Կապանի միջազգային երաժշտական երրորդ փառատոն. օր տասներորդ

14.07.2025 14:08
794

Փառատոնը իր ընթացքով մոտենում է ավարտին։ Հուլիսի 13-ին արվեստի պետական քոլեջի երգեհոնային դահլիճում թևածում էր ջազային երաժշտություն։ Փառատոնի տասներորդ օրվա համերգը մյուսներից տարբերվող էր այնքանով, որ նշանավոր երաժիշտների հետ ջազ նվագախմբի կազմում բեմահարթակում էին Կապանի մշակույթի կենտրոնի պատանիների երաժշտախումբը և Կապանի երաժշտական դպրոցների սաներից։

Ջազմեն Տիգրան Սուչյանի գլխավորությամբ կապանցի պատանի երաժիշտները տասը օրից ավելի փորձեր էին անում, որ արժանիորեն ներկայանան հանդիսատեսին։ Հնչեցին նաև հեղինակային ստեղծագործություններ՝ երիտասարդ երաժիշտների կողմից հորինված: Մի քանի կատարում հետո նվագախմբին միացան շեփորահար Արթուրո Սոլարը (Իսպանիա) և հայկական ժողովրդական նվագարանները վարպետորեն հնչեցնող Նորայր Քարտաշյանը։

Ընդմիջումից հետո բեմահարթակում երաժիշտ կատարողների քառյակն էր՝ Մակար Նովիկով  (կոնտրաբաս),Դավիթ Մելքոնյան (սաքսոֆոն), Արման Մնացականյան (հարվածային գործիքներ), Կարեն Մամիկոնյան (դաշնամուր)։ Մի կատարման ժամանակ ջազային քառյակին միացավ կորեական ծագումով ամերիկացի ջութակահարուհի Էլլի Սուն։ Մինչև ուշ երեկո հանդիսատեսը վայելում էր ջազային երաժշտություն։

Վահրամ Օրբելյան

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34