Այս անգամ բրոնզե մեդալներով

21.06.2013 17:17
2174

Եռամյա ընդմիջումից հետո գործունեությունն է վերսկսել Կապանի «Գարեգին Նժդեհ» քիք-բոքսինգի ակումբը: Նրա երկու սանի համար լուրջ քննություն էր հունիսի 6-9-ը Թբիլիսիում կայացած միջազգային մրցաշարը, որին մասնակցում էր մոտ 350 մարզիկ: Մրցավայր հասնելուն պես ակումբի մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արայիկ Սարգսյանն ու նրա երկու սանը` Գարի Դավթյանը եւ Վիկտոր Խաչատրյանը տեղեկացան, որ պիտի մենամարտեն քիք-բոքսինգի «K-1» մարտաձեւով, որն ամենակոշտ ու դաժան տարատեսակն է: ՀՀ հավաքականի կազմում ընդգրկված 60կգ քաշային Գարի Դավթյանը եւ Վիկտոր Խաչատրյանը (71կգ քաշային կարգ) ռինգ մտան, երկուական հաղթանակ տոնեցին եւ արժանացան բրոնզե մեդալի: Ընդ որում` կապանցի մարզիկներն առաջին անգամ հանդես եկան ավագ տարիքային, այն է` մեծահասակների խմբում: Դա եւ մրցափորձի պակասը նրանց թույլ չտվեցին պատվո պատվանդանի ավելի բարձր աստիճանին կանգնել: Ինչեւէ, տղաներն արժանացան Վրաստանի քիք-բոքսինգի ֆեդերացիայի պատվոգրի եւ բրոնզե մեդալի: Նման պատվոգրի արժանացավ նաեւ Կապանի նախկին քաղաքապետ Արտուր Աթայանը` կապանցի մարզիկներին հովանավոր լինելու համար: Ակումբին աջակցություն է դրսեւորել նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Գեւորգյանը: Ակումբի նախագահ Արայիկ Սարգսյանը մեր թերթի միջոցով նրանց հայտնեց իր երախտագիտությունը: Իսկ Ա.Սարգսյանը եւ նրա սաները պարգեւատրվել են Հայաստանի «Դինամո» հկ-ի (նախագահ` ոստիկանության փոխգնդապետ, ՀՀ քիք-բոքսինգի ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյան) պատվոգրով` հանրապետության մարզական պատիվը միջազգային ասպարեզում բարձր պահելու համար:

Ինչպես մեզ տեղեկացրեց ՀՀ վաստակավոր մարզիչ Արայիկ Սարգսյանը, «Գարեգին Նժդեհ» ակումբում գործելու է նաեւ բռնցքամարտի սեկցիա:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01