ՌԴ-ն պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը. Դենիս Գոնչար

10.12.2022 14:38
990

Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը:

«Պատրաստ ենք այսուհետ ևս ամեն կերպ աջակցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը, այդ թվում ՝ Ռուսաստանի տարածքում բարձր մակարդակով համապատասխան եռակողմ հանդիպումների կազմակերպման միջոցով։ Երկու կողմերի համար չափազանց զգայուն այդ գործընթացները պահանջում են փոխընդունելի և երկարաժամկետ լուծումների որոնում»,- ասել է դիվանագետը։

Նրա խոսքով ՝ բանակցությունների մանրամասների հրապարակումը, կամ մամուլում կողմերի դիրքորոշումների քննարկումը միշտ չէ, որ օգուտ են տալիս գործընթացին:

«Մենք նաև պատրաստում ենք երկու երկրների հասարակությունների և փորձագիտական համայնքների հանդիպումները։ Համատեղ ջանքերի այս կարևոր ուղղությունը կոչված է՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում վստահության մթնոլորտի ձևավորմանը», - հավելել է Գոնչարը։

Նրա խոսքով՝, այդ գործընթացում իր ներդրումը կարող է ունենալ նաև եռակողմ միջխորհրդարանական երկխոսությունը, որի մեկնարկի նախաձեռնությունն աջակցություն է ստացել Սոչիի գագաթնաժողովում:

«Համապատասխան հանդիպումների անցկացման ժամկետների մասին կհայտարարվի  ժամանակին», - հավելել է նա:

Գոնչարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հոկտեմբերի 31-ին Սոչիի գագաթնաժողովում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հաստատել են իրենց հավատարմությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների անշեղ պահպանմանը, որոնք Սոչիի հիշյալ հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարության հետ միասին ձևավորում են հայ-ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորման ճանապարհային քարտեզը։

«Եվս մեկ անգամ կցանկանայի ընդգծել ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային դերը դրա տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում։ Դա հատկապես նշել են երեք երկրների առաջնորդները Սոչիի գագաթնաժողովում և ընդգծել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված մեր խաղաղապահների ջանքերի պահանջվածությունը», - հավելել է նա։

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, դիվանագետը նշել է, որ դեկտեմբերի 6-ին Մոսկվայում կայացել է եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստը ՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ:

«Առարկայական քննարկվել են երկաթուղու կառուցման, երկաթուղային հաղորդակցության զարգացման և երեք երկրների միջև և տարածաշրջանում փոխադրումների կազմակերպման հարցերը։ Հայկական և ադրբեջանական կողմերը նշել են Ռուսաստանի դրական դերը տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ջանքերում», - նշել է Գոնչարը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40