Արցախյան երրորդ պատերազմը սկսվեց ոչ թե 2020թ. սեպտեմբերի 27-ին, այլ 2018թ. մարտի 31-ին. Սենոր Հասրաթյան

17.04.2021 19:04
1304

ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրել է.

Արցախյան երրորդ պատերազմը սկսվեց ոչ թե 2020թ. սեպտեմբերի 27-ին, այլ 2018թ. մարտի 31-ին... Ճիշտ այն օրը, երբ օտարերկրյա գրանտներից տարիներ շարունակ սնված և <<հատուկ գործողության>> նախապատրաստություն անցած շուրջ մեկ տասնյակ <<թավշականներ>> Գյումրիից շարժվեցին դեպի Երևան և իրականությունից անտեղյակ զանգվածների հակաիշխանական տրամադրություններն օգտագործելով՝ ապրիլի 23-ին հասան սահմանադրական ճանապահով ընտրված վարչապետի հրաժարականին...

Այնուհետև ներդրված խումբն՝ իշխանությունը բռնազավթելով, իր մանկուրտացած հետևորդների հետ միասին, անցավ պետականության հիմքերի քանդման հրեշավոր ծրագրի իրականացմանը և ընդամենը ամիսների ընթացքում, նախ՝ թիրախավորելով երկրի խորհրդարանը, ապա հայկական պետականության երեք գլխավոր հենասյուները, դրանք են՝ բանակը, եկեղեցին և ընտանիքը, հայ ժողովրդին կանգնեցրեց նախապես պլանավորված <<վճռական>> հարվածի մեկնակետում... Առջևում Հայրենիքի դեմ սանձազերծված պատերազմի ավարտական, այն է՝ Արցախի հանձման փուլն էր...

Սակայն, ինչպես ցույց տվեց դեպքերի հետագա ընթացքը, շնորհիվ ոչ թե մեր հզոր դիմակայության, այլ տարածաշրջանային խաղացողների հետաքրքրություններից բխող իրողությունների, 2018-ի մարտի 31-ին սկսված պատերազմը, հակառակ <<թավշականների>> և արտաքին ուժերի միջև ձեռքբերված ներքին պայմանավորվածության, իր վերջնական նպատակին չհասավ...

Սակայն, այս ամենից հետո կարծել, թե 2018-ի մարտի 31-ին սկսված պատերազմն ավարտված է, միամտություն կլիներ: Պտերազմն ընթացքի մեջ է, քանի դեռ թիվ մեկ պատահականությունն ու նրան հետևող մանկուրտացած հոտը, շարունակում են ստով ու մանիպուլյացիաներով անել հնարավորն ու անհնարինը, նախապատրաստված գործողությունը <<հաջողությամբ>> ավարտին հասցնելու համար... Իսկ նման զարգացման հավանականությունը մեծ է, քանի դեռ այս պատերազմի զինվորը ոչ թե մտածող և հրաշքներ գործելու ընդունակ հայ մարդն է, այլ իրականությունից անտեղյակ և միայն սեփական շահի հետևից կուրորեն գնացող զանգվածը:

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40