Տպավորիչ մրցելույթներ Իտալիայում

02.04.2024 10:43
1054

Արդեն ավանդույթ է դարձել, որ քիք-բոքսինգի Սյունիքի մարզի սիրողական և պրոֆեսիոնալ ակումբի սաները միջազգային մրցումներից վերադառնում են տարբեր փայլի մեդալներով։ Ավանդույթը չխախտվեց նաև այս անգամ։ Մարտի 21-ից-24-ը Իտալիայի Եզոլո Լիդո քաղաքում անցկացվեց WAKO վարկածով քիք-բոքսինգի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին յոթ մարզիկով մասնակցեց Սյունիքի մարզի սիրողական և պրոֆեսիոնալ քիք֊բոքսինգի ակումբը՝ գլխավորությամբ ՀՀ վաստակավոր մարզիչ Արա Սարգսյանի և մարզիչ, ՀՀ քիք-բոքսինգի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Վիկտոր Խաչատրյանի։ Նրանց սաները նվաճեցին տասը մեդալ՝ 4 ոսկե, 4 արծաթե, 2 բրոնզե։ Ի դեպ, Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էին կապանցի մարզիկները:

Առաջինը հաջողության հասավ և պատվո պատվանդանի ամենավերին հարթակին կանգնեց Տիգրան Մուշկամբարյանը՝ լայթ մրցաձևով։  Այնուհետև հաղթող և մրցանակակիրներ դարձան Սերժ Պապյանը լայթ (1-ին տեղ), քիք լայթ (2-րդ տեղ), Մարկ Միքայելյանը՝ լայթ (2-րդ տեղ), քիք  լայթ (1-ին տեղ), Տիգրան Դավթյանը քիք լայթ (1-ին տեղ), Սամվել Արզումանյանը՝ լայթ (2-րդ տեղ), քիք լայթ  2-րդ տեղ, Ռոման Գրիգորյանը՝ քիք լայթ (3-րդ տեղ), Արթուր Հովհաննիսյանը քիք լայթ (3-րդ տեղ):

Ակումբի պատվավոր նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը մրցավայր էր մեկնել և իր ներկայությամբ ոգևորեց պատանի մարզիկներին:

Ակումբի սաներն ու նրանց ծնողները, մարզիչները երախտագիտություն են հայտնում ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյին՝ բարի կամեցողության և այս անգամվա մրցման մասնակցությունը հովանավորելու համար:

 Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40