Օդանավակայան Կապանում` 6 ժամը 45 րոպեում. արդյո՞ք անվտանգ կլինեն սյունիքյան վայրէջքները

01.03.2019 16:41
1554

Կապանի օդանավակայանը գրեթե զրոյից են կառուցում։ 6 ժամվա ճանապարհի փոխարեն, այստեղ հնարավոր կլինի հասնել 45 րոպեում։

Ովքեր Երևանից Կապան են գնացել, նրանք կհիշեն` երկար ճանապարհի վերջում, աջ կողմում ասֆալտի շերտ կա։ Ժամանակին այստեղ մարզային օդանավակայան էր գործում։

«Կապա՞ն։ Իսկ քանի՞ կիլոմետր է մինչև այնտեղ։ Երեք հարյո՞ւր։ Ուրեմն 3 ժամում կհասնենք... Այսինքն` ինչպե՞ս թե վեց»։ Նման խոսակցություն մի օր տեղի ունեցավ այս հոդվածի հեղինակի և Ռուսաստանից Հայաստան ժամանած ծանոթների միջև։ Դե ինչ, աշխարհագրությունն աշխարհագրություն է մնում. ճանապարհի ուղիղ կեսն այստեղ լեռնային ոլորաններ են։ Ամռանը կարելի է Կապան հասնել 5 ժամում։ Իսկ ձմռանը, եթե նաև ճանապարհին մթնում է, լավագույն դեպքում` 6 ժամում։ Սակայն այժմ այդ 6 ժամն ուզում են կրճատեն մինչև 45 րոպե (մոտավորապես այնքան, որքան կազմում է Երևանի մի ծայրից մյուսը հասնելը)։ Այստեղ` Կապանում, կրկին կսկսի գործել օդանավակայանը. մինչև 2019 թվականը ուզում են ավարտել դրա կապիտալ վերանորոգումը։

 

2017 թվականին այստեղ սկսեցին ստուգել ասֆալտի և խճածածկի ամրությունը։ Քաղավիացիայի գլխավոր վարչությունում որոշում են կայացրել` պետք է կապիտալ վերանորոգել, իսկ ծածկը` խորացնել, որպեսզի ավելի ամուր լինի։

Շուրջ 25 տարի ճանապարհի վրա չպայթած ռումբ էր մնացել։ 90-ականների սկզբին այստեղ հրետակոծություններ են եղել։ Թռիչքուղուց ընդամենը 300 մետր հեռավորության վրա` Ողջի գետի մյուս ափին Ադրբեջանական ԽՍՀ–ն է սկսվում։ Ե՛վ օդանավակայանը, և՛ Կապանը գնդակոծվում էին հարևան լեռներից։

2018 թվականին այստեղ փորձնական վայրէջք կատարեց մի թեթև ինքնաթիռ։ Ինքնաթիռը տրամադրել էր Սոչիի մասնավոր մի ավիաընկերություն։ Օդաչուն շատ մեծ բարդության առաջադրանք իրականացրեց. իջեցրել էր ինքնաթիռը` կամաց վայրէջք կատարելով սարերով շրջապատված տեղանքում, առանց դիսպետչերական ուղեկցության։

Капитальный ремонт аэропорта в городе Капан
 

ԽՍՀՄ փլուզումից առաջ նման հմտություն ցուցաբերեցին նաև հայ օդաչուները. տասնյակ ուղևորների անվտանգության համար (որոնց ազգությունների չէին բաժանում)։

«Խորհրդային տարիներին Երևանից չվերթները շրջադարձ էին անում, որպեսզի վայրէջք կատարեն ոչ թե լեռներից, այլ հարթ կողմից։ Դրա համար նրանք մուտք էին գործում Ադրբեջանական ԽՍՀ–ից։ Այն ժամանակ դա վտանգավոր չէր։ Իսկ հետո... Վերջին չվերթն այստեղ վայրէջք է կատարել առանց շրջադարձի, անմիջապես լեռների միջով։ Ընդ որում, ոչ թե փոքր ինքնաթիռներ էին` մի քանի տեղանոց, այլ Як-40», – ասում է Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը։

Капитальный ремонт аэропорта в городе Капан
 

Եթե այդպես ստացվել է, ապա կրկնակի փոքր ինքնաթիռ Կապանի օդանավակայանում հաստատ  կարող է վայրէջք կատարել։ Չվերթների համար 19-տեղանոց լեհական Let L-410 ինքնաթիռ են գնել, այն իր ժամին է սպասում Երևանի օդանավակայանում։

