Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

19.05.2024 09:13
797

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված մշակույթի նախարարների միջազգային խորհրդաժողովին:

Ֆորումի բացմանը մասնակցել են ավելի քան 20 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ։

Թուրքմեն հայտնի բանաստեղծ և մտածող Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակի շրջանակում Աշխաբադում բացվել է նրա անվան զբոսայգի, որտեղ, բացի Ֆրագիի մոնումենտալ հուշարձանից, տեղադրվել են նաև աշխարհի հայտնի մտածողների արձաններ։ Զբոսայգու՝ դասական բանաստեղծների նորաբաց ճեմուղում տեղադրվել է նաև հայ միջնադարյան հայտնի աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովայի արձանը՝ ի թիվս Դանթե Ալիգերիի, Շոթա Ռուսթավելու, Օնորե Դը Բալզակի, Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի, Հաֆեզ Շիրազի, Ֆյոդոր Դոստաևսկու և այլ համաշխարհային մտածողների արձանների։

Սայաթ-Նովայի արձանի բացման պատիվը վերապահվել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին և Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Խարազյանին։

Սայաթ-Նովայի արձանի բացմանը ներկա են եղել Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված միջազգային խորհրդաժողովի պատվիրակները։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40