Արթուր Ալեքսանյանը մերժել է բարձր աշխատավարձով այլ երկրների դրոշի ներքո հանդես գալու առաջարկները

28.03.2019 20:37
1167

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) մերժել է այլ երկրների դրոշների ներքո հանդես գալու մի շարք առաջարկներ: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց նրա հայրը՝ Գեւորգ Ալեքսանյանը, որը նաեւ նրա անձնական մարզիչն է: Վերջերս մեզ հայտնի էր դարձել, որ մարզիկը բարձր աշխատավարձով Քաթարը ներկայացնելու առաջարկ է ստացել ու չի համաձայնվել: Հայրն ընդգծում է, որ դա միակ դեպքը չէ:

«Արթուրին միայն Քաթարից չէ, որ եղել են առաջարկներ: 2012 թվականից, երբ առաջին անգամ հաղթեց Եվրոպայի առաջնությունում, մինչեւ օրս տարբեր տեղերից առաջարկներ են եղել՝ այլ երկրներից հանդես գալու: Ընդհուպ եղել է երկիր, որ մի քանի անգամ ասել է՝ դեռ ուժի մեջ է մեր հրավերը»,- ասաց նա:

Մարզիչը չցանկացավ նշել, թե այդ երկրներն ինչ գումարներ են առաջարկել: Չուզեց նաեւ թվել, թե կոնկրետ որ երկրներից են դիմել իրենց: Նշեց, որ մեկը չէ, երկուսը չեն, շատ են: Քաթարն էլ վերջինը չէ: Դրանից հետո այլ առաջարկ է եղել, որը նույնպես մերժել են: Իսկ պատճառն այն է, որ Արթուրը ցանկանում է իր երկիրը ներկայացնել:

«Մենք ուզում ենք մեր երկրից հանդես գալ՝ մեր երկրի դրոշի տակ, որովհետեւ ամեն մարդ իր երկրում է հզոր: Իմ կարծքով՝ այլ երկրում մենք ընդամենը լեգիոներ կլինենք»,- ասաց նրա հայրը:

Վերջին ամիսներին Արթուր Ալեքսանյանն ԱՄՆ-ում էր: Նա սեփական միջոցներով բուժում էր վնասվածքները: Այս օրերին հավաքականի հետ Երեւանում՝ «Օլիմպավանում», մասնակցում է հավաքի: Լիարժեք մարզվում է, սակայն ապրիլին կայանալիք Եվրոպայի 2019 թ. առաջնությանը չի մասնակցի: Նրա նպատակն աշխարհի առաջնությունն է, որը վարկանիշային է օլիմպիական խաղերի համար:

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40