Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23
355

Ռուսաստանը Հայաստանից արձագանք է ակնկալում հայկական երկաթուղու երկու հատվածների՝ Երասխից մինչև Նախիջևանի սահման և Գյումրիից մինչև Թուրքիայի սահման, վերականգնման վերաբերյալ առաջարկին: Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետը։

«Մենք աջակցում ենք այդ հատվածների վերականգնմանը և պատրաստ ենք մասնակցել ու աջակցել Հայաստանին՝ Երասխից մինչև Նախիջևան և Գյումրիից մինչև Թուրքիայի սահման տրանսպորտային կապն ապահովելու նպատակով», - ասել է Ալեքսեյ Օվերչուկը՝ պնդելով, թե այդ մասին որոշումները Ռուսաստանում նախագահի մակարդակով ընդունվել են դեռևս հունվարին:

«Մենք սպասում ենք, թե հայկական կողմն ինչպես կարձագանքի դրան։ Կարծում եմ՝ մոտ ժամանակներս շատ կարևոր հանդիպումներ կկայանան, որոնք թույլ կտան այս հարցն առաջ մղել», - նշել է ՌԴ փոխվարչապետը։

2025 թվականի դեկտեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանին կոչ էր արել հնարավորինս արագ վերականգնել Հայաստանի տարածքում գտնվող՝ դեպի Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ տանող երկաթուղային հատվածները։

Նույն ամսին Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ եթե այդ հատվածների վերականգնման հարցում դժվարություններ առաջանան, Հայաստանը պատրաստ է դրանք հետ վերցնել ռուսական կողմի կոնցեսիոն կառավարումից։

Այս տարվա հուլիսին Փաշինյանը չէր բացառել նաև հայկական երկաթուղիների ռուսական կոնցեսիայի հարցով արբիտրաժ դիմելու հնարավորությունը։

«Սա մեր սեփականությունն է։ Հայաստանը պետք է հնարավորություն ունենա երկաթուղիներն օգտագործելու այնպես, ինչպես նպատակահարմար է համարում։ Մենք ցանկանում ենք հարցը լուծել բարեկամաբար։ Ամեն դեպքում, այն լուծվելու է։ Եթե տարաձայնություններ առաջանան, դրանք հետո կքննարկենք արբիտրաժում», - հայտարարել էր Հայաստանի վարչապետը։

Ի պատասխան՝ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Օլեգ Բելոզերովը նշել էր, որ ընկերությունը մտադիր է ամբողջությամբ կատարել Հայաստանի հետ երկաթուղային կոնցեսիայի շրջանակում ստանձնած պարտավորությունները։ Միաժամանակ, նա ընդգծել էր, որ կոնցեսիայի պայմանների փոփոխության կամ դրա դադարեցման դեպքում ընկերությունն իրավունք ունի ակնկալելու կատարված ներդրումների վերադարձը։

Բելոզերովի տվյալներով՝ 2008–2025 թվականներին «Ռուսական երկաթուղիների» միջոցներից և «Հարավկովկասյան երկաթուղու» եկամուտներից Հայաստանում կատարված ներդրումները կազմել են շուրջ 396,3 մլն դոլար։ Ըստ նրա՝ բաժնետիրոջը շահաբաժիններ չեն վճարվել, իսկ ամբողջ շահույթն ուղղվել է երկաթուղու զարգացմանը։

tert.am

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11