Արծվանիկն ունեցավ իր հավատի տաճարը

07.07.2016 14:36
1907

Կապանի տարածաշրջանի Արծվանիկ գյուղի կենտրոնի Սուրբ Աստվածածին եկեղեցին 1855 թվականին է կառուցվել: 1930-ական թվականներին այն վերածվել էր պահեստի, բարեբախտաբար կանգուն մնաց եւ փոքրիշատե պահպանվեց, բայց չուներ գմբեթ ու զանգակատուն: Արծվանիկցին վաղուց էր ցանկանում իր հավատի տաճարը վերաշինված տեսնել: Վաղեմի ցանկությունն իրականություն է դարձել համայնքի նախանձախնդիր մարդկանց շնորհիվ: Ով նյութապես, ով բազկի ուժով օգնեց երկրորդ կյանք պարգեւելու եկեղեցուն: Ոչ միայն ամրացվեց կառույցը, դրան ավելացավ զանգակատունը, այլեւ բարեկարգվեց շրջապատը:

Հուլիսի 5-ին տեղի ունեցավ վերաշինված եկեղեցու վերաօծման արարողություն, որ կատարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հովհան եպիսկոպոս Հակոբյանը: Վերաօծման արարողությանը մասնակցում էին Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Մակար վարդապետ Մակարյանը, Կապանի, Գորիսի, Մեղրու հոգեւոր հովիվները: Գյուղի համար հիշարժան իրադարձությանը իրենց մասնակցությունն էին բերել Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, առաջին բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանը, այլ պաշտոնատար անձինք:

Եկեղեցու վերաօծման արարողությունից հետո «Սյունյաց երկիրը» Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահից հետաքրքվեց, թե արդյոք սուրբ Աստվածածին եկեղեցին կունենա հոգեւոր սպասավոր, ինչին նա պատասխանեց, որ Հայոց եկեղեցին ունի բազում հոգեւորականների պակաս, ինչը պիտի լրացվի ժամանակի ընթացքում:

«Ցավոք, Կապանի տարածաշրջանում ունենք մեկ, մինչդեռ պիտի լիներ չորս-հինգ հոգեւոր հովիվ, վստահ եմ, որ Սյունիքից կլինեն ցանկացողներ, ովքեր կուսանեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, կձեռնադրվեն հոգեւորականներ եւ կվերադառնան Սյունիք: Հուսով եմ, որ այդ օրը կգա եւ կտեսնենք», - եզրափակեց տեր Մակար վարդապետ Հակոբյանը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40