Ի՞նչ է կատարվում Խոզնավարի մատույցներում. Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին

21.05.2021 11:59
6509

Պարոն Դավթյան

Երեկվանից՝ մայիսի 20-ից, Խոզնավարից տագնապալի տեղեկություններ ենք ստանում՝ պայմանավորված ադրբեջանցի հրոսակների՝ գյուղի հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան ուղղությամբ առաջխաղացմամբ: Ընդ որում՝ խոսք է գնում նաեւ հայ եւ ադրբեջանցի զինյալների բախման մասին՝ առանց հրազենի կիրառման:

Արդեն տեղեկություններ կան գյուղից երեխաների տարհանման մասին:

Խոզնավարի ռազմավարական նշանակությանը, կարծում ենք, Դուք պիտի որ քաջատեղյակ լինեք:

Հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածի ապահով պաշտպանվածությամբ է պայմանավորված Խանածախի ենթաշրջանի բնակավայրերի, ինչպես եւ Սեւ լճի, Ղազիգյոլի, նաեւ Մեծ Իշխանասարի արեւելյան ստորոտի արոտավայրերի անվտանգությունը:

Եվ չնայած այդ ամենին, պաշտոնական որեւէ տեղեկատվություն չի տարածվում Խոզնավարի մերձակայքում ադրբեջանցիների առաջխաղացման եւ նրանց կողմից գործադրված բռնությունների մասին:

Հաշվի առնելով այդ հանգամանքերը, ինչպես եւ ենթաշրջանի բնակչության մոտ արդեն իսկ իշխող խուճապային տրամադրությունը, չափազանց կարեւոր ենք համարում անձամբ Ձեր կամ Գլխավոր շտաբի կամ Պաշտպանության նախարարության համապատասխան ծառայությունների հրապարակային եւ ճշմարիտ պարզաբանումն առ այն, թե ինչ է իրականում կատարվում Գորիսի շրջանի Խոզնավար գյուղի մատույցներում:

Սամվել Ալեքսանյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40