Ասադի տապալումը կնպաստի նաև Անդրկովկասում թուրքական ծրագրերի իրականացմանը․ EADaily

12.12.2024 10:33
612

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումը, որը տեղի է ունեցավ արևմտյան երկրների և Թուրքիայի կողմից աջակցվող ընդդիմության հարձակման արդյունքում, փոխել է աշխարհաքաղաքական լանդշաֆտը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։

Միևնույն ժամանակ՝ այս իրադարձությունը, մեծ հավանականությամբ, կսկսի կամ կարագացնի քաղաքական գործընթացներն այլ տարածաշրջաններում, գրել է EADaily-ին:

Ինչպես նշվել է, Ասադի տապալումը, որի ուղղությամբ Թուրքիան երկար տարիներ աշխատել է, Անկարայի համար նոր հնարավորություններ է բացել այլ ոլորտներում։

Սիրիական ընդդիմության հարձակման ֆոնին՝ թերագնահատվել են Անկարային ուղղակիորեն առնչվող լուրերը․ դեկտեմբերի 5-6-ը Մալթայում կայացած ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 31-րդ հանդիպման ժամանակ առաջին անգամ Թուրքիայի քաղաքացի, Թուրքիայի արտգործնախարարության նախկին ղեկավար և ՄԱԿ-ում երկրի նախկին մշտական ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուն միաձայն ընտրվել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար։

Դեկտեմբերի 9-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը շնորհավորել է ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղարին նշանակման կապակցությամբ։ Քննարկվել է նաև Ադրբեջանի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը։ «Ինչո՞ւ է սա կարևոր: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պաշտոնավարում է 3 տարի։ Ադրբեջանը 2020–2023 թվականների իրադարձություններից հետո ցանկանում է հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի (համանախագահությամբ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի) վերացմանը։ Քանի որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հեռու է կազմակերպության վերջին անձը չէ, իսկ Սինիրլիօղլուն նաև Ադրբեջանի գլխավոր դաշնակից երկրի քաղաքացի է, ապա նրա նշանակումով պաշտոնական Բաքվի՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը վերացնելու շանսերը կտրուկ մեծանում են», – նկատել է կայքը։
Սինիրլիօղլուի ընտրությունը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում յուրօրինակ քաղաքական ակտիվության նշան է Անդրկովկասում, որտեղ Անկարան և Բաքուն Հայաստանի իշխանություններից կպահանջեն բոլոր պայմանների կատարումը՝ Ղարաբաղի իրավական ճանաչումը որպես Ադրբեջանի տարածք, փոփոխություններ Սահմանադրությունում և Զանգեզուրի արտատարածքային միջանցքի բացում՝ Իրանից կախվածությունը վերացնելու համար։

Ըստ հոդվածի՝ որքան էլ տարօրինակ թվա, Ասադի տապալումը մեծացնում է Անկարայի շանսերը անդրկովկասյան ուղղությամբ։ Թուրքիան Ադրբեջանի հետ միասին պայքարում է 1915-1922 թվականներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման դեմ։ Միևնույն ժամանակ, 2020 թվականի փետրվարի 13-ին, Իդլիբում իրավիճակի սրման ժամանակ, Սիրիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև։ Այդ ժամանակ Սիրիան դարձել է երկրորդ արաբական երկիրը Լիբանանից հետո, որը ճանաչել է Ցեղասպանությունը։ Դամասկոսում Թուրքիային հավատարիմ մարդկանց իշխանության գալուց հետո լուրջ կասկածներ կան 1915-1922 թվականների ցեղասպանության ճանաչման հարցում։
Այս առումով՝ հնարավոր չէ ուշադրություն չդարձնել ևս մեկ «մանրուքի» վրա։ Դեկտեմբերի 10-ին հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ քննարկել է Սիրիայում վերջին իրադարձությունները։ Եվ դատելով Բաքվից ստացված պաշտոնական հաղորդագրություններից՝ Ադրբեջանը, որը միշտ ուրախանում է ցանկացած հակառակորդի նկատմամբ Թուրքիայի հաղթանակներով, նույնպես չի տխրում Ասադի տապալումից։ Այսպիսով, սիրիական կառավարական բանակի փախուստը հանգեցրել է ոչ միայն տարածաշրջանում ռուսական և իրանական ազդեցության նվազմանը, այլև՝ կարող է խարխլել նրանց դիրքերը, ովքեր չեն կիսում Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Եվ ամենայն հավանականությամբ, ինչպես Սիրիայի դեպքում, Արևմուտքն իրականում չի միջամտի Անդրկովկասում թուրքական ծրագրերի իրականացմանը։


 
 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08