Արթուր Վանեցյանը դրական է գնահատել Սահմանապահ զորքերի գործունեությունը

30.01.2019 13:02
1427

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչությունում հունվարի 29-ին տեղի է ունեցել Սահմանապահ զորքերի 2018թ-ի մարտածառայողական գործունեության ամփոփումը, որին մասնակցել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Զորամասերի հրամանատարների և ստորաբաժանումների պետերի զեկույցներից հետո ելույթ է ունեցել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և նշել, որ Սահմանապահ զորքերի ծառայությունը պետության անվտանգության համակարգում անչափ կարևոր բաղադրիչ է, իսկ սահմանապահների ծառայությունը՝ պատասխանատու և պատվավոր գործ։

ՀՀ ԱԱԾ տնօրենն անդրադարձել է նաև ՍԶ կադրային և տեխնիկական հագեցվածությանը, ծառայության պատշաճ կազմակերպմանը, աշխատակիցների կրթական մակարդակի բարձրացմանը և մի շարք այլ հարցերի։ Սահմանապահ զորքերի գործունեությունը ՀՀ ԱԱԾ տնօրենի կողմից գնահատվել է դրական։

Տարեկան արդյունքների ամփոփումից հետո, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչության շարահրապարակում կայացել է մի շարք զինծառայողների պարգևատրման արարողություն, որն ավարտվեց հանդիսավոր երթով։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40