«Ասա՛ ինձ անունդ, հանքատե՛ր». միգուցե միանգամից ազգայնացնե՞նք

22.02.2019 11:15
1543

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, անցյալ տարի «հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործման» ցուցանիշն անկում է արձանագրել նախորդ տարվա համեմատ՝ կազմելով դրա միայն 86 տոկոսը: Չմոռանանք, որ խոսում ենք տնտեսության՝ դեռևս նկատելի աշխատատեղեր և հարկային եկամուտներ ապահովող ճյուղի մասին:

 

Կառավարության այսօրվա նիստը ուշագրավ ստացվեց: Հատկապես՝ հանքերի իրական սեփականատերերին պարզելու հարցը: Ասվեց, որ Հայաստանը պարտավորություն ունի հանքարդյունաբերության ոլորտում իրական սեփականատերերի բացահայտման հետ կապված: Կառավարությունը հավանություն տվեց «Ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխություններ կատարելու ներկայացված նախագծերին:

Ինչի՞ մասին է խոսքը:

Մասնավորապես, «Ընդերքի մասին» օրենսգրքում լրացվել են իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների բացահայտման մասին տեղեկանքի ներկայացման պահանջներ: Այնպես, որ եթե այդ պահանջները չկատարվեն կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ, ընդհուպ՝ ընդերքօգտագործման իրավունքի կասեցման և դադարեցման տեսքով:

Կարճ ասած, ընդերքօգտագործող ընկերությունները պարտավոր են լինելու նշել իրական սեփականատերերին, երբ ներկայացված նախագիծը ընդունվի խորհրդարանում և օրենքի ուժ ստանա:

Ըստ էության, պետությունը և հասարակությունը այսուհետ կիմանան, թե որ հանքի իրական սեփականատերը ով է: Վարչապետն էլ նշեց, որ մի քանի ամիս առաջ ՏՄՊՊՀ-ի՝ իրեն ներկայացրած մի ուսումնասիրությունից այն տպավորությունն է ստացել, որ Հայաստանի հանքերի մեծ մասը կառավարվում է մի կետից ու դա ինքնին տարօրինակ փաստ է: Պարզ ակնարկվեց, որ «տարօրինակություններով» իրավապահ մարմինները պետք է որ զբաղվեն:

Մի խոսքով, հիմնական ակնկալիքն այն է, որ այդ օրինագծի ընդունման արդյունքում հետայսու անուն առ անուն հնարավոր կլինի իմանալ հանքերի իրական սեփականատերերին:

Այլ հարց է, թե որևէ իրական սեփականատեր կցանկանա՞ շարունակել մնալ հանքատեր, է՛լ ավելի կարևոր է այն հարցը, թե՝ կցանկանա՞ ներդրումներ անել հանքարդյունաբերության ոլորտում: Առհասարակ, որևէ ներդրողի որքանո՞վ հրապուրիչ կթվա նման հեռանկարը:

Իհարկե, կան հանքարդյունաբերական սեփականատերերին պարզելու ավելի հեշտ, տարբեր երկրներում փորձարկված տարբերակներ: Ասենք, ազգայնացումը կամ պետականացումը: Բայց ասում են, որ դա ներդրումներ չի բերում, հակառակը, հուշում է, որ այսինչ կամ այնինչ պետությունը ոչ ազատական տնտեսական հարաբերությունների դաշտում է: Ուստի՝ դա շրջանցենք:

Մյուս կողմից, հանքարդյունաբերության հետ կապված առաջին հերթին առավել հետաքրքիր ու կարևոր են թվում մի շարք այլ հարցեր. որքանո՞վ է այս կամ այն ընկերության  գործունեությունը հստակ, թափանցիկ և օրինական

ա) բնապահպանական չափանիշները չխախտելու

բ) աշխատողների իրավունքների պաշտպանության

գ) պետության հանդեպ հարկային պարտավորությունների կատարման տեսանկյունից:

Սա՝ անկախ այն բանից, թե ով է կոնկրետ այս կամ այն ընկերության սեփականատերը:

Չէ, առհասարակ հետաքրքիր կարող է լինել, թե կոնկրետ սեփականատերը ո՞վ է կամ ովքե՞ր են, եթե մեկը չէ:

Բայց այդպես կարող ենք ունենալ բավարարված հետաքրքրասիրություն և, կոնկրետ այդ ոլորտում, անբավարար ներդրումներ:

Հընթացս նկատենք, որ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, անցյալ տարի «հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործման» ցուցանիշն անկում է արձանագրել նախորդ տարվա համեմատ՝ կազմելով դրա միայն 86 տոկոսը:

 

Չմոռանանք, որ խոսում ենք տնտեսության՝ դեռևս նկատելի աշխատատեղեր և հարկային եկամուտներ ապահովող ճյուղի մասին:

Եվ հետո, իսկ եթե վաղը, մյուս օրը արդեն ցանկություն առաջանա պարզել ֆինանսաբանկային ոլորտի ընկերությունների իրական սեփականատերերին, հետո՝ գյուղմթերքի վերամշակման, հետո, ենթադրենք՝ ծրագրավորման ու առհասարակ ՏՏ-ոլորտի ընկերությունների իրական սեփականատերերին, հետո՝ շինինդուստրիայի, հետո՝ սրճարանների ու վարսավիրանոցների և այսպես շարունակ: Հետո, միգուցե ցանկություն առաջանա, իմանալ (հետաքրքիր է, չէ՞, ի վերջո), թե նրանցից յուրաքանչյուրը կոնկրետ որքա՞ն գումար և ակտիվներ ունի, ու ո՞ր բանկերում:

Իսկ ինչո՞ւ չիմանանք, այն էլ մեր այս լուսավորյալ դարում, երբ ամեն մի շարժ տեսահսկվում է և ոչ միայն:

armeniasputnik.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08