«Սյունյաց երկիր» թերթը և «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսը հայտարարում են շարադրությունների, հոդվածների, ակնարկների մրցույթ

06.02.2024 11:04
3196

Ապրիլի 14֊ին լրանում է հայ մեծ բանաստեղծ Համո Սահյանի 110֊ամյակը։

Հունիսի 13֊ին լրանում է հայ արձակի անզուգական վարպետ Ակսել Բակունցի 125֊ամյակը։

Սյունյաց աշխարհի մեծագույն զավակներից երկուսի հոբելյանների առթիվ «Սյունյաց երկիր» թերթը և «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսը հայտարարում են շարադրությունների, հոդվածների և ակնարկների մրցույթ։

***

Համո Սահյանի հոբելյանին նվիրված շարադրությունների, հոդվածների և ակնարկների առաջարկվող թեման է՝ «Հայոց հայրենիք Արցախը՝ Համո Սահյանի հոգում և պոեզիայում»։

Շարադրությունները, հոդվածները, ակնարկները խմբագրություն պետք է ներկայացնել մինչև ս.թ. մարտի 1֊ը։

***

Ակսել Բակունցի հոբելյանին նվիրված շարադրությունների, հոդվածների, ակնարկների երեք թեմա է առաջարկվում.

  1. «Ակսել Բակունցը՝ Հայաստանի հողժողկոմի ներկայացուցիչ Զանգեզուրի և Քյուրդիստանի սահմանագծման հանձնաժողովում»,
  2. «Ակսել Բակունց. մեր առաքյալն դարի ամենախոշոր արվեստագետների շարքում»,
  3. «Ակսել Բակունց. ինքը հայոց երկիրն էր, հայոց հողն ու հերկն էր և ոչ անգամ հերկողը»։

Շարադրությունները, հոդվածներն ու ակնարկները խմբագրություն պետք է ներկայացնել մինչև ս.թ. մայիսի 1֊ը։

***

Մրցույթին կարող են մասնակցել մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններ, հանրակրթական դպրոցների հայոց լեզվի և հայ գրականության, հայոց պատմության ուսուցիչներ, հանրակրթական դպրոցների աշակերտներ,  գրադարանների, թանգարանների աշխատակիցներ, լրագրողներ, կրթության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, բուհերի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասախոսներ և ուսանողներ, իշխանության տարածքային ու համայնքային մարմինների աշխատակիցներ, ովքեր զբաղվում են կրթության և մշակույթի հարցերով և ընդհանրապես մտավորականներ, ստեղծագործողներ։

***

Լավագույն ճանաչված շարադրությունները, հոդվածներն ու ակնարկները կտպագրվեն Համո Սահյանի և Ակսել Բակունցի հոբելյաններին նվիրված հատուկ համարներում, կհրապարակվեն syuniacyerkir.am կայքում և կայքի Syuniac Yerkir Newspaper ֆեյսբուքյան էջում։

Լավագույն ճանաչված ստեղծագործությունների հեղինակները կարժանան նաև դրամական պարգևի։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40