Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05
368

Մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնի համար առաջադրված թեկնածուների թվում է հայ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը, որի հայրական արմատները Վրաստանի Ազավրեթ գյուղից են։

Թամամյանի թեկնածությունն ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում առաջադրել է Բոտսվանայի Հանրապետությունը։ ԱՀԿ պաշտոնական կայքում նա ներկայում ներկայացված է որպես Բոտսվանայի կողմից առաջարկված թեկնածու։

Իր առաջադրման մասին Թամամյանը հայտնել է սոցիալական ցանցերում՝ շնորհակալություն հայտնելով Բոտսվանայի նախագահ Դումա Գիդեոն Բոկոյին և երկրի կառավարությանը՝ վստահության համար։

«Ինձ համար մեծ պատիվ է առաջադրվել մի երկրի կողմից, որն ունի տոկունության և առաջընթացի այդքան հզոր պատմություն»,- նշել է նա։
Թամամյանի թեկնածության առանցքային թեմաներից մեկը առողջապահական հնարավորությունների անհավասարությունն է։

Տարիներ շարունակ աշխատելով մանկական ուռուցքաբանության ոլորտում՝ նա տեսել է, թե ինչպես նույն ախտորոշմամբ երեխաների բուժման հնարավորությունները կարող են էապես տարբերվել՝ կախված նրանց ծննդավայրից։

«Ես տեսել եմ երեխաների, որոնք ապրել են, երբ քչերն էին հավատում, որ նրանք կապրեն։ Եվ տեսել եմ երեխաների, որոնք մահացել են պարզապես այն պատճառով, թե որտեղ են ծնվել»,- գրել է Թամամյանը։

Այդ փորձից է ձևավորվել նրա թեկնածության առանցքային ուղերձներից մեկը՝ «Աշխարհագրությունը չպետք է որոշի, թե ով կապրի»։

Թամամյանի տեսլականի մյուս կարևոր ուղղությունը ԱՀԿ-ի նկատմամբ վստահության ամրապնդումն է։ Ապատեղեկատվության տարածման և միջազգային կառույցների նկատմամբ վստահության նվազման պայմաններում նա խոսում է ավելի արագ, արդյունավետ և անդամ պետությունների հետ իրական գործընկերությամբ աշխատող ԱՀԿ-ի անհրաժեշտության մասին։

«Իմ տեսլականը հստակ է՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, որն արդյունք է ապահովում՝ ավելի արագ, ավելի արդյունավետ և անդամ պետությունների հետ իրական գործընկերությամբ, որպեսզի առողջապահության առաջընթացը հասնի յուրաքանչյուր մարդու՝ ամենուր»,- հայտարարել է Թամամյանը։

Առաջիկա ամիսներին նա նախատեսում է հանդիպումներ և երկխոսություն ԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչների հետ աշխարհի տարբեր տարածաշրջաններում՝ լսելու նրանց առաջնահերթություններն ու ներկայացնելու իր տեսլականը կազմակերպության ապագայի վերաբերյալ։

Առաջադրումից ի վեր հարյուրավոր աջակցության նամակներ են ստացվել համաշխարհային առողջապահության, ուռուցքաբանության և գիտության ոլորտների ճանաչված առաջնորդներ, ինչպես նաև միջազգային մասնագիտական կազմակերպություններ։

Նրանց թվում է Հորդանանի արքայադուստր Դինա Միրեդը՝ համաշխարհային առողջապահության և քաղցկեղի դեմ պայքարի հայտնի ջատագով, Քաղցկեղի վերահսկման միջազգային միության (UICC) նախկին նախագահը, աշխարհահռչակ հարավաֆրիկյան-ամերիկացի վիրաբույժ, գիտնական, գյուտարար, գործարար և բարերար դոկտոր Պատրիկ Սուն-Շոնգ՝ Los Angeles Times-ի սեփականատերն ու գործադիր նախագահը, Ջուդի Հաբիբը՝ Սենթ Ջուդ մանկական հետազոտական հիվանդանոց հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահը և այլք:

Ինչպես նաև Մանկական ուռուցքաբանության միջազգային ընկերությունից (SIOP), Աֆրիկյան քաղցկեղի կազմակերպությունից (AORTIC), Չինաստանի հակաքաղցկեղային միությունից (CACA)՝ ավելի քան 870 000 անդամով, Եգիպտոսի քաղցկեղի միությունից (ECS), ինչպես նաև Ղազախստանի քաղցկեղի միությունից և այլն:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40