Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

19.07.2021 19:15
7189

Հարգելի պարոն Փաշինյան

Հարգելի պարոն Դավթյան

Ձեզ ենք դիմում Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի կալանավորման հետեւանքով համայնքում ստեղծված իրավիճակի թելադրությամբ եւ այդ իրավիճակը շտկելու ազնիվ մտահոգությամբ:

2021 թ. հուլիսի 16-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը:

Համայնքապետը մեղադրվում է ՀՀ ՔՕ 35-154 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, նպաստելը), ՀՀ ՔՕ 38-149 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով  (ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը, կազմակերպելը կամ օժանդակելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքը օգտագործելով), ՀՀ ՔՕ 38-154 հոդվածով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, կազմակերպելը կամ օժանդակելը):

Համայնքապետին ազատազրկելը Գորիս քաղաքի 150 տարվա պատմության մեջ աննախադեպ իրողություն է, ուստի եւ որոշակի լարվածություն, մտահոգություն, նաեւ  տարակույսներ է առաջ բերել համայնքում, մանավանդ այնպիսի ժամանակաշրջանում, երբ ադրբեջանցի զինյալները ներխուժել են Գորիսի մերձակա տարածքներ, ինչպես եւ պարբերաբար խախտում են համայնքի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքներն ու ազատությունները:

Մենք, բնականաբար, մեզ իրավունք չենք վերապահում մտնել իրավապահ մարմինների գործառույթների տիրույթ՝ հավատ ունենալով նաեւ, որ ճշմարտությունն ի վերջո ջրի երես դուրս կգա:

Մենք, անշուշտ, միասնաբար այն կարծիքն ունենք, որ ընտրական օրենսդրության խախտման ամեն մի դեպք պետք է պատշաճ քննության ենթարկվի՝  դրանից բխող օրինական բոլոր հետեւանքներով:

Միեւնույն ժամանակ անվիճելի է, որ ամենախիստ օրենքներն անգամ հիմնված են նաեւ բարոյական արժեքների վրա, ամենախիստ օրենքներն անգամ անհատական մոտեցում են պահանջում, ինչի արդյունքում ե՛ւ արդարադատությունն է հաղթում, ե՛ւ ձեռնարկված իրավական քայլերի դաստիարակչական ու հանրային օգտակարությունն ու նշանակությունն են մեծանում:

Մենք որեւէ տեղեկություն չունենք այն մասին, թե ինչ կոնկրետ փաստեր են ընկած վերոնշյալ քրեական գործերի հիմքում եւ որքանով են դրանք առնչվում համայնքի ղեկավարին:

Մենք տեղեկություն չունենք նաեւ, թե ինչ կոնկրետ հանգամանքներ է հաշվի առել դատարանը՝ Առուշ Առուշանյանի պարագայում կալանքն իբրեւ խափանման միջոց ընտրելով:

Սակայն կարող ենք փաստել, որ Գորիս համայնքում 2021 թ. հունիսի 20-ին ԱԺ ընտրությունն անցել է ընտրողների ազատ կամարտահայտման պայմաններում, ինչի վկայությունը նաեւ քվեարկության արդյունքներն արտացոլող թվերն են:

Հավատացեք, համայնքապետի կողմից համայնքային վարչական ռեսուրսն օգտագործելու կամ ընտրողներին ինչ-ինչ խոչընդոտներ (իր պաշտոնեական դիրքն օգտագործելով) հարուցելու դեպքում նման արդյունքներ չէին լինի:

Ուզում ենք տեղեկացնել նաեւ, որ Առուշ Առուշանյանը Գորիս խոշորացված համայնքը գլխավորում է 2017 թ. հոկտեմբերի 17-ից: Եվ այդ ընթացքում իրեն դրսեւորել է դրականորեն: Նրա նախաձեռնությամբ համայնքային նշանակության բազմաթիվ հարցեր են լուծվել:

Այդ ամենի շնորհիվ է նաեւ, որ Գորիսը  2018-ին հռչակվեց ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք:

Այդ ամենի շնորհիվ է, որ համայնքում նա վայելում է բնակչության մեծամասնության սերն ու հարգանքը:

Հայրենի եզերքին նրա անմնացորդ նվիրվածությունը դրսեւորվեց հատկապես Արցախյան երրորդ պատերազմի ծանրագույն օրերին, երբ թշնամին թիրախավորել էր նաեւ Գորիսի տարածաշրջանը:

