Ամբողջովին նորոգված հերթական ակումբ-գրադարանը՝ Բաղաբերդ թաղամասում

01.04.2025 21:08
796

Բաղաբերդ թաղամասում արդեն երկրորդ ակումբ-գրադարանը հիմնովին նորոգված ու նորովի կահավորված հանձնվեց շահագործման։ Թաղամասի երեխաները կտրելով խորհրդանշական կարմիր ժապավենը՝ ազդարարեցին ակումբ-գրադարանի պաշտոնական բացումը։

Հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։

Շնորհավորանքի, ինչպես նաև համայնքի ղեկավարին ուղղված գնահատանքի խոսքերով հանդես են եկել թաղամասի բնակիչները, շնորհակալություն հայտնել ծրագրի նախաձեռնության, հաջող իրագործման և ստեղծված հարմարավետ պայմանների համար։

Գևորգ Փարսյանի որդեգրած քաղաքականության համաձայն, այս ակումբ-գրադարանում ևս գրքային ֆոնդից օգտվելուց, մշակութային տարատեսակ միջոցառումներ կազմակերպելուց բացի այցելուների համար հասանելի կլինի նաև արտադպրոցական կրթությունը՝ ներառելով դաշնամուրի դասընթացները։

Արդի չափանիշներին համապատասխանող ակումբ-գրադարանի նորոգման աշխատանքները իրականացվել են 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ համայնք-կառավարություն համաֆինանսավորմամբ, իսկ գույքի ձեռքբերման հարցում համայնքին աջակցել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը։

Մատվիենկոն հայտարարել է, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում «Հայաստանը շատ բան կկորցնի»

12.11.2026 14:34

Մի անմեղ հարց ՔՊ–ի կապանյան նախընտրական թիմի երեք առաջատարին

12.11.2026 14:25

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

11.11.2026 18:31

Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը

11.11.2026 17:51

Հուշ-երեկո մեծն Էջանանցու հիշատակին

11.11.2026 16:55

63-72 տարեկան քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 15-ը դիմել բիզնես աջակցության ծրագրին

11.11.2026 16:09

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

11.11.2026 15:50