Արցախում շնագայլի ուղղությամբ արձակած կրակոցից գլխի վնասվածք ստացած երեխայի վիճակը ծանր է

23.01.2019 18:39
1313

Արցախում շնագայլի վրա կրակելու համար արձակած գնդակով գլխի հրազենային բաց վնասվածք ստացած 11-ամյա տղային վիրահատել են: Վիճակի վատթարացում չկա, սակայն դրական տեղաշարժ ևս չկա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորման գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը:

«Երեխան մեզ մոտ վիրահատվել է այսօր առավոտյան: Նա ստացել էր աջ գագաթային շրջանի հրազենային վնասվածք, ուղեղի ծանր աստիճանի սալջարդ: Վիրահատությունն անցել է նորմալ, վերջացրել ենք ժամը մոտ 13։30-ին: Այս պահին երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վիճակը գնահատվում է ծանր, հեմատոզ վիճակում, նրան միացված է արհեստական շնչառության ապարատ: Վիճակի վատթարացում չկա, բայց դեռ դրական դինամիկա ևս չկա»,-ասաց Մուսայելյանը:

Նա նշեց՝ լավն այն է, որ գոնե վիճակի վատթարացում չկա:

Վիրահատությունը կատարել են երկու վիրաբույժներ: «Մեկը մեր նեյրովիրաբույժն էր, մյուսը հրավիրվել է հոսպիտալից»,-նշեց Մուսայելյանը:

Հունվարի 22-ին ժամը 20:00-ի սահմաններում Մարտակերտի շրջանի բնակիչ, 1981թ.ծնված Ն. Ս.-ին պատկանող «Սայգա ՄԿ» տեսակի ինքնաձիգից, որի վրա տեղադրված է ջերմատեսիլ սարք, շնագայլի վրա կրակելու պահին արձակված գնդակը պատահաբար դիպել էր նրա որդի՝ 2008թ.ծնված Տ. Ս.-ի գլխի հետնամասին, ինչի հետևանքով երեխան ստացել է գլխի բաց հրազենային վնասվածք՝ գլխուղեղի վնասումով: Ինքնաձիգը վերցրված է: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40