Այժմ և՛ օդանավը, և՛ օդանավակայանը «Սյունիք օդանավակայան» ՍՊԸ–ի հաշվեկշռի վրա են։ Այն հիմնադրել է Սյունիքի մարզի զարգացման և ներդրումների հիմնադրամը։ Օդանավի վերակառուցման խոշոր (և դեռ միակ) ներդրողը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։

Հիմա շինարարությունը կամաց–կամաց առաջ է գնում։ Թռիչքուղու այս ու այն կողմում խճաքարի կույտեր են թափված։ Մեջտեղում` ավտոմայրուղու մոտ, կառուցում են տերմինալներն ու դիսպետչերական կետը` ժամանակակից նավիգացիայով։

Капитальный ремонт аэропорта в городе Капан
 

Մնում է ևս մի հարց լուծել. ինքնաթիռների հետ չպետք է «առաջկտրուկի թռչեն» նաև թռչունները։ Իսկ օդանավակայանի անմիջապես կողքին մի քանի տարի առաջ քաղաքային աղբանոց են սարքել։ Այստեղ թռչուններ են գալիս, որոնք կարող են պատահաբար ինքնաթիռի շարժիչի մեջ հայտնվել։

Այժմ աղբանոցն ուզում են տեղափոխել։ ՀՀ կառավարությունը որոշել է Եվրոպական չափանիշներով մեկ այլ աղբանոց կառուցել ամբողջ մարզի համար։ Օդանավակայանի մոտ գտնվողը կփակեն։

Капитальный ремонт аэропорта в городе Капан
 

«Ինչպես տեսնում եք բավական աշխատանք կա անելու։ Սակայն ուզում ենք ավարտել արդեն այս տարի`աշնանը։ Սովորական բան է։ Մեր շինարարական ընկերությունն աշխատում է և՛ Կապանում, և՛ ամբողջ մարզում։ Այդ պատճառով էլ բարձր որակավորում ունեցող մասնագետներ ունենք», – ասում է «Կապանի նորոգշին» ընկերության տնօրեն Ռազմիկ Փարսյանը։

Նկատենք, որ նա Կապանի ներկայիս քաղաքապետ Գևորգ Փարսյանի հայրն է։ Սակայն կապալառուի ընտրության վրա դա որևէ կերպ չի ազդել։ Նախ` աշխատանքները սկսվել էին մինչև Գևորգի ընտրվելը, երկրորդը` ներկա իշխող կուսակցության (Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր») անդամ չէ։ Սակայն զանգեզուրցիները կուսակցական տոմսին չեն նայում։ Մարդս մարդ լինի և աշխատել կարողանա։ Չէ՞ որ ինքնաթիռը բոլորին է օդ բարձրացնելու` և՛ կուսակցականներին, և՛ անկուսակցականներին։

Իսկ, ի դեպ, ինչո՞ւ ինքնաթիռ և ոչ ուղղաթիռ։

«Ուղղաթիռն ավելի փոքր է, այդ պատճառով էլ մեկ ուղևորի հաշվարկով ավելի թանկ է ստացվում տեղափոխումը», – պարզաբանում է Սյունիքի մարզպետարանի ծրագրերի զարգացման բաժնի պետ Էդգար Մարտիրոսյանը։  «Բացի այդ ինքնաթիռով ավելի անվտանգ է։ Սիսիանի սարահարթի շրջանում օդային ակոսներ կան և ուղղաթիռը կարող է դրանց մեջ մտնել։ Իսկ ինքնաթիռն ավելի բարձր է թռչում և դրանց վրայով է անցնում»։

Եվ վերջապես. որքա՞ն կարժենա տոմսը։ Այս հարցին պատասխանելը դժվար է, քանի դեռ չեն գնահատել շինարարության արժեքը։ Չէ՞ որ այն ևս պետք է ներառեն տոմսի արժեքի մեջ։ Սակայն գներն էլիտար չեն ուզում անել։ Նախագծի նպատակը մարդկանց համար արագ տրանսպորտ ստեղծելն է և ոչ թե արագ գումար վաստակելը։

  • Կապանի օդանավակայան
  • Կապանի օդանավակայան
  • Կապանի օդանավակայան
  • Կապանի օդանավակայան
  • Կապանի օդանավակայան
  • Կապանի օդանավակայան
  • Կապանի օդանավակայան
  • Կապանի օդանավակայան
 
1 / 8
© SPUTNIK / ARAM NERSESYAN ,
Կապանի օդանավակայան
 


armeniasputnik.am

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12