ուսանողական ամառ» փառատոնի կազմակերպումը, որոնց իրականացման գործում իր գերակշիռ դերակատարությունն է ունեցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը: Ուրախությամբ կարող եմ փաստել, որ արդյունաբերական հսկայի անխափան աշխատանքի շնորհիվ, անկախ երկրում տիրող սոցիալ-տնտեսական վիճակից ու մարդկանց զբաղվածության աստիճանից, մեր համաքաղաքացիներն ապահովված են աշխատանքով, եւ ահա թե ինչու անցնող տարում եւս արտագաղթը շրջանցել է Քաջարանը:

Եթե անցնող տարին հանրագումարի եւ եզրակացությունների վերջնադուռ է, ապա գալիք տարին նոր նպատակների ու ծրագրերի իրականացման հերթական հնարավորություն է ընձեռում: Ուստի, գալիք 2015 թվականին եւս շարունակելու ենք կիսատ թողած աշխատանքները, ինչպես նաեւ կյանքի կկոչենք համայնքի զարգացմանը միտված նոր ծրագրեր:

Շնորհավորո՛ւմ եմ բոլորիդ, մաղթում՝ առողջություն, սեր եւ բարեկեցություն: Թո՛ղ իրականանան բոլոր բարի ցանկություններն ու երազանքները:

Առանձնահատուկ շնորհավորում եմ սահմանին կանգնած յուրաքանչյուր զինվորի, Ամանորի գիշերը հերթապահություն իրականացնող ծառայությունների աշխատակիցներին եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ողջ անձնակազմին:
Շնորհավո՛ր Ամանոր եւ Սուրբ ծնունդ:


 

ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Ագարակի քաղաքապետ

Սիրելի՛ հայրենակիցներ
Առջեւում Ամանորն է` տարեսկիզբը ազդարարող տոնը, որը լի է հույսերով եւ սպասելիքներով: Ամեն սկիզբ նախորդի բնականոն շարունակությունն է, իսկ Ամանորն ու Սուրբ ծնունդը առանձնահատուկ խորհուրդ ունեն: Այդ խորհուրդը պայմանավորված է լուսավոր ապագայի հույսով ու հավատով, հավատարմության եւ ներողամտության գիտակցումով, ընտանիքի ու հայրենիքի հանդեպ ունեցած սիրով ու պատասխանատվությամբ: Նոր տարվա շեմին յուրաքանչյուրս ակնկալում ենք հաջողություններ եւ արգասաբերություն, սակայն տարին այդպիսին կլինի միայն մեր աշխատանքի շնորհիվ. մեզ սպասվում է լարված, բազմակողմանի աշխատանք, եւ դեպի հաջողություն տանող ճանապարհը պետք է հարթենք մեր հաստատակամությամբ, վստահ գործելաոճով: Հավատով ու վստահությամբ տեր կանգնենք մեր արժեքներին, պահպանենք մեր ունեցածը` նոր տարում ավելացնելով ձեռքբերումները:

Ամանորի բարեմաղթանքներս եմ հղում Սյունյաց աշխարհի ողջ ժողովրդին` ցանկանալով առողջություն, երկարակեցություն, բարեկեցություն, աշխատանքային եւ անձնական հաջողություններ, արժանապատիվ կյանք, վստահություն սեփական ուժերի նկատմամբ: Լավատեսություն ու կամք եմ մաղթում բոլորիդ, նաեւ՝ հույս, հավատ, սեր, ջերմություն. դրանցով թո՛ղ լցվեն բոլորիս օջախներն ու հոգիները:

Թո՛ղ գալիք 2015 թվականը մեր հայրենիքի համար լինի հաստատուն խաղաղության, ձեռքբերումների, հաջողությունների եւ հաղթանակների, ֆինանսական կայունության տարի: Դիմավորենք 2015-ը նորի ու լավագույնի ակնկալիքով ու հաջողություն մաղթենք մեկմեկու:
Թո՛ղ խաղաղությունը թեւածի ամենուր, եւ Սուրբ ծնունդն աստվածահաճո գործերի ու հավատքի զորացման ուղենիշ լինի բոլորիդ:
Շնորհավո՛ր Ամանոր եւ Սուրբ ծնունդ:


 

ՎԱՉԱԳԱՆ ԱԴՈՒՆՑ
Գորիսի քաղաքապետ

Սիրելի՛ հայրենակիցներ
Ջերմագին մաղթանքներով շնորհավորում եմ ձեր Ամանորն ու Սուրբ ծնունդը:
Նոր տարին այն տոներից է, որը լի է ուրախ ակնկալիքներով եւ վառ հույսերով: Տոն, որը ոչ միայն համախմբում է մարդկանց, այլեւ թույլ է տալիս` մտորելով անցյալի մասին, կազմել ծրագրեր ապագայի համար:

Անցնող տարին լի էր քաղաքական եւ տնտեսական իրադարձություններով, ունեցանք շատ հիշարժան պահեր, նոր ձեռքբերումներ ու հաջողություններ` շրջելով մեր քաղաքի պատմության եւս մեկ էջը:

Չնայած որոշ դժվարությունների, մեր քաղաքում արձանագրվել է դրական ու արդյունավետ զարգացման աճ: Համակարգված աշխատանքով կարողացանք դրական տեղաշարժեր ապահովել տարբեր ոլորտներում` շնորհիվ բոլորիս աշխատանքի, շնորհիվ ձեր վստահության ու նվիրումի:
Իմ պաշտոնավարման մոտ վեց ամսվա ընթացքում փորձել եմ լուծել քաղաքի զարգացման համար հրատապ համարվող խնդիրները, որոնք կապված են աղբահանության, փողոցների սանիտարական մաքրության, թափառող կենդանիների դեմ պայքարի եւ փողոցային լուսավորության բարելավման հետ: Արդյունքում ունեցանք նոր աղբամաններ, աղբարկղեր, նստարաններ, ավելացել են նոր լուսակետեր, կատարվել են փոսային վերանորոգումներ: Տարբեր ոլորտներում արձանագրված հաջողություններին զուգահեռ տարին հագեցած էր նաեւ մշակութային միջոցառումներով. մեծ շուքով տոնվեց քաղաքի օրը, մեր համայնքում առաջին անգամ անցկացվեց «Թթի փառատոնը»:

Համոզված եմ, որ ձեր վստահության, նվիրումի, ստեղծագործական ու հոգեւոր ներուժի շնորհիվ կարողանալու ենք գալիք տարում կյանքի կոչել նոր ծրագրեր` հանուն մեր համայնքի բարօրության:
Հարգելի՛ հայրենակիցներ, մեր քաղաքին, մարզին, Հայաստանի հանրապետությանը մաղթում եմ կայունություն, խաղաղություն, թո՛ղ որ մարդիկ միշտ լինեն ուրախ, առողջ, իսկ նրանց կյանքը՝ բարեկեցիկ:

Ցանկանում եմ, որ 2015 թվականն ամեն օջախ լցնի ջերմությամբ, սիրով, համերաշխությամբ, իսկ հաջողությունը դառնա բոլոր նախագծվող ծրագրերի ուղեկիցը:
Շնորհավո՛ր Ամանոր եւ Սուրբ ծնունդ:


 

ԱՂԱՍԻ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ
Սիսիանի քաղաքապետ

Սիրելի՛ հայրենակիցներ
Ավարտին է մոտենում 2014 թվականը` բոլորիս հիշողության մեջ մնալով որպես քաղաքական եւ տնտեսական դժվարությունների հաղթահարման, ապագայի լուսավոր հավատի տարի:
Սիսիանցիներիս համար 2014-ը նշանավորվեց նրանով, որ մեր փոքրիկ քաղաքը հանրապետությունում առաջինը ճանաչվեց երիտասարդական մայրաքաղաք: Սիսիանցին մեկ անգամ եւս հաստատեց, որ, չնայած կյանքի դժվարություններին, պատրաստ է երիտասարդական ավյունով հաղթահարել մեզ պարտադրված մարտահրավերները:

Անցնող տարում Սիսիանում աննախադեպ վերելք ապրեց մշակութային կյանքը: Ավանդական դարձած միջոցառումներին ավելացան նորերը: Երիտասարդության հարցերին նվիրված միջազգային համաժողովները, մեր մեծ հայրենակցի` Համո Սահյանի ծննդյան 100-ամյակի առթիվ բազմաբնույթ նախաձեռնությունները, երիտասարդության այգու հիմնումը եւ այլ միջոցառումները նոր, թարմ շունչ հաղորդեցին քաղաքին: Մշակութային ենթակառուցվածքներն ապահովվեցին նոր գույքով, համերգային խմբերը` երաժշտական գործիքներով, հագուստով:

Բարեփոխումներ են իրականացվել քաղաքաշինական ծրագրերի ուղղությամբ. տրանսպորտային կանգառների, հասարակական զուգարանների կառուցում, լուսավորության ցանցի ընդլայնում, որոշ փողոցների բարեկարգում եւ տանիքների նորոգում՝ ահա ոչ լրիվ ցանկն այն աշխատանքների, որոնք իրականացվել են քաղաքապետարանի՝ պետական եւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում:

2014-ի մեր ձեռքբերումների մեջ, սակայն, ինձ անձամբ ուրախացնում եւ հուսադրում են ավելացող ամուսնությունները, եւ, որ ամենակարեւորն է, ծնունդների աճը: 2014 թվականին լույս աշխարհ է եկել ավելի քան 370 փոքրիկ սիսիանցի` երեք տասնյակով ավելի նախորդ տարվանից: Իսկ դա նշանակում է, որ, թեպետ ապրվող օրերը լի են բազմապիսի խնդիրներով, սիսիանցին ամուր կապված է իր հողին, լի է հավատով, որ իր երջանկությունն ու ապագան այստեղ է` Սիսական աշխարհում:

Թանկագի՛ն հայրենակիցներ. սրտանց շնորհավորում եմ ձեզ` Ամանորի եւ Սուրբ ծննդյան կապակցությամբ: Խաղաղություն ու բարեկեցություն եմ մաղթում բոլորիդ, ցանկանում, որ 2015թ. ձեր ընտանիքներում իշխեն համերաշխությունն ու երջանկությունը, խինդն ու ծիծաղը:
Առողջությո՛ւն եւ հոգու ամրությո՛ւն բոլորիս:

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25