Ծննդյան օրվա պես անմոռաց

10.05.2022 15:54
3520

Կապանի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատությունը (ՆՈւՀ) մայիսի 7-ին տոնեց հիմնադրման կես դարը: Հոբելյանի տոնակատարությանը մասնակցում էին Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, համայնքապետի տեղակալ Գոռ Թադևոսյանը, Կապանի հոգևոր հովիվ տեր Խաչատուր քահանա Հայրապետյանը, մանկապարտեզի տարբեր տարիների աշխատակիցներ, նախկին սաներ, հյուրեր:

Հոբելյանին նվիրված հանդեսի սկզբում հնչեց Կապանի օրհներգը, որով իսկ տոնական ու մտերմիկ տրամադրություն ստեղծվեց դահլիճում: ՆՈւՀ-ի տնօրեն Քրիստինե Սողոմոնյանը տանտիրոջ իրավունքով ողջունեց հյուրերին: Մանկապարտեզի աշխատակիցները ներկայացրին կրթօջախի անցած կեսդարյա ուղին, իսկ սաները երգ ու պարով, թոթովախոս ասմունքով հրճվանք պատճառեցին հանդեսի մասնակիցներին:

Քրիստինե Սողոմոնյանը, ով հաստատության յոթերորդ տնօրենն է և պաշտոնավարում է 2009 թվականից, մեկ առ մեկ արժևորեց  մանկապարտեզի  տարբեր  տարիների աշխատակիցների վաստակը՝ նրանց հուշանվերներ և ծաղկեփնջեր հանձնելով: Արժանին մատուցվեց երկրային կյանքին արդեն հրաժեշտ տված կոլեկտիվի անդամներին: Նաև ցավով հիշեցին մանկապարտեզի նախկին այն սաներին, ովքեր նահատակվեցին 44-օրյա պատերազմում:

Հոբելյանի առթիվ բարեմաղթանքի խոսքով հանդես եկավ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, ով մեկ անգամ  ևս հիշեցրեց այն միտքը, որ մարդու, որպես անհատի, ձևավորման հիմքը դրվում է մանկապարտեզում, և որքան ամուր լինի այդ հիմքը, այնքան նա հանապազօրյա կյանքում իրեն լիարժեք կդրսևորի: Ելույթի ավարտին համայնքապետը շնորհակալագրեր և ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամներ հանձնեց մանկապարտեզի տնօրենին և մի խումբ աշխատակիցների:

Տոնական տորթով և հրավառությամբ ավարտին հասավ գեղեցիկ այդ հանդեսը, որ շարունակություն ունեցավ աղանդերի սեղանի շուրջ, մի բաժակ գինիով՝ դարձյալ բարեմաղթանքներ և հուշեր, հուշեր, հուշեր…

Գարնանային անձրևոտ օրը Կապանի թիվ 1 ՆՈւՀ-ում հոբելյանական հանդես էր՝ ծննդյան օրվա պես անմոռաց:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40