Արվեստասեր գորիսեցիները հաճույքով հաղորդվեցին Գրետա Սահակյանի գեղանկարներին

14.09.2021 20:06
4996

Սեպտեմբերի 14-ին Գորիսի քաղաքային պատկերասրահում  տեղի ունեցավ ծնունդով սյունեցի Գրետա Սահակյանի անհատական ցուցահանդեսը:

Միջոցառումը նվիրված էր Հայաստանի Հանրապետության  անկախության հռչակման  30-ամյակին:

-Անկախ  պետականությունը  հայի համար բարձրագույն արժեք է, մեր ինքնության արտահայտման մեծագույն միջոց, եւ մենք պարտավոր ենք ամենօրյա եւ նվիրական աշխատանքով շենացնել մեր հայրենիքը-, նշեց Գրետա Սահակյանը:

Ըստ Գրետա Սահակյանի՝ ցուցադրության նպատակն է հանրության շրջանում ավելի խորացնել մշակույթի հետ կապը, ինչպես նաեւ նպաստել մեր ժողովրդի՝ հետպատերազմյան ընկճված եւ հուսահատ վիճակից դուրս գալուն:

Ցուցահանդեսին ներկայացված էր երեսուներկու գեղանկար: Դրանցում գերիշխում էին ծաղիկները եւ հայրենի բնության տեսարժան վայրերը:

Ինչպես ներկայացնում է ցուցահանդեսի հեղինակը՝ յուրաքանչյուր նկար իր հայրենի բնօրրանի մի մասնիկի արտացոլանքն  է:

Ցուցահանդեսի մասնակիցները եւ մասնավորապես ճանաչված գորիսեցի Գագիկ Հայրումյանը, գեղանկարիչ Ժիրայր Մարտիրոսյանը, ՀԳՄ Սյունիքի մասնաճյուղի նախագահ Լեւոն Սահակյանը  իրենց ելույթներում ներկայացված գեղանկարները արժեւորելուց զատ, պատմեցին գեղանկարչի ստեղծագործական անցած ուղու եւ մշակութային գործունեության մասին:

Ներկաները իրենց  անկեղծ երախտագիտությունը հայտնեցին Գրետա Սահակյանին՝ Գորիս քաղաքում ցուցահանդես կազմակերպելու եւ Գորիսի մշակութային կյանքին իր նպաստը բերելու  համար:

Գեղանկարիչն իր նկարների վաճառքից ստացած հասույթը նվիրաբերել է հայոց բանակին:

Ցուցահանդեսը կշարունակի գործել եւս երեք օր: Այնպես որ՝ քաղաքի արվեստասեր բնակիչները, եւ հատկապես դպրոցականներն ու ուսանողները, հնարավորություն ունեն այդ առիթով եւս այցելել Գորիսի քաղաքային պատկերասրահ:

Հ.Գ.

Գրետա Սահակյանը ծնվել է Գորիսի Ակներ գյուղում: Մասնագիտությամբ քիմիկոս է, այնուհետեւ արատաբան:

Նկարել սկսել է 42 տարեկանից: Գեղանկարիչը նկարել սովորել  է ինքնուրույն:

25 տարվա ընդմիջումից հետո 2018 թվականից նորից սկսել է նկարել:

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02