Արթուր Բաղդասարյան. ՕԵԿ-ը նախաձեռնում է հանրապետության համայնքների խոշորացման դեմ զանգվածային գործընթաց եւ տեղական հանրաքվեներ

22.05.2018 10:14
1699

ՕԵԿ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 

Հայաստանում ծավալված հեղափոխական իրադարձությունները ճանապարհ են բացում համարձակ ու արմատական փոփոխությունների համար, ինչպես նաեւ փայլուն հնարավորություն` շտկելու վերջին տարիներին կատարված սխալները, որոնք երկարաժամկետ առումով աղետալի ազդեցություն կունենան Հայաստանի համար: Ժողովրդի սոցիալական ծանր վիճակը, զանգվածային գործազրկությունը, աղետալի արտագաղթը է՛լ ավելի նոր թափով զարկ է տալիս վերջին տարիներին իրականացվող համայնքների խոշորացման աղետալի քաղաքականությունը: Ծանոթ բարեկամ սկզբունքով, անհիմն ու չծրագրավորված մոտեցումներով համայնքների խոշորացման գործընթացը ծանրագույն հարված է հասցնում մարզաբնակ մեր հայրենակիցներին` հարուցելով հավելյալ դժգոհություններ եւ դժվարություններ նրանց առավել քան ծանր սոցիալ տնտեսական իրավիճակին: Ոչնչացվում են գյուղական ենթակառուցվածքները, խաթարվում է տեղային մշակույթը, արհեստականորեն բարձրացվում են մատուցվող ծառայությունների գները, բարդացվում են մարդկանց շփումները համայնքային իշխանությունների հետ, կրճատվում են աշխատատեղերը, արդյունքում փակվում են մարզային ենթակայության բազմաթիվ կազմակերպություններ` զինկոմիսարիատներ, հիվանդանոցներ, դպրոցներ եւ պոլիկլինիկաներ: Արդյունավետ կառավարում իրականացնելու փոխարեն` չհիմնավորված օպտիմալացում իրականացնելու այլեւս սպառված գործելաոճը իր հերթին բերում է հարկերի ու տուրքերի ավելացում` մարդկանց սոցիալական վիճակի հետագա վատթարացման, գյուղերի բազմամյա ավանդույթները անխնա ոչնչացնելու հեռանկարով: Ավելին, Հայաստանում երբեմնի շեն բազմաթիվ բնակավայրեր այսօր արդեն ամայացել են եւ զրկվել են բնակիչներից: Ասվածը առավել քան վտանգավոր է միջին համայնքներում, որոնք փոքրաթիվ համայնքների օրինակով կանգնելու են ոչնչացման եզրին: Ելնելով վերոբերյալից «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդը կոչ է անում չշարունակել այս տարի նախատեսված համայնքների խոշորացման գործընթացը, վերլուծել արդեն իսկ կատարված խոշորացումների հետեւանքները, քայլեր ձեռնարկել փոքր բնակավայրերի ոչնչացումը կասեցնելու ուղղությամբ: Իր հերթին ՕԵԿ-ը նախաձեռնում է հանրապետության համայնքների խոշորացման դեմ զանգվածային գործընթաց եւ տեղական հանրաքվեներ` անհեռանկար այս գործընթացը կասեցնելու նպատակով` հատկապես այն համայնքներում, որտեղ խոշորացումը հասցրել է անդառնալի հետևանքներ եւ այն համայնքներում, որոնց սպառնում է նույն ճակատագիրը: 

/2018/05/21/

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01