Վրույր Անտոնյան․ գիտակցված մահն անմահություն է

25.05.2021 15:30
6419

Անտոնյան Վրույր Սիամանթոյի․ ծնվել է 1977 թ․ փետրվարի 3-ին Քաջարան քաղաքում։ Երեք տարեկանում տեղափոխվել է Գորիս, մեծացել  տատի ու պապի մոտ՝ դառնալով նրանց մխիթարությունը։ Միջնակարգ կրթությունը ստացել է Գորիսի թիվ 3 դպրոցում։ 1993 թ․ ընդունվել է Գորիսի գյուղտեխնիկում։ 1995 թ․ զորակոչվել է հայոց բանակ։

Աշխատանքային ուղին սկսել է Գորիսի տրանսգազի Քաջարանի մասնաճյուղում՝ համակարգչային օպերատոր, այնուհետեւ՝ փրկարար է աշխատել Քաջարանի ԱԻՆ-ում։

2001 թ․ ամուսնացել է՝ ունի 2 զավակ։ Կինը Վրույրին բնութագրող բառեր դժվարությամբ է գտնում․ «Օրինակելի ամուսին ու հայր էր, նրա բնավորության լավագույն գծերից էին կարգապահությունն ու աշխատասիրությունը, որոնք մեր ընտանիքի հաջողությունների հիմքն էին։ Մենք լավ երեխաներ ենք մեծացրել՝ խելացի, հարգալից, լավ ընտանիք ունեինք, հիմա էլ ունենք, քանի որ մեր օրը լցված է Վրույրի մասին հիշողություններով, նրա հիշատակը վառ է, բայց կորստի ցավը՝ սարսափելի մեծ»։

2007 թ․  աշխատանքի է անցել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում՝ երթակարգավար։ Վրույրի աշխատանքային ընկերները նրան ներկայացնում են որպես հարգալից մարդու, ով իր անձնային բարձր հատկանիշների շնորհիվ արժանացել էր  փոխադարձ հարգանքի։

2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց․ հաջորդ օրը Վրույրն Արցախում էր, մասնակցել է Վարանդայի (Ֆիզուլի) եւ Ջրականի (Ջաբրայիլ) մարտերին։

«Հերոսաբար էր կռվում, հերոսաբար էլ ընկավ, քչերն են հայրենիքը պաշտպանելու գնում գիտակցաբար, Վրույրը քչերից մեկն էր»․ պատմում է ընկերը։

Հոկտեմբերի 13-ին Վրույրը վտանգավոր մարտական գործողությանը մասնակցել է կամավոր, որպեսզի հանձնարարությունը  ժամկետայինները չկատարեն։ Վրույրը գիտակցել է վտանգի չափը, գիտակցաբար ինքն է կատարել հանձնարարությունը եւ հերոսաբար անմահացել։

Վրույր Անտոնյանի մարմինն ամփոփված է Քաջարանի զոհված ազատամարտիկների պանթեոնում։

Տիգրանուհի Բադալյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40