Տիգրան Մուկուչյանը տեղյա՞կ է, թե ինչպես են հորինվել տեղամասային ընտրական հանձնաժողովները Գորիս համայնքում

25.09.2021 12:10
1856

Գորիս համայնքի ավագանու հոկտեմբերի 17-ի ընտրությունն արդար և ազատ անցկացնելու գլխավոր նախապայմաններից մեկը (ինչպես ամեն մի ընտրության ժամանակ) տեղամասային ընտրական հանձնաժողովների օրինական ձևավորումն է:

Մի քանի օր առաջ ավարտվել է այդ հանձնաժողովների ձևավորումը: Եւ Գորիս համայնքում ձևավորվել է 18 տեղամասային ընտրական հանձնաժողով:

Ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի՝ տեղամասային ընտրական հանձնաժողովը կարող է ունենալ առնվազն յոթ անդամ, մեզանում հանձնաժողովները կազմավորվել են ութ հոգուց, որը նորմալ պիտի համարել:

Ութից երկուական հոգի նշանակել են Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները): Այս դեպքում՝ «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Հանձնաժողովների մյուս երկու անդամին նշանակելու իրավունքը վերապահված է թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովին:

ՀՀ ընտրական օրենսգրքի հոդված 44-ը սահմանում է կարգը, թե ինչպես պետք է տարածքային ընտրական հանձնաժողովը յուրաքանչյուր տեղամասային հանձնաժողովում նշանակի երկու անդամ:

Մինչդեռ, ըստ թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի մեր աղբյուրների, հանձնաժողովի անդամներին ոչ բոլոր դեպքերում են թույլ տվել իրացնել իրենց լիազորությունները և սեփական հայեցողությամբ (գործող կարգի համաձայն) առաջադրել տեղամասային հանձնաժողովի անդամներ:

Հանձնաժողովի նախագահ Սլավիկ Դադաշյանը, իհարկե, չունի հանձնաժողովի անդամ առաջադրելու իրավունք՝ ի տարբերություն տարածքային ընտրական հանձնաժողովի անդամների, բայց ունի այդ ամենը վերահսկելու իրավունք, ինչը չի կարողացել պատշաճ ձեւով իրականացնել:

Տարածքային ընտրական հանձնաժողովի անդամները տեղամասային հանձնաժողովներում «առաջադրել են» մարդկանց, որոնց (շատ դեպքերում) չեն էլ ճանաչում. փաստորեն եղել է պարտադրանք, որին չեն կարողացել ընդդիմանալ:

Եւ «փորձյալ ու նվիրյալ» հանձնաժողովականների գորիսյան զորահավաքից չստանալով սպասված արդյունքը, ոտքի է հանվել Սիսիանի մատյան գունդը: Եւ դա այն դեպքում, երբ հանձնաժողովի անդամ լինելու համար Գորիսում բազմապատիկ անգամ շատ են լիցենզավորված մարդիկ:

Արդյունքում՝ ձևավորվել են տեղամասային ընտարական հանձնաժողովներ, որոնցում (առանց բացառության) մեծամասնություն են կազմում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրները:

Կատարված իրավական խեղկատակությունից առնվազն մի քանի հարց է բխում:

Առաջին. ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղյա՞կ է, թե ինչպես են ձևավորվել տեղամասային ընտրական հանձնաժողովները Գորիս համայնքում: Արդյո՞ք (այդ ամենից հետո) նա կարող է երաշխավորել, որ Գորիս համայնքում հոկտեմբերի 17-ին տեղի է ունենալու օրինական ընտրություն:

Երկրորդ. թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի անդամները կարո՞ղ են անուն առ անուն պարզաբանել, թե ինչպես են առաջադրել տեղամասային հանձնաժողովի անդամներ և ում թելադրանքով:

Եվ գլխավոր հարցը՝ ինչ -որ ուժի ճնշմամբ ձևավորված տեղամասային ընտրական հանձնաժողովները կարո՞ղ են ազատ եւ արդար ընտրություն կազմակերպել Գորիս համայնքում:

Չսպասելով այդ հարցի պատասխանին, արդեն իսկ  հիմնավոր տարակույսներ են հնչում առ այն, թե տեղամասային հանձնաժողովները չեն կարող նորմալ քվեարկություն կազմակերպել Գորիսում ու թեկնածուների օգտին տրված ձայներն անաչառությամբ հաշվարկել:

Ստեղծված իրավիճակը հիմք է պնդելու, որ Գորիս համայնքում արդեն իսկ ստեղծված են որոշակի հիմքեր՝ ոչ արդար և ոչ ազատ ընտրության համար:

Եվ քանի դեռ ժամանակ ունենք,  ու որպեսզի Գորիս համայնքում հոկտեմբերի 17-ին տեղի ունենա ազատ և արդար ընտրություն, ապա պետք է թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը րոպե առաջ հրաժարական տա (ամբողջ կազմով) և հեռանա ասպարեզից:

Միևնույն ժամանակ՝ պետք է անհապաղ անվավեր համարել համայնքի տեղամասային 18 հանձնաժողովի երկուական այն անդամների լիազորությունները, ովքեր նշանակվել են թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի անդամների կողմից:

Առանց այդ կոնկրետ քայլերի եւ առանց նոր ու լեգիտիմ հանձնաժողովներ ձեւավորելու՝  խոսք լինել չի կարող այն մասին, որ հոկտեմբերի 17-ին Գորիսում տեղի կունենա ավագանու օրինական ընտրություն:

Հ.Գ. Հիմա հասկացա՞ք, թե ինչպես են նախընտրական Գորիսում չեղածից եւ չունեցածից «ֆավորիտ» հունցում:

 

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11