Շինատեղ կոչվող բնակատեղիում էինք...

25.10.2023 10:32
1226

Սյունյաց աշխարհի այս գյուղը գտնվել է Ծղուկ գավառում կամ ներկայիս Լծենի, Շամբի և Հարժիսի միջնամասում, Որոտան գետի ձախ ափի բարձրադիր վայրում, մի ձորակի մեջ:

Գյուղի անունը հանդիպում ենք Տաթևի վանքի նոր հարկացուցակում (1781 թ.)՝ «Քյոթուկ»-ում, որ կոչվում է նաև «Տաթևու թեմի պտուղն այս է այժմ ժամանակ: ԺԴ գավառացն»:

Շինատեղը, ըստ այդ փաստաթղթի, մտնում էր Վերին ձորի գավառի մեջ:

Գավառի կազմում էին նաև Ըղվերծը (ներկայումս՝ Դարբաս), Գետաթաղը, Լորը, Շինաթաղը (ներկայումս՝ Շենաթաղ), Մրցուն (հավանաբար՝ Մրոց, որի բնակիչները 18-րդ դարավերջին տեղափոխվել են Յայջի՝ ներկայումս՝ Հարժիս), Լծենը:

Հոկտեմբերի 22-ին մենք այցելեցինք Շինատեղ անվանյալ բնակատեղի:

Տների ավերակների մի մասը պահպանվում է:

Պարզեցինք նաև գյուղի գերեզմանոցի տեղը, ուր պահպանվում են մի քանի խաչքար, որոնք եղծված են և հնարավոր չէ պարզել որևէ թվական:

Գյուղանունը բացակայում է Սյունիքի 12 գավառների եկեղեցու հարկացուցակում (ըստ հին սահմանվածի):

Գյուղանունը չենք հանդիպում նաև Ղևոնդ Ալիշանի «Սիսականում»:

Գյուղը, այդ անվամբ, հավանաբար գոյություն է ունեցել 17-18-րդ դարերում: Բայց և հստակ է՝ Շինատեղը հիմնվել է Սյունյաց աշխարհի հնամենի մեկ այլ բնակավայրի տեղում, որի անունը հայտնի չէ:

Լուսանկարները՝ Մարիամ Լազարյանի

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40