Արտուշ Ղուկասյանը՝ Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար

11.02.2016 16:43
3301

2016թ. փետրվարի 11-ին Յուրի Սաֆարյանն ազատվել է Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պարտականություններից:
Յուրի Սաֆարյանը ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, 27 տարի (1989 թվականից) գլխավորել է Գորիսի բուհը, այս տարվա նոյեմբերին պիտի ավարտվեր նրա պաշտոնավարման ժամկետը:

Յուրի Սաֆարյանի պաշտոնանկության վերաբերյալ պաշտոնական հաղորդում չի տարածվել, ինչի համար եւ շրջանառվում են տարաբնույթ վարկածներ: Ըստ շրջանառվող վարկածներից մեկի՝ հերթական արձակուրդում գտնվող տնօրենը փետրվարի 10-ին հրավիրվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն եւ արձակուրդից վերադառնալու ու աշխատանքից ազատվելու մասին դիմում գրելու առաջարկություններ ստացել: Ըստ մեկ այլ վարկածի՝ Յուրի Սաֆարյանի պաշտոնանկության հարցը քննարկման առարկա էր դարձել փետրվարի 6-ին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Սյունիքի մարզ կատարած այցելության ընթացքում:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտուշ Ապրեսի Ղուկասյանը:

Արտուշ Ղուկասյանը ծնվել է 1958թ., 2002-2010թթ. Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորն էր, որից հետո աշխատել է ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ, ապա՝ ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն: Ի դեպ, կրթության ազգային ինստիտուտում նրա տեղը հավանաբար կզբաղեցնի Յուրի Սաֆարյանը:

Առաջիկայում կճշտվի նաեւ Գորիսի պետական համալսարանի ռեկտորի ընտրության օրը: Մինչ այդ, սակայն, փոփոխություններ են սպասվում նաեւ «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդում, որին վերապահված է ռեկտորի ընտրության լիազորությունը, որի նախագահը դեռեւս Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն է:

Սեփ. լրատվություն

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21