Հայտարարվում է մրցույթ «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի դասախոսների և արտադրության վարպետի թափուր տեղի համար

22.08.2022 20:03
2512

https://scontent-sof1-1.xx.fbcdn.net/v/t39.30808-6/301149855_507830598009452_4580051090227460561_n.jpg?stp=dst-jpg_s600x600&_nc_cat=109&ccb=1-7&_nc_sid=730e14&_nc_ohc=iPrODCid8tEAX8O2hv1&_nc_ht=scontent-sof1-1.xx&oh=00_AT-NV1D-199AL-LI-A8uRLYwHeZoUMK3OKZa9_LmLrgZJw&oe=63095F68

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է բանավոր` հարցազրույցի միջոցով, հաստատության կողմից նախապես կազմված բանավոր առաջադրանքներից, որոնք առնչվում են դասավանդվելիք առարկային (մոդուլին) և մանկավարժական գործունեությանը:

Յուրաքանչյուր մասնակցին պատրաստվելու համար տրվելու է մինչև 15 րոպե ժամանակ իսկ պատասխանը արձանագրվում է հանձնաժողովի քարտուղարի կողմից:       

Մրցույթին մասնակցելու համար անձը հաստատություն է ներկայացնում ներքոնշյալ փաստաթղթերը`

1) դիմում

2) կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճենը),

3) անձնագիր (բնօրինակը և պատճենը),

4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),

5) ինքնակենսագրություն

6) մեկ լուսանկար` 3x4 չափի,

7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ` Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,

8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը),

9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով`

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

2) դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից,

3) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության կատարմանը,

4) դատապարտվել է հանցագործության համար և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են մրցույթի հայտարարության հրապարակման օրվանից սկսած 10 աշխատանքային օրվա ընթացքում  մինչև 2022թ. սեպտեմբերի 2-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10.00-ից մինչև 15.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:

Մրցույթը տեղի կունենա  2022թ. սեպտեմբերի 7-ին ժամը 15.00-ին  «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում, հասցե`  ՀՀ Սյունիքի մարզի, ք. Գորիս, Կոմերիտմիության փող. 2/3  հասցե:

Տեղեկությունների համար զանգահարել` 094-59-54-18 077-78-22-79, հեռախոսահամարներով:

 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12