Արծվանիկը համայնքային յուրօրինակ կենտրոն կունենա

04.02.2015 17:00
2325

Կապանի Արծվանիկ գյուղում դեռեւս 1931 թվականին կառուցված դպրոցի հին շենքում այսօր մեծ թափով շինարարական աշխատանքներ են ընթանում: Դրանց ավարտից հետո համայնքը կունենա երիտասարդների ժամանցի վայր, մանկապարտեզի ավելի ընդարձակ տարածք ու բուժկետի համար նորոգված նոր սենյակներ:

Այդ ամենն իրականացնողը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունն է, ինչի համար արդեն ութ տարի համայնքը ղեկավարող Անուշավան Հարությունյանը շնորհակալություն է հայտնում ընկերության տնօրենությանը:

«Քանի որ Արծվանիկում է գտնվում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության պոչամբարը, եւ կոմբինատի գործունեությունն ուղղակիորեն կապվում է մեր գյուղի հետ, ձեռնարկության ղեկավար կազմի փոփոխությունից հետո հանդիպում խնդրեցի: Լսել են իմ պահանջներն ու խնդրանքները, ներկայացրել եմ, թե ինչի կարիք ունի համայնքը», – պատմում է գյուղապետը: Նրա համար նախ առաջնային է եղել գյուղում երիտասարդների համար մի հավաքատեղի-ժամանցի վայր ունենալը: Եվ իրեն լսելուց անմիջապես հետո կոմբինատի շինարարական բրիգադն աշխատանքներ է սկսել գյուղում:

Շենքի մի փոքրիկ հատվածում տեղավորված է նաեւ գյուղապետի ու համայնքին օգնող անհատ բարերարի միջոցներով բացված մանկապարտեզը, որտեղ արծվանիկցի 12 երեխա է հաճախում: Բայց վերանորոգված, կահավորված տարածքը շատ փոքր է, եւ գյուղապետի հաջորդ խնդրանքը եղել է տվյալ տարածքի ընդլայնումը: Այդ նախաձեռնությունը եւս կյանքի է կոչվել. մանկապարտեզը նոր խաղասենյակ կունենա, կվերանորոգվի նաեւ ՆՈՒՀ-ի մուտքը, եւ, որ ամենակարեւորն ու հրատապն էր, սանհանգույցը:

Բացի այս ամենից, արծվանիկցիներին մտահոգում էր բուժկետի վիճակը. դրա համար հատկացված սենյակները գտնվում են գյուղի մշակույթի տան մի մասում, որը վթարային է. գյուղապետի հավաստմամբ` գյուղացիները վախով են այդտեղ մտնում: Իրենք «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին դիմել են նաեւ բուժկետի նոր տարածքը կարգի բերելու խնդրանքով, եւ վերոնշյալ նորոգվող շենքում սենյակներ են բարեկարգվում բուժկետն այստեղ տեղափոխելու համար:

Անուշավան Հարությունյանը նշում է, թե քանի որ գործ ունեն հին շենքի հետ, շինարարության ընթացքում աշխատողները բախվում են նոր խնդիրների, աշխատանքի ծավալն անընդհատ աճում է, բայց նրանք կատարում են ամեն անհրաժեշտը համայնքին բարեկարգ տարածք նվիրելու համար: Այս ամենի համար համայնքապետը նաեւ իր համագյուղացիների գոհունակությունն է փոխանցում կոմբինատի ղեկավարությանը՝ հույս հայտնելով, որ համագործակցությունն ու ներդրումները համայնքում կշարունակվեն:

Ըստ էության, համայնքային կյանքի այս կարեւոր կառույցները միավորող շենքը յուրօրինակ կենտրոն կդառնա Արծվանիկի համար:

ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40