Արցախյան շարժումը անցյալում ավարտված իրողություն չէ. ՀԱՍԵ Արցախի թեմ

20.02.2025 20:05
527

Սիրելի՛ հավատավոր զավակներ։

37 տարի առաջ՝ փետրվարին, սկիզբ դրվեց հայոց նորագույն պատմության փառահեղ էջերից մեկին՝ Արցախյան շարժմանը։ Ժողովրդական կամքի և տոկունության, պայքարի ոգու և անձնվիրումի բացառիկ դրսևորում էր Արցախյան շարժումը։ Հիրավի, հերոսական էր Խորհրդային պետության ամբողջատիրական համակարգում, այն պետության, որը, անտեսելով արցախահայության կամքը, Արցախը վանդակել էր միանգամայն արհեստականորեն ստեղծված ադրբեջանական պետության կազմում, իր ձայնը բարձրացնել և ազգովին զինվորագրվել՝ հանուն բաղձալի ազատության, արդարության և Մայր Հայրենիքին վերամիավորվելու երազանքի իրականացման։ Արդյունքը գիտենք բոլորս՝ Արցախի անկախ պետականության ստեղծումը և մաքառումների գնով դրա պահպանումն ու զորացումը։

Արցախյան շարժումը, բացի ազգային համախմբման ճանապարհով անկախության ու համազգային խնդիրների իրականացման գործում ունեցած անգնահատելի նշանակության, նաև իր կարևոր տեղն ունի հայի հոգևոր արժեքների հարթությունում։ «Արդարների փրկությունը Տիրոջից է, նեղության ժամանակ նա է նրանց օգնականը» (Սաղմ. 36։ 39), փոխանցում է սաղմոսերգուն։ Շարժումը, որի հաջողությանը շատ քչերն էին աշխարհում հավատում, և որը պատանի Դավիթի և հսկա Գողիաթի պայքար էր հիշեցնում, հայության՝ Աստծո հանդեպ խորը հավատքի և այդ հավատքից բխած արդարության ծարավի արտահայտումն է։ Հենց այս իրադարձությունները խթան հանդիսացան, որ 1989 թվականին Վազգեն Ա հայոց երջանկահիշատակ հայրապետի սրբատառ կոնդակով վերաբացվի Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արցախի թեմը։

Սիրելինե՛ր, մենք այսօր ճաշակում ենք հոգևորի ու ազգայինի անկումի, պարտության, Արցախի տարածքային կորստի ու հայության բռնագաղթի դառնությունը։ Միևնույն ժամանակ, մեզանից շատերը ականատեսն են եղել հոգևոր ու ազգային վերազարթոնքի այդ օրերին, շատերս ունեցել ենք վեհության զգացումի պահեր, տեսել ենք հայի ոգու վերելքը։ Հավաքական զոհողության պատրաստակամությունը և այդ զոհողության պտուղներին հավատալն է, որ 1988-ին հիմք հանդիսացավ Արցախի անկախության ձեռքբերման համար։ Դա նշանակում է, որ մեր հավաքական խնդիրների լուծումը պետք է մեր ներսում փնտրենք։ Մեր ժողովուրդն արդեն ապացուցել է, որ ունակ է քաջագործության հղացքի, և այսօրեական դժվարությունները չպետք է կոտրեն մեր մեջ ամենակարևորը՝ հավատն Աստծո արդարության զորության ու մեր ուժերի հանդեպ։ Եղեք վստահ, որ Տիրոջ օգնությունը չի ուշանա, ինչպես չուշացավ սրանից տասնամյակներ առաջ, եթե մենք կրկին վերագտնենք մեր արժեհամակարգը, միավորենք ժողովրդի ջանքերը՝ մշակութայինից մինչև քաղաքական գործիչներ, եկեղեցականից մինչև զինվորական, մշակից մինչև մտավորական։ Հոգևոր արժեքների շուրջ միավորումն է եղել մեր ազգային իղձերի իրականացման ուղին, և է այսօր, և լինելու է վաղը։

Այսօր մեզ մնում է ապրել և գործել դեպի Արցախ հավաքական վերդարձի հավատով ու սպասումով։ Վերադարձի սպասումով է մեր ժողովուրդը մնում միասնական ու տոկուն՝ անկախ արտաքին հանգամանքներից։ Այդ սպասումն է մղում մեզ բոլորիս՝ աղոթելու, որ գալիքն ավետաբեր լինի, և որ Քրիստոսով հաղթական վերադարձ ունենանք հայրենյաց երկիր։ Եվ չպետք է մոռանալ, որ թշնամական գերության մեջ են գտնվում Արցախի պետական այրերը՝ անկախության խորհուրդն իրենց մեջ կրող անձերը, և որ այդ նույն սպասումով բոլորս պարտավոր ենք ջանալ նրանց ազատության և վերադարձի համար։

Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ 37 տարի անց ևս Արցախյան շարժման վեհ գաղափարները չդադարեն մեր գիտակցության մեջ, այլ շարունակեն լինել մեզ ուժ ու եռանդ տվող մղիչ ուժ, որպեսզի մենք՝ որպես սերունդ, արժանի լինենք կրկին փարվելու Արցախին, մեր հարազատ հողին ու ջրին, մեր սրբություններին ու հայրերի ավանդյալ արժեքներին։

ՀԱՍԵ Արցախի թեմ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08