Արցախում պայթյունի զոհերի ԴՆԹ փորձաքննությունը շարունակվում է, ՀՀ տեղափոխված պացիենտներից 44-ը մահացել է. ՀՀ ԱՆ

15.11.2023 14:56
814

Սեպտեմբերի 25-ին Արցախում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի դատագենետիկական փորձաքննությունը շարունակվում է. Aysor.am-ին ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը՝ հրաժարվելով կոնկրետ նշել, թե քանի նմուշ է փորձաքննության ենթարկվել և քանի մարմին է նույնականացվել։

«Գործը նախաքննության փուլում է, ուստի կոնկրետ տվյալներ չեմ կարող տրամադրել, միայն  կարող եմ ասել, որ դատագենետիկական  փորձաքննությունը շարունակվում է», - ասաց նա՝ հավելելով, որ նույնականացման դեպքեր լինում են, և մասունքները հանձնվում են հարազատներին։

Մարիամ Ծատրյանը նշեց, որ նոյմբերի 15-ի դրությամբ Արցախից ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով Հայաստան տեղափոխված և մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններում բուժում ստացող անձանց թիվը 87 է։

 «Նրանցից 8-ի վիճակը ծանր է, 2-ինը՝ ծայրահեղ ծանր։ 19 պացիենտ շարունակում է բուժում ստանալ արտասահմանյան նեղ մասնագիտական տարբեր կլինիկաներում։ Մենք  պարբերաբար մասնագետների հետ կապի մեջ ենք և այս մասով  դրական լուրեր ունենք։ Նրանց առողջական վիճակի մեջ դրական դինամիկա նկատվում է», - ասաց նա։

Ծատրյանն ավելացրեց նաև, որ Հայաստան օդային ու ցամաքային ճանապարհով տեղափոխվելուց ի վեր՝ մինչ այս պահը, գրանցվել է  44 անձի մահ։ Մահերի  մեծ մասը պայթյունից արյվածքների հետևանքով է։

Նշենք, որ սեպտեմբերի վերջի տվյալներով՝ ինչպես ներկայացրել էր Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով   հաստատված մահերի թիվը 68 է եղել, որից պարզ է եղել միայն 21-ի ինքնությունը:

Վիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է եղել, որոնցից 168-ը տեղափոխվել են ՀՀ բժշկական հաստատություններ։ Տեղեկատվական կենտրոններ ստացված զանգերի ամփոփ տվյալների համաձայն՝ անհետ կորած է համարվում 105 հոգի։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40