Կարեն Հարությունյան․ մի բառով՝ հերոս

22.04.2021 10:42
6180

Կարեն Սեյրանի Հարությունյան․ ծնվել է 2000 թ․ հոկտեմբերի 8-ին Քաջարանում։ Հիմնական կրթությունը ստացել է Քաջարանի N 1 դպրոցում, ապա՝ Քաջարանի արհեստագործական ուսումնարանում, ցանկանում էր ծրագրավորող։

Կարենը Բազմանդամ ընտանիքում է մեծացել, երեք եղբայր ու մի քույր ունի, ովքեր անհուն ցավով ու կարոտով են հիշում իրենց եղբորը՝ «Կարենին երեք րոպե էր պետք ցանկացած շրջապատում ինտեգրվելու համար, հումորով, ուրախ տղա էր, Քաջարանում բոլորն են հիշում եղբորս, նա մեծին հարգող, բոլորին օգնող տեսակ էր, եթե մի ծեր մարդ տեսներ ծանր բան տանելիս, անմիջապես օգնության էր հասնում, մենք կարոտում ենք նրա ծիծաղը, նա ամեն ինչը, նրան․․․»։

Պարտադիր ժամկետային ծառայությունը Կարեն Հարությունյանը անցկացնում էր Դիլիջանի զորամասում։ Գրադ կայանքի վարորդ Կարենը 2020 թ․ հուլիսին մասնակցել է Տավուշի մարտերին։ Նրա մասին ջերմությամբ ու հպարտությամբ է պատմում Դիլիջանի զորամասի սիսիանցի հրամանատարը՝ մայոր Սեդրակ Մարտիրոսյանը․ «Ամենաբարձր դրական կողմերով  բնութագրվող անձ ու զինծառայող, մի բառով՝ հերոս։ Ուրախ, կատակասեր, շուտ մերվող, խիզախ, նվիրված, հայրենասեր, չընկճվող, մեծ նվիրումով ծառայող։ Նրա կողմից արված բոլոր գործողություններն արդյունավետ ու հաջող էին․ զոհվեց մարտական խնդիր կատարելիս։ Ցավա, որ նման ազգանվեր մարդն էսօր մեր կողքին չի, հպարտություն ու պատիվ է նրան ճանաչելը, նրա հետ պատերազմի մասնակցելը՝ առավել եւս»։

2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց․ Դիլիջանի զորամասի տղաները, ովքեր երկու ամիս առաջ էին թշնամուն դեմ առ դեմ հանդիպել Տավուշում, շտապեցին օգնության։ Հոկտեմբերի 8-ին Կարենի ծննդյան օրն էր ու, ընկերների պատմելով, չնայած վարորդ լինելուն, նա մասնակցել էր Գրադի նշանառման հաշվարկներին․ վերացրել էին մի ամբող ադրբեջանական գունդ, այդ փաստից հրճվել էր երիտասարդ զինվորը․ «Տղերք, կուզեի՞ք ձեր ծնունդի օրն էլ սենց սայլուտ անենք․․․»։

Հոկտեմբերի 11-ին Բայրաքթարի հարվածից զոհվում է Կարեն Հարությունյանը՝  ընկերների ականջներում թողնելով իր հոգեթով ծիծաղի ձայնը, սրտերում՝ անսահման կարոտ ու հպարտություն․․․

Տիգրանուհի Բադալյան

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11