Արցախում ստեղծված իրադրությունը համարում եմ սարսափեցնող և անմարդկային. Նուբար Աֆեյան

10.08.2023 14:28
741

Աշխարհահռչակ ձեռներեց, գիտնական և բարերար Նուբար Աֆեյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում առաջացած իրավիճակին՝ այն որակելով որպես սարսափեցնող։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում գրառմանը կից Աֆեյանը նաև կիսվել է թեմայի շուրջ Asssociated Press գործակալության հոդվածով։

«Որպես մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը վերապրածների հետնորդ՝ ես Արցախում ստեղծված իրադրությունը համարում եմ սարսափեցնող և անմարդկային», - գրել է Աֆեյանը՝ վկայակոչելով Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցը, որն արձանագրել էր՝ Լաչինի միջանցքի շրջափակումն Ադրբեջանի կողմից ցեղասպանություն է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ։

Զեկույցից հատվածներ են վկայակոչվում նաև Աֆեյանի գրառմանը կից ներկայացված Associated Press-ի հոդվածում։ Գործակալությունը նաև նշում է, որ երկու շաբաթ շարունակ շուրջ 2 տասնյակ բեռնատարներ՝ դեղորայքով և սննդամթերքով, սպասում են Կոռնիձորում և չեն կարողանում անցնել միջանցքով։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01