«Ադրբեջանցիները մեծ քանակությամբ հատումներ են կատարում Շիկահողի արգելոցում, երեք կողմից շրջապատել են Ներքին Հանդը»․ Գեւորգ Փարսյանը մանրամասներ է հայտնում

28.09.2024 11:48
2805

Ադրբեջանցիները, օկուպացնելով Սյունիքի տարածքները, մեծ քանակությամբ ապօրինի հատումներ են իրականացրել Շիկահողի արգելոցում՝ կատարելով ինժեներական աշխատանքներ։ Այս փաստը «Առավոտի» հետ զրույցում հաստատեց Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը։ Ադրբեջանական կողմի գործողությունների հետեւանքով «Շիկահող» պետական արգելոցը վտանգված է։ «Մեծ քանակությամբ հատումներ են իրականացվում Շիկահող պետական արգելոցում։ Իրենք ինժեներական կառույցներ ու ճանապարհներ են կառուցում, ամրանում են, խրամատներ են փորում։ Այսինքն՝ մեծ վնասներ են հասցնում նաեւ էկոհամակարգին»,- ասաց Փարսյանը։

Նա հիշեցրեց, որ Կապան քաղաքն ու համայնքի 18 գյուղական բնակավայրեր սահմանամերձ են համարվում 2021 թվականի դեկտեմբերի 18-ից հետո։ Իսկ 2022 թվականի ռազմական գործողությունների հետեւանքով ադրբեջանցիներն օկուպացրել են համայնքի տարածքները։ Ըստ Փարսյանի՝ լուծումն այն է, որ ադրբեջանցիները պետք է հետ քաշվեն այդ տարածքներից։ «Մենք սահմանների հետ կապված խնդիրներ ունենք, հատկապես Ներքին Հանդում է իրավիճակը մտահոգիչ։ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով մեր վարչական տարածքներից մոտ 2700 հա հող օկուպացված է ադրբեջանցիների կողմից, եւ հիմա ադրբեջանական զորքերն են տեղակայված մեր տարածքներում։ Բնականաբար այդ իրավիճակը մտահոգիչ է, ներկայում բնակչության մոտ ավելի շատ անորոշության մթնոլորտ է՝ կապված ընդհանուր իրավիճակի հետ»,- ասաց նա։ Ըստ Փարսյանի, սակայն, Կապան համայնքից արտագաղթ չկա։

Գեւորգ Փարսյանն անդրադարձավ Ներքին Հանդ գյուղում առկա իրավիճակին։ 

«Ներքին Հանդ բնակավայրը երեք կողմից շրջափակված է ու շրջապատված ադրբեջանական զորքերով։ Կենսական նշանակություն ունեցող ռեսուրսներն ամբողջովին գտնվում են ադրբեջանական զորքերի վերահսկողության ներքո։ Խմելու ջրի ակունքներն են անցել նրանց վերահսկողության տակ, նաեւ՝ գյուղի գերեզմանոցը։ Մարդիկ գյուղի եկեղեցի այցելելու հնարավորություն չունեն։ Այս իրավիճակը 2022 թվականի սեպտեմբերի մարտական գործողությունների հետեւանք է։ Ներքին Հանդում իրավիճակը բավական լուրջ է»,- ասաց նա։

Փարսյանի տեղեկացմամբ՝ նախկինում հաճախակի էին կրակոցի ձայներ լսվում Ներքին Հանդում, հիմա, թեեւ կրակոցի ձայներ չկան, բայց ժամանակ առ ժամանակ լսվում են ականների պայթյունի ձայներ։ Համայնքի ղեկավարն ասաց, որ չնայած այս իրավիճակին, գյուղից մշտական բնակչության արտագաղթ չի եղել, բայց գյուղացիներն անհանգիստ են։ «Միանշանակ ադրբեջանցիները պետք է հետ քաշվեն Ներքին Հանդից, ես լուծումն այլ կերպ չեմ էլ պատկերացնում։ Նրանք պետք է հեռանան, հակառակ դեպքում գյուղը որպես գյուղ չի կարող մնալ։ Գյուղից մնացել է միայն զուտ բնակելի հատվածը՝ տների հատվածը։ Գյուղում դպրոց կա, բայց դպրոցը նույնպես գտնվում է ադրբեջանցիների նշանառության ներքո»,- ընդգծեց նա։ Փարսյանը նաեւ ասաց, որ Սյունիքում սահմանազատման հետ կապված որեւէ խոսակցություն մինչ այսօր չկա, համենայնդեպս ինքը նման տեղեկություն չունի։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
 https://www.aravot.am/
 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08