Ցուցահանդես և հաշվետու համերգ

07.06.2024 17:16
837

Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում հունիսի 6-ին տեղի ունեցավ 2023-2024 թթ. ուստարվա հաշվետու համերգ: Երգեհոնային դահլիճում ներկայացված էր «Գեղանկարչություն» և «Դիզայն» մասնագիտությունների սովորողների ստեղծագործությունների ցուցահանդեսը, որով որոշակի պատկերացում կարելի էր կազմել նրանց գեղագիտական ընկալումների մասին:

Հաշվետու համերգը սկսվեց քոլեջի երգչախմբի կատարումներով (խմբավար՝ Ստելլա Նավասարդյան, նվագակցողներ՝ Էմմա Աղայան, Յուրի Բաղդասարյան, Աշոտ Խաչատրյան): Այնուհետև հանդես եկան կրթօջախի տարբեր մասնագիտացման ուսանող-ուսանողուհիները՝ հնչեցնելով հայ, ռուս և արտասահմանցի կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Իրենց արվետը դրսևորելու հնարավորություն ունեցան «Պարարվեստ» մասնագիտության ուսանողուհիները:

Համերգը եզրափակվեց քոլեջի ժողովրդական գործիքների նվագախմբի (ղեկավար՝ Վաչիկ Հովսեփյան) երկու կատարումով՝ Խաչատուր Ավետիսյան՝ «Կախարդված ծաղիկներ» և Մելիք Մավիսակալյան՝ «Սյուիտ»:

Անցնող տարում եղել են նաև ձեռքբերումներ. մարտին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կազմակերպած «Եկեք նախշուն զուրուց անիք» խորագրով տեսահոլովակի մրցույթում քոլեջն արժանացել է 1-ին մրցանակի: Քոլեջի ուսանողական թատրոնը բեմականացրել և հանդիսատեսի դատին է ներկայացրել Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ալեգորիկ հեքիաթը: Միևնույն ժամանակ «Փողային գործիքներ» մասնագիտացման 4-րդ կուրսի ուսանող Ալեքս Բեգլարյանը մասնակցություն է ունեցել «Արտ մյուզիք» 15-րդ միջազգային մրցույթ-փառատոնին՝ արժանանալով 1-ին մրցանակի:

Ողջունելով հաշվետու համերգի  մասնակիցներին՝ կրթօջախի տնօրեն Աշոտ Խաչատրյանը տեղեկացրեց, որ երկու օր է կրթօջախում անցկացվում են պետական որակավորման քննություններ, մասնավորապես «Փողային գործիքներ» և «Ժողովրդական գործիքներ» մասնագիտացման հինգ ուսանող հանձնեց ավարտական քննություններ, որոնցից երկուսը ստացան բարձր գնահատականներ: Նրանք, ևս այլ շրջանավարտներ, ցանկություն են հայտնել ուսումը շարունակել բուհերում: Սովորողներին բարեմաղթանքի խոսքեր հղեց ավարտական քննությունների որակավորման հանձնաժողովի նախագահ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Հրազդան Սարգսյանը:

Վերջում դափնեկրի արժանացածներին Աշոտ Խաչատրյանը հանձնեց  պարգևները:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40