Արցունքի եւ տառապանքի ծովից ծնվեց Հայաստանի անկախությունը, որ սերտորեն առնչվում է Սարդարապատի հետ

28.05.2021 10:19
4122

Մայիսի 28-ը հայկական տոնացույցում (օրացույցներում) մի քանի ձևակերպումներով է նշված՝ հանրապետության տոն, հայկական պետականության վերականգնման օր, Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օր: Հիշարժան այս տոնին կամ օրվան սերտորեն առնչվում է Սարդարապատի ճակատամարտը, որ տեղի ունեցավ 103 տարի առաջ՝ այս օրերին (մայիսի 21-ից 29-ը): Ճակատամարտ, որ մղվեց հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորայինի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև: Իրավամբ Սարդարապատի հերոսամարտը հաճախ անվանում են «20-րդ դարի Ավարայր», որ տեղի ունեցավ ճիշտ այս օրերին(մայիսի 26), բայց 5-րդ դարում (451 թվական):

Ինչևէ, 103 տարի առաջ հայկական զորքը բախտորոշ հաղթանակ տարավ Սարդարապատում: Հաղթեցին զինվորն ու աշխարհազորայինը: Ամենաօրհասական պահին ժողովրդի մեջ խոսեց ինքնապահպանման բնազդը: Զենք վերցրին շինականն ու գիտնականը, բանաստեղծը, դերասանը, շինարարը: Կային մարդիկ, որ այդ դժվարագույն պահին, համատարած հուսալքության և հուսահատության այդ շրջանում հավատում էին հրաշքի, և այդ եզակիներից մեկը Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Տփղիսեցին էր: Երևանյան ռազմաճակատի հրամանատար Մովսես Սիլիկյանը Հայոց սպարապետ Թովմաս Նազարբեկյանի ու Թիֆլիսի ազգային խորհրդի հանձնարարությամբ Էջմիածնում ներկայանում է Ամենայն Հայոց կաթողիկոսին և առաջարկում ապահովության համար հեռանալ Մայր աթոռից: Ապահովության համար, քանզի որոշված էր Երևանն ու Էջմիածինը հանձնել թուրքերին և հաշտություն կնքել:

Եվ այդ ժամանակ ծերունազարդ կաթողիկոսը ընդվզում է այդ անհեռատես ու անհեռանկար որոշման դեմ, կարգադրում Արարատյան երկրի բոլոր վանքերի ու եկեղեցիների զանգերից համազգային տագնապ հայտարարել: Մի քանի օր շարունակ ղողանջում էին հայոց եկեղեցիների զանգերը:

«Թուրքը չի կշտացել մեր ժողովրդի արևմտյան կեսով, հիմա էլ այս մի կեսի վրա է եկել՝անհագուրդ ու մոլեգնած,- իր խոսքն այսպես է ձևակերպել Ամենայն հայոց հայրապետը,- Եվ եթե այստեղ էլ հաղթեց, դա կլինի ստույգ վերջը մեր ազգային գոյության: Միթե՞ չպիտի կարողանանք պահպանել մեր օջախի կրակը, մեր հավատի ջահը, մեր ազգային գոյի հիմքերը»:

Եվ եղավ այն, ինչ եղավ, թուրքը խայտառակ պարտություն կրեց:

Պատմությունը կրկնվելու հատկություն ունի. Մի դեպքում կրկնվում է որպես ֆարս(զավեշտ, խեղկատակություն), մի այլ դեպքում՝ որպես ողբերգություն: Ի՞նչ կլիներ, եթե հայը պարտվեր Սարդարապատում: Ի՞նչ ընթացք կունենար հայ ազգի երթը և արդյո՞ք կունենար: Երանի թե Ամենայն հայոց կաթողիկոսի և Արամ Մանուկյանի նման ազգասեր նվիրյալներ լինեին նաև մեր օրերում:

Չգիտենք, այն ինչ կատարվում է այսօր, մեր շուրջը ֆա՞րս է, թե՞ ողբերգություն, բայց իրողությունն այն է, որ 21-րդ դարում ևս Թուրքիան այս անգամ Ադրբեջանի ձեռամբ դարձյալ փորձում է մասնատել Հայաստանը: Գու՞ցե սկսենք սերտել հաղթական Սարդարապատի դասերը: Դա նաև Սևակն էր պատգամում. «Սերունդներ, դուք Ձեզ ճանաչեք Սարդարապատից»:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40