Արեն Ավանեսյան․ անփոխարինելին  

10.02.2021 12:01
6226

Արենն իր 20 տարում շատերի հարյուր տարվա կյանքի չափ հասցրեց ապրել։ Նրան կարելի էր հանդիպել ամենուր՝ դպրոցի առօրեայում, հասարակական կազմակերպությունների ճամբարներում, "Impact" ծրագրի դասերը վարելիս,   ականահանման դասընթացներին, ջերմոցում, ընտանեկան բիզնեսի հաշվապահությունն անելիս կամ վաճառքի հարցերով զբաղվելիս, բասկետբոլ եւ ֆուտբոլ խաղալիս, գյուղի երիտասարդական կյանքը կազմակերպելիս․․․

Ծնվել է 2000թ․ նոյեմբերի 3-ին Դավիթ Բեկ գյուղում, միջնակարգ կրթությունը ստացել է գյուղի դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ֆիզիկայի բաժին (անվճար)։ Մայրը փայփայում է բազմաթիվ գովասանագրերը, պատվոգրերն ու մեդալները։ Սպորտը նրա տարերքն էր՝ զբաղվում էր արեւելյան մարզաձեւերով, դեղին գոտի ուներ․․․

Զորակոչի ժամանակ Արենը կամավոր է ընտրում  ծառայության վայրը՝ Արցախ։

Բանակում  նորակոչիկ Արենը տարբերվում էր գիտելիքներով, կազմակերպվածությամբ ու լրջությամբ։ Հրամանատարության բնորոշմամբ՝  Արենն օժտված էր սպայի բոլոր հատկանիշներով։ Պատրաստված, բացառիկ հայրենասեր սերժանտ էր, նրան էր վստահված դիրքի ավագ լինելու պատասխանատու պարտականությունը;

2020թ․ սեպտեմբերի 27-ին Արցախում սկսված պատերազմի առաջին օրվանից առաջնագծում էր, ջոկի հրամանատար Արենը կանգ չէր առնում լուսանկարվելու, անվտանգության կանոնները պահպանելու պատճառաբանությամբ՝ ուշ-ուշ էր տուն զանգահարում։ Ոգեւորվում էր հաջող գրոհներով, բայց չէր կորցնում զգոնությունը։

Ծառայության ընթացքում մայրը շատ էր խնդրել, որ արձակուրդ տան, հրամանատարները չէին թողել՝ «Արենն անփոխարինելի է, չենք կարող արձակուրդ ուղարկել»:

․․․Նոյեմբերի 9-ին զոհվեց Հադրութի զորամասի անփոխարինելի սերժանտը։ Զոհվեց՝ հարազատներին թողնելով հայրենի գյուղը չլքելու եւ շենացնելու պատգամը․․․

  Տիգրանուհի Բադալյան

 

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40