Եվ նա ոչ միայն զենք վերցրեց ու կամավոր մեկնեց կրակագիծ՝ օրինակ ծառայելով շատերին, այլեւ կարողացավ ամեն ինչ անել, որ Գորիսն ու գորիսեցին չվհատվեն եւ չհուսալքվեն ու վստահորեն կատարեն Հայաստանի Հանրապետության արեւելյան սահմանները պաշտպանելու իրենց պատմական առաքելությունը:

Հետպատերազմյան շրջանում նույնպես  նա իր մտահոգությունն է քանիցս արտահայտել Սյունիքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես եւ առկա անորոշությունների առիթով, ինչը բնական է եւ օրինաչափ, ինչը հատուկ է մեր երկրամասում ապրող ամեն մի ողջամիտ քաղաքացու: Ու այդ ամենը, հավատացեք, եղել է  հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն հայոց պետականության, հանուն հայոց սահմանների անխախտելիության:

Մենք՝ ավագանու անդամներս, որպես Գորիսի հանրության վստահությամբ մանդատ ստացած ներկայացուցիչներ, խնդրում ենք Ձեզ՝ հաշվի առնել Առուշ Առուշանյանի հայրենանվեր ծառայությունները, որի միայն մի փոքր մասը հիշատակեցինք:

Ինքը՝ Առուշ Առուշանյանը, էությամբ ազնիվ, ճշմարիտ ապրելաձեւը կրող անձնավորություն է եւ, ազատության մեջ մնալով, ոչ մի դեպքում չի խոչընդոտի նախաքննական մարմնին՝ վեր հանելու ճշմարտությունը:

Դրանում մենք ոչ միայն վստահ ենք, այլեւ պատրաստ ենք երաշխավոր լինելու, որ նա ազատության մեջ գտնվելով նպաստի նախաքննության պատշաճ ընթացքին:

Ուստի եւ խնդրում ենք Ձեզ՝ գործող օրենսդրության սահմաններում նպաստել Առուշ Առուշանյանի խափանման ընտրված միջոցի վերացմանը եւ խափանման՝ անազատության հետ կապ չունեցող մեկ այլ միջոցի ընտրությանը:

Հավատացեք, դա կարժանանա Գորիսի ողջ հանրության հավանությանը, դա լուրջ քայլ կլինի գործող իշխանության շուրջ գորիսեցիների հետագա համախմբմանը:

Դա, ի վերջո, կնպաստի, որ մեր երկրամասի համար վճռական ու պատմական այս ժամանակաշրջանում Գորիսն ու գորիսեցին ավելի ամուր եւ ավելի արժանապատվորեն տեր կանգնեն հայրենի հողին:

Հարգանքով՝

Գորիս համայնքի ավագանու անդամներ՝

Աղաբեկյան Արարատ

Օրդյան Նարեկ

Մաքունց Սամվել

Մկրտչյան Արմեն

Լազարյան Կարեն

Աղաջանյան Էրիկ

Ղեւոնդյան Մասիս

Հակոբյան Գուրգեն

Արզումանյան Մհեր

 

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք այս երկու պատերшզմների բոլոր նահшտակների արյшն համար․ Մոջթաբա Խամենեի

11.07.2026 15:26

Նավակատիք եւ վերաօծում՝ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցում

11.07.2026 11:36

Կապանի միջազգային երաժշտական փառատոն. օր յոթերորդ

11.07.2026 10:25

Արեն Հայրապետյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկել Եվրոպայի մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ

10.07.2026 20:46

Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել

10.07.2026 17:06

Վանդալիզմ Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածքում

10.07.2026 16:37

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան պրոպան գազ և պարարտանյութ կմատակարարվեն

10.07.2026 16:34

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին

10.07.2026 15:12

Իրավապաշտպանը Ռուբեն Վարդանյանի գործով կդիմի ՄԻԵԴ. 15 գերիների դատավճիռները Բաքուն մերժում է տրամադրել․ «Ազատություն»

10.07.2026 15:09

Սյունիքում տոնեցին Ընտանիքի, սիրո և հավատարմության օրը

10.07.2026 14:53

Սևանա լճի էկոհամակարգի պահպանման 2027 թվականի տարեկան ծրագրով նախատեսվել է 19 միջոցառում

10.07.2026 14:28

Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը

10.07.2026 14:26